March 21

Շարֆիկաներկում

Ձոն ստուգատեսի շրջանակում ունեցանք նախագիծ շարֆիկների ներկում «Արևելյան դպրոց»-ի 2-րդ դասարանցիների հետ։Սպիտակ շիֆոնե կտորները նախապես կտրել և մշակել էինք, հանգույցի տեխնիկայով և բատիկի ներկերով գունավորեցինք։Ընթացքը և արդյունքը կարող եք տեսնել լուսանկարներով։

March 13

Անվտանգության կանոններ

Աշխատանքային անվտանգության կանոներ կար անելիս, կարի մեքենայով աշխատելիս, ձեռքի էլեկտրական արդուկով աշխատելիս

Ձեռքով կար անելիս պետք է պահպանել հետևյալ կանոններ՝

1 Գնդասեղներն ու ասեղները չի կարելի խփել զգեստին, բռնել ատամներով ,

2 Թելը չի կարելի կտրել ատամներով

3 Որպեսզի մատը չծակվի պետք է կարել մատնոցով

4Մկրատը ոչ աշխատանքային դիրքում պետք է միշտ փակ վիճակով դրված լինի

Անվտանգությնան կանոններ կարի մեքենայով աշխատելիս

1 Մազերը հավաքել, որպեսզի չընկնի մեքենայի պտտվող դետալների տակ, հարմարավետ կոշիկ հագնել

2 Ստուգել ճիշտ է ամրացված ասեղը, թաթիկը, փակ է արդյոք մաքոքային կառուցվածը ծածկող շարժական թիթիղեը

3 Չի կարելի մատները շատ մոտ պահել մեքենայի շարժվող ասեղին, թաթին, որպեսզի մատները չծակվեն

4Մեքենանհոսանիքն մաիցնելուց առաջ ստուգել էլեկտրալարերի վիճակը

5 Կարի մեքենայի մոտ նստելուղ աթոռը պետք է մեքենայից 10-15 սմ հեռավորության վրա լինի, կարելիս նստել ուղիղ:

6 Կտորի հաստացված մասերը կարել դանդաղ, ոորպեսզի ասեղը չկոտրվի: Մեքենայի կարը ստուգեկու համար օգտագործել մաքուր կտոր, մեքենայի թափանիվը չպտտեցնել նրա ընթացքին հակառակ, չպտտեցնել առանց թաթիկի տակ կտոր դնելու:

7 Աշխատանքն ավարտվելուց հետո անջատել էլեկտրացանցից:

Արդուկով աշխատելիս անվտանգության կանոններ

1 Ստուգել արդուկի լարերը, վարդակը

2 Հետևել որպեսզի արդուկը չշփվի էլեկտրաքուղին, քուղը ոլորված չլինի

3 Արդուկի տաքացման աստիճանը ստուգել բաց գույնի խոնավ բամբակյա կտորի վրա

4 Խոնավացուցիչ ունեցող արդուկի մեջ ջուրը լցնել միայն արդուկը ցանցից անջատելուց հետո

5 Աշխատանքը ավարտելուց հետո արդուկն անջատել ցանցից

January 12

Խալաթների ձևում

Արտադրության ուսուցում նաղագծի շրջանակներում կարում ենք խալաթների Միջին դպրոցի քիմիայի լաբարատորիայի համար։Սկսում ենք կատարել չափումներ և ձևում,մշակում առանձին դետալները և կարում։

Ընթացքը կարող եք տեսնել լուսանկարներով

December 14

Հաշվետվություն

Այս կիսամյակը մի փոքր շուտ է մոտենում ավարտին քանի որ, այն լի էր նախագծերով և գործնական աշխատանքներորվ։Մասնագիտական դասերը մեզ օգնեցին ավելի հմտանալ հագուստի մոդելավորման և նորաձևության վոլորտում,ձեռք բերել նոր գիտելիքներ։Այս կիսամյակում ծանոթացանք կնոջ վերնաշապիկի, պիջակի, հուդի և տաբատի գծագրերին։Սկեսեցինք կարել թրենդային վերնաշապիկ որի կարման ընթացքը կարղ եք տեսնել։

Էսքիզավորման դասերի ընթացքում ստեղծել եմ հագուստի հավաքածու կորսետներ և մետրոպոլիտեն թեմաներով։

Ինչպես ասացի ունեցել ենք դասերից դուրս նախագծեր նստելաբարձերի ձևում և կարում, հանգույցի տեխնիկայով շարֆերի ներկում, էկո պայուսակների կարում։Արդեն նոյեմբեր ամսից սկսեցինք պատրաստվել BIG Cristmas Market with Coca-Cola 2023-2024 Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառին որտեղ ներկայացվելու են ձեռագործ էկո պայուսակներ և բարձի երեսներ։Սկզբում ընտրել ենք էսքիզները այնուհետև տեղափոխել կտորին և ներկել չոր բատիկայի տեխնիկայով։

December 11

BIG Cristmas Market with Coca-Cola 2023-2024 Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառ

Ցուցահանդես վաճառքին ներկայացվելուն են էկո պայուսակներ և բարձի երեսներ ձեռագործ։Մենք ընտրում ենք էսքիզները,տեղափոխում այն կտորի վրա և սկսում ներկել հատուկ ներկերով։Մենք փորձել ենք գեղեցիկ և գրագետ արտադրանք ստանալ։

October 29

Թրենդային վերնաշապիկի կարման ընթացքը

Սկզբում ընտրեցինք վերնաշապիկի մոդելը և սկսեցինք չափումներ կատարել, պատրաստի լեկալի օգնությամբ տեղադրեցինք մեր չափումները և սկսեցինք ձևման ընթացքը։Հաջորդ քայլով սկսեցինք բլանդել և անցանք արտադրական կարին։

Վերնաշապիկի կարման ընթացքը

September 20

Ուսումնական Սեպտեմբեր

Այս նոր ուսումնական տարվա սկզբում սովորեցինք կնոջ վերնաշապակի հիմքի գծագրի կառուցումը և դասական պիջակի գծագրի կառուցումը,ընթացքում սովորեցինք ինչպես կատարել կտորի ճիշտ հաշվարկ և ազատ ընդգրկման հավելումները։Դասերից դուրս ունեցել ենք համագործակցային նախագիծ հարավային դպրոցի սովորողների հետ, Նստելաբարձերի ձևում և կարում։