November 3

Վանո Սիրադեղյան «Պարտուսի գերին»

Վանո Սիրադեղյան «Պարտուսի գերին» 

Պատմությունը մի տղայի մասին է, որ մի քանի տարի մնացել էր նույն դասարանում։ Սպասում էր, թե երբ է անցնելու պարտադիր կրթության տարիքը։ Անտեսված էր ուսուցիչների կողմից, միայն ռուսերենի ուսուցչուհին էր, որ անտարբեր չէր նրա նկատմամբ։ Բոլոր առարկաներից ստանում էր երկուսներ, միայն «Աշխատանքի ուսուցմում»  առարկան էր, որ հինգ էր։ Նորոգում էր դպրոցի կահույքը, սիրում էր այդ աշխատանքը և լավ էր կատարում։ ՄԻ օր էլ, երբ քառորդներ էին փակում, դասղեկն ասաց, որ իր աշխատանքի ուսուցումն էլ է երկուս։ Այդ ժամանակ Հենդոն զայրացավ, նա, անարդարությունից ու անզորությունից իր նորոգած նստարաններն ու աթոռները ջարդ ու փշուր անելով՝ դուրս եկավ դասարանից։ 

Երբ ժողկրթբաժնից գալիս էին դասալսման, նրան դուրս էին հանում դասարանից։ Միգուցե նա իր գնահատականներով չէր փայլում, սակայն աշխատանքի ուսուցման գործում փայլում էր, պետք էր նրան հնարավորություն տալ զբաղվել այն աշխատանքով, որը սիրում էր։ Նա միայն մոր համար էր գնում դպրոց, նստում էր վերջին նստարանին, տարվում պատուհանից դուրս կատարվող իրադարձություններով։ Այս ամենը վկայում էր այն մասին, որ դասերը նրան հետաքրքիր չէին։ Սակայն նա հաջողակ էր, քանի որ այս ամենի հետ մեկտեղ ուներ սիրելի աշխատանք։ Հենդոն մեղավոր էր, որ չէր սովորում, բայց ուսուցիչները պետք է հնարավորություն տային, միևնույն է, նա չէր սովորելու, սակայն կունենար սիրելի աշխատանք։ Այս պատմվածքը դաս է բոլորիս համար, որպեսզի մյուս երեխաներն էլ չդառնան պարտուսի գերի։ 


Posted November 3, 2021 by milenatovmasyan in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*