November 22

Փաստեր վիրուսների մասին

Երկիրի վրա ապրող կենդանի արարածներից քչերն են, որ այդչափ հարմարեցված են գոյատևմանն ու վերարտադրմանը, ինչքան վիրուսները: Իհարկե, սրանց կենսունակությունն էլ ունի իր սահմանները, և հիմնական խնդիրն այն է, որ վերջիններս վնասակար են դրանք կրող օրգանիզմների համար և կրողի մահվան հետ մեկտեղ կմահանա նաև վիրուսը: Հենց այս է պատճառը, որ էվոլյուցիայի ընթացքում այդ միկրոօրգանիզմները այդպես էլ չկարողացան դոմինանտ դիրք զբաղեցնել մեր մոկորակի վրա: Vnews-ն առանձնացրել է 20 հետաքրքիր փաստ վիրուսների մասին:

20 փաստ վիրուսների մասին

1.Այս միկրոօրգանիզմների միջին չափսը տատանվում է 20-ից 500 նանոմետրերի միջև. Անզեն աչքով դրանց անհնար է տեսնել։

2.Retroviridae կոչվող վիրուսների շնորհիվ հնարավոր է ներդնել պետք եղած գեները մարդու քրոմոսոմների մեջ. հենց դրանց շնորհիվ է գիտնականներին հաջողվել կլոնավորել կենդանիներին:

3.Մարդկային գենի մեջ պահպանվել է ահռելի տեղեկատվություն բազմաթիվ հին վիրուսների մասին, որոնք վաղուց վերացել են երկրի երեսից:

4.Ըստ վիրուսների արտաքին կառուցվածքի՝ ընդունված է նրանց 4 պայմանական խմբերի:

5. Մարդու մարմնի որոշ բջջային կառուցվածքներ վիրուսներ են, որոնք անհիշելի ժամանակներից էվոլյուցիայի արդյունքում միաձուլվել են մարդկային օրգանիզմի հետ:

e86ea953f72e757305f04be5730df262 - Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

6. «Mamavirus»-ները հետաքրքիր են նրանով, որ դրանք կարող են վարակել նաև այլ վիրուսների:

7. Վիրուսների խիստ տարբեր տեսակներ կարող են վարակել մարդկանց, կենդանիներին, բույսերին և բակտերիաներին. հետաքրքիրն այն է, որ բուսական վիրուսները չեն փոխանցվում կենդանիներին և հակառակը:

8. Վիրուսների գոյության մասին գիտնականները վաղուց են գլխի ընկել, սակայն մարդկությանը հաջողվեց սեփական աչքերով դրանք տեսել միայն նախորդ դարաշրջանում՝ էլեկտրոնային մանրադիտակների հայտագործությունից հետո:

9. Վիրուսները գեներ ունեն:

10. Լատիներենից թարգմանաբար «virus» բառը նշանակում է թույն:

11. Վիրուսներն իրենց քանակությամբ գերազանցում են մնացած բոլոր կենդանի օրգանիզմներին՝ միասին վերցրած:

12. Գոյություն ունի միայն հարբուխի վիրուսի ավելի քան 2.000 տեսակ։

ef12f7a34139952548d6cd8d0123054c - Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

13. Ըստ հայտնի տեսության՝ Երկրի վրա ապրող բոլոր կենդանի օրագնիզմները, այդ թվում՝ վիրուները, ժամանակին ունեցել են մեկ ընդհանուր նախնի-միկրօօրգանիզմ:

14. Վիրուսները կարող են նաև օգտակար լինել, գոյություն ունեն վիրուսներ, որոնք վարակում են մարդու օրգանիզմի վնասակար մի շարք բակտերիաների՝ ոչ մի կերպ չվնասելով հենց մարդուն:

15.Գիտնականների պնդմամբ՝ մարդու ԴՆԹ-ի 40 տոկոսը բաղկացած է հնագույն վիրուսների մնացորդներից:

16. Վիրուների գոյությունն առաջին անգամ ապացուցվել է 1892 թվականին, ռուս գիտնական Իվանովսկիի կողմից:

17. Վիրուսները բջիջներ չունեն, նրանք կազմված են քիմիական էլեմենտներից մինչև այն պահը, երբ հայտնվում կրողի օրգանիզմում:

18. Վիրուսները չեն կարողանում վերփոխել սնունդը կամ էներգիան:

19.Որքան էլ, որ տարօրինակ է, վիրուները չեն համարվում ո՛չ կենդանի, ո՛չ մահացած:

20. Մի շարք ուռուցքաբանական հիվանդությունների պաճառը համարվում են հենց վիրուսները:

November 22

կողք կողքի․ազգային փոքրամասնություններ

Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. Մոլոկաններ

Մոլոկաններ. հինգերորդ սերունդ

Մոլոկաններ․ Քաղաքային սերունդը

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները

November 22

Վիրուսներ

Վիրուս բառը առաջացել է լատիներեն՝ virus՝ բառից որը թարքմանաբար նշանակում է թույն, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ (ինչպիսին օրինակ բջջային կազմությունն է), որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ, կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։

վիրուսներ Կանխարգելում և բուժում

Վիրուսի ոչնչացումը հիմնականում զուգորդվում է տեր բջջի վրա բացասական ազդեցություն ունենալով։ Բանն այն է, որ կրկնապատկվելու համար վիրուսն օգտագործում է տեր բջջի նյութափոխանակության մեխանիզմները։ Վիրուսային հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մոտեցումը պատվաստումն է, որը հիվանդության հանդեպ ձևավորում է իմունիտետ և հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը, որոնց օգտագործումը ընտրողաբար ազդում է վիրուսի կրկնապատկման վրա։

Պատվաստումներ

Պատվաստումը վիրուսային վարակների կանխարգելման էժան և արդյունավետ եղանակ է։ Պատվաստումները վիրուսային հիվանդությունների կանխարգելման համար օգտագործվել են վիրուսների հայտնաբերումից շատ ավելի վաղ։ Պատվաստումների միջոցով բուժվել են շատ մահացու հիվանդություններ, ինչպիսիք են՝ պոլիոմելիտը, կարմրուկը, խոզուկը և կամրախտը։ Բնական ծաղիկի վարակն այժմ ամբողջությամբ վերացված է։ Պատվաստումների միջոցով կանխարգելվում են մարդու շուրջ տասներեք և շատ այլ կենդանական վիրուսային հիվանդություններ։ Պատվաստումը կարող է կազմված լինել կենդանի-ապաակտիվացված կամ մահացած վիրուսային սպիտակուցներից (հակածիններից)։ Ակտիվ պատվաստումները պարունակում են վիրուսի թուլացված ձևը։ Այն հիվանդություն չի հանգեցնում, սակայն առաջացնում է իմունիտետ։

Այս պատվաստանյութերը կարող են վտանգավոր լինել թուլացած իմունիտետով մարդկանց համար, քանի որ հավանական է հիվանդության զարգացումը։ Կենսատեխնոլոգիայի և գենետիկական ճարտարագիտության մեթոդները օգտագործվել են ենթամիավորների պատվաստանյութերի արտադրման համար։ Այս պատվաստանյութերը ներառում են միայն վիրուսի կապսիդի սպիտակուցները։ Այս տեսակին է պատկանում, օրինակ հեպատիտ B-ի պատվաստանյութը։ Ենթամիավորների պատվաստանյութերը ապահով են ճնշված իմունիտետով հիվանդների համար, քանի որ չեն կարող առաջացնել հիվանդություն։ Դեղին տենդի վիրուսի պատվաստանյութը, որը անվանվել է «17D», ամենայն հավանականությամբ, երբևէ ստեղծված ամենաապահով և արդյունավետ պատվաստանյութն է։

Հակավիրուսային դեղամիջոցներ

Հակավիրուսային դեղամիջոցները հաճախ նուկլեոզիդին նման նյութեր են, որոնք կրկնապատկման ընթացքում վիրուսները սխալմամբ ընդգրկում են իրենց գենոմում։ Ընդգրկելուց հետո վիրուսի կյանքի ցիկլը կանգ է առնում, քանի որ նոր սինթեզվող վիրուսային ԴՆԹ-ները ոչ ակտիվ են հիդրօքսիլ խմբերի անբավարարության հետևանքով։ Ֆոսֆորի ատոմներին միանալով հիդրօքսիլ խմբերն առաջացնում են ԴՆԹ-ի մոլեկուլի ամուր կմախքը։ Այս պրոցեսը կոչվում է շղթայի տերմինացիա։ Նուկլեոզիդին նման նյութերից է ացիկլովիրը՝ հերպեսի վիրուսի և լամիվուդինը՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտ B-ի վիրուսի համար։ Ացիկլովիրը ամենահին և ամենից հաճախ նշանակվող հակավիրուսային դեղամիջոցն է։

Կիրառվող մյուս հակավիրուսային դեղամիջոցները ազդում են վիրուսի կյանքի ցիկլի այլ փուլերի վրա։ ՄԻԱՎ-ի կենսագործունեության համար անհրաժեշտ է ՄԻԱՎ-1 պրոտեազը, որը պրոտեոլիտիկ ֆերմենտ է։ Գոյություն ունեն հատուկ դասի դեղամիջոցներ՝ պրոտեազ ինհիբիտորներ, որոնք ապաակտիվացնում են այս ֆերմենտը։

Հեպատիտ C-ի հարուցիչը ՌՆԹ վիրուս է։ Այս հիվանդությամբ վարակված մարդկանց 80%-ի մոտ հիվանդությունը քրոնիկական է, չբուժվելու դեպքում այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն այժմ բուժվում է հակավիրուսային դեղամիջոց ռիբավիրինի և ինտերֆերոնի համակցմամբ։։ Նմանապես քրոնիկական հեպատիտ B-ի անախտանիշ ձևի բուժման համար մշակվել է լամիվուդինով բուժման եղանակ։Վիրուսները բազմաթիվ խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունների հարուցիչներ են. դաբաղը, խոզերի աֆրիկական ժանտախտը և այլ հիվանդություններ պայմանավորված են վիրուսներով։ Չվակցինացված կատուները, շները և ձիերը զգայունակ են տարբեր վիրուսային հիվանդությունների նկատմամբ։

Սնկերի վիրուսներ

Սնկերի վիրուսները հայտնի են միկովիրուսներ անվամբ։ Ներկայումս առանձնացված է հիսուներեք ցեղի պատկանող շուրջ 73 տեսակի սնկերի վիրուսներ, որոնք մտնում են 5 դասերի մեջ։ Ենթադրաբար, սնկերի մոտ կան նաև մեծաքանակ անվտանգ վիրուսներ։ Այս վիրուսները 30-45 նմ տրամագիծ ունեցող շրջանաձև մասնիկներ են։ Վիրուսների կապսիդի միակ սպիտակուցը դասավորված է վիրուսային գենոմի՝ երկշղթա ՌՆԹ-ի շուրջը։ Որպես կանոն, միկովիրուսներն անվնաս են։Որոշ սնկային շտամներ կարող են վարակվել բազմաթիվ վիրուսներով, բայց միկովիրուսների մեծամասնությունը սովորաբար ունի միայն մեկ տեր։ Սնկերի վիրուսների դասակարգմամբ այժմ զբաղվում է Վիրուսների կարգաբանության միջազգային հանձնաժողովի հատուկ հանձնաժողովը։

Բուսական վիրուսներ

Գոյություն ունեն բույսերի բազմաթիվ վիրուսներ, որոնք հաճախ առաջացնում են բերքի կորուստ, և այդպիսի վիրուսներին կառավարելը տնտեսապես ձեռնտու չէ։ Բուսական վիրուսները բույսից բույս են տարածվում այլ օրգանիզմների միջոցով, որոնք անվանվում են վեկտորներ։ Վեկտորները սովորաբար միջատներ են, բայց կարող են լինել նաև սնկեր, նեմատոդներ, նախակենդանիներ։ Հիվանդությունը կանխելու նպատակով տնտեսապես ավելի ձեռնտու է ոչնչացնել հիվանդությունը տարածող վեկտորներին և այլընտրանքային տերերին, որոնք սովորաբար մոլախոտեր են։ Բուսական վիրուսները չեն կարող վարակել մարդկանց և այլ կենդանիներին, քանի որ կարող են բազմանալ միայն բուսական բջիջներում։

November 22

Առաջադրանքներ

1․Տրված բառերնն դառցրու հոգնակի

Գիսաստղ – գիսաստղեր

ակնաբույժ-ակնաբույժներ,

կիրք-կըրքեր

եզրածայլ-եզրածալեր

պատմուճան-պատմուճաներ

անցաթուղթ-անցաթղթեր

դրամահատ-դրամահատներ

թեթևամիտ-թեթևամիտներ

շեղջ-շեղջեր

ատամնաբույժ-ատամաբույժներ

ծիթանք-ծիթանքներ

դիմագետ-դիմագետներ

Ցանքս-ցանքսեր

Սքեմ-սքեմներ

Ասպախումբ-Ասպախմբեր

կաթնեղբայր-կաթնեղբայրներ

զորախաղ-զորախաղեր

մրջնաբույն-մրջնաբույներ

Կածան-կածաներ

November 22

Փաստեր և մեջբերումներ Գրիքոր Զոհրապի մասին։

Գրիքոր Զոհրապի․ Մեջբերումներ

► Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են:

► Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե:

► Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ… հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ:

► Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ:

► Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին:

► Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին:

► Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի:

► Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն:

► Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը:

► Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերուն

Միքանի փաստեր․․

1. Զոհրապը 22-23 տարեկանում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, նրանց դերի մասին: Նա կանանց սիրում էր կին լինելու․ նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար: Զոհրապի համար հակաբնական էր երկու սեռերի իրավահավասարության մասին նոր հայացքներն:

2․ Զոհրապի և նրա կնոջ սիրո պատմությունը ամենագեղեցիկը և ամենադրամատիկն էր, իր իսկ ստեղծած նորավեպերի բոլոր պատմություններից…

3․ Նա շարունակում էր կնոջը նամակներ գրել։ Ինչպես միշտ սովորություն ուներ գրելու, երբ բաժանվում էին: «Սիրական, աղվորիկ, քիթիկլի կնիկս», «մեկ հատիկ, անուշիկ, չի գտնված գանձս, կնիկս, հոգիս․․․». այս արտահայտությունները, որ արվել էին համատեղ կյանքի 27 տարիների ընթացքում, մի քանի օրում խմբագրվեցին «սիրական և խեղճ կնիկս», «սիրելի և դժբախտ կողակիցս»:

4․ Քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը երեք անգամ ընտրվել է պատգամավոր: Օսմանյան պատգամավորների պալատի «սոցիալիստ» հիշատակվող ամենաակտիվ պատգամավորներից էր։

5. Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: