May 31

Խմելու ջրի հիմնախնդիր

Առաջադրանք

Ընտրել վորևէ հիմնախնդիր և ուսումնասիրել

Ջուրը մեծ ազդեցություն ունի մարդու վրա, որպեսզի մարդ լինի արողջ պետք է օգտագործի մաքուր և որակյալ ջուր: Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ տարբերում էին պիտանի և ոչ պիտանի ջուրը: Գիտնականները պարզել են, որ ջրի դերը մեծ է մարդու կյանքի տևողության վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների մոտ 90% – ը, անորակ ջրի օգտագործումից է: Վերջին տարիների մարդկանց խրախուսվում է օգտագործել շշալցված ջուր, որը մաքրվում է:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ամեն տարի ջրի պատճառով մահանում է 3.5 մլն մարդ:


Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն եւ միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաև այդ կենսական միջավայրը:
 Քաղցրահամ ջուրը սահմանափակ է: Մաքուր ու անվտանգ ջրի նկատմամբ մարդու կենսական պահանջը բացատրվում է ջրի բացարձակ ֆունկցիոնալ անփոխարինելիությամբ: Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ գնահատականների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20% զգում է նրա անբավարարությունը: 

Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արեւելքի, Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
 Առաջին հայացքից երկրագնդի քաղցրահամ ջրերի պաշարները բավարար են թվում` 2,5 %, սակայն օգտագործման համար պիտանելի ջրի քանակը կազմում է բոլոր քաղցրահամ ջրերի ընդամենը 0,003-0,16 %: Բնակչության աճին զուգընթաց, մեկ շնչին հասնող ջրի չափաքանակը գնալով պակասում է: Մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի շատ են աղտոտվում եւ անօգտագործելի դառնում ջրային օբյեկտները, որը տանում է դեպի հիմնախնդրի սրում:

Համաձայն ՄԱԿի փորձագետների տվյալների, այն երկրները, որոնք օգտագործում են իրենց ջրային պաշարների 10%-ից պակաս քանակը, որեւէ դժվարության չեն հանդիպի ջրային ռեսուրսների շահագործման հետ կապված: Եթե այդ չափանիշը գերազանցում է 10-20%, ապա կանգնում են որոշակի սահմանափակումների առաջ, իսկ եթե կայուն կերպով գերազանցում է 20%, ապա սրվում է հիմնախնդիրը, որն ուղեկցվում է նրա որակի վատացմամբ: Լուրջ անբավարարություն է ստեղծվում, երբ ջրի օգտագործման ծավալները անցնում են եղած պաշարների 40%: Այս դեպքում ջուրը դառնում է տնտեսական զարգացումը սահմանափակող գործոն:Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Ենթադրվում է, որ արդեն 2005թ. հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է եւ պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլեւ քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:
Աշխարհի ջրային ռեսուրսների էկոլոգիական վիճակի եւ օգտագործման ֆոնի վրա Հայաստանի համանուն պատկերը ահագնացող է: Մեր ընդհանուր ջրային մուտքը տեղումների միջոցով կազմում է մոտ 18 մլրդ խորանարդ մետր, որից 10 մլրդ-ը գոլորշիանում է, 5 մլրդ-ը կազմում է մակերեսային հոսքը, մնացածը ներծծված ջրերն են, որոնք սնում են աղբյուրներն ու գետերը, լրացնում արտեզյան ավազանը:
Այսպիսով, Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի եւ ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եւ եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար եւ նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, եւ Հայաստանը այս տեսանկյունից կհամարվեր աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը:
 Սակայն պատկերն այլ է: Ըստ վերջերս Երեւանում կատարված ուսումնասիրությունների, մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77 %-ը կորչում է:Երկրագնդի վրա ջուրը հավասարաչափ բաշխված չէ: Դա է պատճառը, որ շատ երկրներ նույնիսկ խմելու ջուր չունեն: Նրան կանգնած են «ջրային» ճգնաժամի առջև: Բնակչության թիվը արագ է աճում, դրան զուգընթաց ջրի պահանջարկը աճում է: Որքան մարդիկ զարգանում են, որքան ավելի շատ գործարաններ են կառուցվում, այնքան ջրի պահանջարկը մեծանում է: Ինչպես բոլորս գիտենք ջուրը վերականգնվող ռեսուրս է: Ջուրը միայն քանակապես է վերականգնվում, իսկ որակապես սպառվում է, այն էլ այնքան մեշ քանակությամբ, որ ուղղակի ապշեցուցիչ է: Յուրաքանչյուրս ջուրը անխնա կերպով ենք օգտագործում, չմտածելով այն մասին, թե որքան կարևոր է այն:

Եզրակացություն

Ահա թե ինչ աղետի առաջ ենք մենք կանգնած: Այս աղետը ավելի վտանգավոր է, քան մենք կարծում ենք: Կգա ժամանակ, որ հանուն մի բաժակ ջրի մարդիկ նույնիսկ հարազատներին կսպանեն: Մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել, թե դա ինչ աղետ է: Մենք դաժան ենք վարվում մեր հաջորդների հետ, որովհետև նրանց խաղաղ ապրելու հնարավորությունից զրկում ենք: Ես կարծում եմ գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն հասկանում և ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս խնդրիը որևէ լուծում գտնելու համար: Ներկայումս էլ կան շատ երկրներ, որ ջրի խնդիր ունեն, որն էլ նպաստում է տվյալ երկրի հետամնացության վրա: Առաջարկում եմ, որ մարդիկ անտեղի ջուր չօգտագործեն, քանի որ ջուրը ոչ միայն մարդուն է անհրաժեշտ այլ նաև բույսերին ու կենդանիներին: Մենք չենք կարող առանց ջրի նույնիս 3 օր ապրել, այնպես որ այս պահից պետք է սկսենք խնայել և ճիշտ օգտագործել ջուրը:

May 25

Հաշվետվություն Աշխարհագրությունից

Այս ուսումնական շրջանի ընթացքում հիմմնականում ուսւոմնասիրեցինք ՀՀ մարզերը,տնտեսությունը,աշխարհագրական դիրքը,բնակչությունը,արդյունաբ երությունը։

Իմ կատարծ աշխատանքները

Ուսումնական մեկնարկ

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

Զարգած,զարգացող երկները

Տնային աշխատանք

Արդյունաբերություն

ՀՀմարզերը

Սյունիքի մարզ

Կոտայքի մարզ

Վայոց Ձոր

Արարատի մարզ

Տավուշի Մարզ

Կատարել եմ նաև այլ աշխատանքներ

Ինքնաստուգում

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժները

ՀՀ լճերը, գետերը ու ջրամբարները

Նախագծերից և առաջադրանքներից բացի կատարել ենք գոևծնական աշխատանքներ։

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Ապրիլ ամսվա ամփոփում

Նախագծեր- ունեցել ենք ՀՀ բնապահպանական հիմնախնդիրների մասին նախագիծ որի հիմնական թեմաներ Մթնոլորտի աղտոտում։Այս նախագծի ընթացքում մենք ուսումնասիրեցինք մեկ հիմնախընդիր։Հաջորդ Իմ արմատների պատմությունը նախագիծներ, որի ընթացքում մենք ուսումնասիրեցինք մեր արմատների պատմությունը և սկսեցինք ճանաչել մեր նախնիներին։

Ունեցել եմ մեկ ուսումնական ճամփորդություն Դեպի Գութանասար։Ճամփորդություների միջոցով մեր ուսումնական ընթացքը ավելի հետաքրքիր է դառնում։

May 9

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ, ամենաբարձր կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության հարավում։ Հյուսիսում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության,Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածին և Քաշաթաղի շրջանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջավախքի, Օրդուբադի և Շահբուզի շրջաններին։

Կլիմա— Յուրաքանչյուր տարածքի կլիման մարդու համար ոչ միայն կյանքի և գործունեության բնական պայման է, այլ նաև բնական ռեսուրս, որի դրական հատկանիշները կարելի է խելացիորեն օգտագործել և ստանալ մեծ եկամուտ, ինչպես նաև խուսափել անբարենպաստ պայմաններից, տնտեսական վնասներից: Սյունիքի մարզի կլիման իր ռեսուրսներով ու բազմազանությամբ հանրապետությունում նմանը չունի: ՄԻ քանի տասնյակ կիլոմետր է անջատում Մեղրու չոր մերձարևադարձային գոտին Կապուտջուղի մշտական ձյունից: Կլիմայի այսպիսի բազմազանության պատճառը ռելիեֆի լեռնային բնույթն է և տարածքի խիստ մասնատվածությունը: Կլիմայի վրա հատկապես մեծ ազդեցություն են թողնում տարածքի զգալի բարձրությունը ծովի մակերևույթից, լեռնաշղթաների դիրքադրությունը, լայն գետահովիտների և գոգավորությունների պարփակվածությունը: Կապանի և Գորիսի տարածաշրջանների լեռնալանջերի և գետահովիտների մեծ մասը ուղղված է դեպի արևելք: Այդ պատճառով արևելքից ներթափանցող օդային զանգվածները, բարձրանալով լանջերն ի վեր, հետզհետե սառչում են, որի հետևանքով մեծանում է հարաբերական խոնավությունը, և արևմտահայաց լանջերին ու Սիսիանի գոգավորության վրա տեղումերը շատ քիչ են լինում: Այդ է պատճառը, որ Բարգուշատի լեռնաբազուկների արևելահայաց լանջերը << խլելով>> տեղումները, անտառապատ են, իսկ արևմտյան և հյուսիսային լանջերը` մեծ մասամբ անտառազուրկ: Դրա հետևանքով վերընթաց լանդշաֆտային գոտիների բնույթն ու հաջորդականությունը արևմտահայաց և արևելահայաց լանջերին իրարից խիստ տարբերվում են: Նման պայմաններ են ստեղծվում նաև Մեղրու տարածաշրջանում: Այս դեպքում խոնավաբեր օդային զանգվածները պատնեշվում են Մեղրու լեռնաշղթայի կողմից: Միայն հզոր և խիստ խոնավ արևելյան զանգվածների ներխուժման ժամանակ է, որ Սիսիանի և Մեղրու տարածաշրջանները դրսից տեղումեր են ստանում: Նույնատիպ երևույթ նկատվում է նաև արևմտյան խոնավաբեր օդային զանգվածների ներխուժման ժամանակ: Այս դեպքում Սյունիքի մարզը պատնեշողը Զանգեզուրի լեռնաշղթան է, որի հաղթահարման պրոցեսում օդային զանգվածները խիստ տրանսֆորմացվում են և չորանում:
Գորիսն իր շրջակայքով մեր հովտային շրջանների մեջ ամենախոնավ ու անձրևոտ վայրն է, իսկ Արաքսի հովիտը Մեղրու շրջանում ամենաչորայինը։ Լեռնակատարներում ու լեռնանացքներում փչում են ամենաուժեղ քամիները, իսկ Զանգեզուրի գոգոավորությունում անհողմ եղանակներ շատ լավ հաճախ են լինում, քան որևէ այլ մասում։ Սիսիանի շրջանը ամենացուրտն է թե ավելի հյուսիս գտնվելու և թե, մանավանդ, զգալի բարձրության պատճառով, ըստ որում բարձր են ոչ միայն
շրջակա լեռները, այլև ինքը` գոգավորության հատակը (ծ.մ.1500-1700 մ):
Բազարչայում (2031 մ.), տարեկան հինգ ամիս օդի միջին ջերմաստիճանը 00-ից
ցածր է լինում: Հունվար ամսվա միջինը մոտ -100 է, իսկ ամենախիստ սառնամանիքը
կարող է հասնել -370-ի: Ձյունածածկույթը հաստատվում է դեկտեմբերի առաջին
տասնօրյակից և վերանում ապրիլի սկզբին, մնալով 131 օր և առավել հզորության
(48 սմ.) հասնելով փետրվարի երկրորդ և մարտի առաջին տասնօրյակներին:
Բարձրավանդակներում ու լեռներում ձմռանն առատ ձյուն է տեղում, լեռնանցքները
փակվում են, հաճախ լինում են սաստիկ բուքեր. Եռաբլրի սարավանդում Սիսիանի և
Գորիսի միջև անցյալներում հաղորդակցությունը մի քանի ամիս ընդհատվում էր:
Սյունիքի հրաբխային բարձրավանդակում ձմեռը տևում է 6-7 ամիս, գետինը ձյունով
ծածկված է մնում 200 օր և ավելի:
Փոքր ինչ մեղմ է ձմեռը Սիսիանում, որտեղ օդի հունվարյան միջինը կազմում է -5,40: Շատ ավելի մեղմ ձմեռներ են լինում Գորիսի և ավելի ցածրադիր Կապանի գոգավորություններում. Այստեղ բացասական միջին ջերմաստիճաններ ունի միայն հունվար ամիսը (-1,30): Գորիսում ձյունածածկույթի միջին տևողությունը տարեկան ընդհամենը 52 օր, իսկ նրա հզորությունը ամբողջ ձմեռվա ընթացքում նույնիսկ 10 սմ. չի հասնում: Կապանի, և մանավանդ, Մեղրու շրջանի ցածրադիր մասերը ձյան տեղումներ շատ քիչ են տեսնում. Էլ ավելի հազվադեպ է գոյանում ձյան կայուն ծածկույթ: Այստեղ օդի միջին ջերմաստիջանը ավելի բարձր է քան Հայաստանի այլ վայրերում: Տարեկան միջինը կազմում է 140 , հունվարյան միջինը 00 ից բարձր է, որը նույնպես բացառիկ երևույթ է Հայաստանում: Ձմռանը Մեղրի քաղաքում և Արաքսի ձախափնյա գյուղերում ցերեկը լինում է մեղմ, երբեմն նույնիսկ տաք եղանակ, մինչև 200 ջերմությամբ, այսինքն այնքան, որքան Լենինգրադում սովորաբար լինում է ամռան ամիսներին` հուլիսին և օգոստոսին: Մեղրիում այդ ամիսներին միջին ջերմաստիճաները լինում են 270, իսկ շոքերը հասնում են 350-380 ի, որոշ դեպքերում 400-410-ի: Ամառնե Սյունիքում մեղմ են, նույնիսկ ցածրադիր շրջաններում: Ինչպես օդի ջերմաստիճանի, այնպես էլ մթնոլորտային տեղումների տարածման պատկերը Սյունիքում շատ խայտաբղետ է: Լեռներում միշտ էլ ավելի շատ ձյուն և անձրև է թափվում, քան գոգավորություններում: Բավականին չորային է Սիսիանի գոգավորության ցածրադիր մասը, որի տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 366 մմ է, իսկ առավել շատ անձրևներ են գալիս Կապանի և հատկապես Գորիսի գոգավորություններում` 450-500մմ, որը բաժին է ընկնում
տարվա տաք եղանակներին, գլժավորապես գարնան ամիսներին: Ավելի չորայնությամբ աչքի է ընկնում Մեղրու կլիման. Դա չոր մերձարևադարձային կլիմա է: Այդտեղ մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 250-270 մմ-ից ավել չէ:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է
հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981):
Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապեսհացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային և
էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ.-ին շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող
ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական
ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:

Տեսարժան վայրերը

Բաղաբերդ

Բաղաբերդը (Կապանի բերդ) պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում գտնվող ամրոց է։ Այն գտնվում է Կապան քաղաքից արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է:

Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյաններ, կողոպտում գանձերը:

Բղենո Նորավանքը

Գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղից 3-4 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր աջ ափին, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932 թ.: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.)` վանքի հիմնական կառուցապատումը կատարվել է երկու անգամ. առաջինը` 936 թ. Սիսական տոհմի քահանա Ստեփանոսի կողմից, Հրահատ իշխանի օժանդակությամբ: Երկրորդը սկսվել է առաջինից ոչ շատ ուշ և, ըստ արձանագրության, ավարտվել է 1062 թ., Սյունյաց Գրիգոր արքայի և Սյունյաց եպիսկոպոս Տեր Հովհանի հայրապետությանօրոք: Բղենո Նորավանքը բազմիցս վերակառուցվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: Վանքի մոտ նշմարվում են պարսպի և օժանդակ շենքերի մնացորդներ: Նախնական կառույցը, ըստ ուսումնասիրության, եղել է փոքր ծավալի հուշարձան` ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում դուրս եկող ավանդատներով, երկթեք ծածկով, կողային լայն կամարաշարերով:

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին, ՀԷԿ-ի մոտ: Կառուցվել է XVII դ. առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ: 1668 թ. ունեցել է 70 միանձնուհի: Արդեն XVIII դ., իր անառիկ դիրքի շնորհիվ, վերածվել է բերդի՝ դառնալով Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:

Ըստ ավանդության՝ այստեղ է գտնվում Դավիթ Բեկ զորավարի տապանաքարը: Ամրոցի հյուսիսային կողմում է XVII դ. կառուցված սեղանատունը: Արևմտյան պարսպին կից՝ միաբանության խցերի հետքերն են: Հարավային պարսպին կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն, որը, հավանաբար, կառուցվել է ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:
Ամրոցից դուրս, արևելյան կողմում կառուցված է Հալիձորի բերդի մյուս եկեղեցին, որն իր հորինվածքով և չափերով հիմնականում նման է Հալիձորի Ս. Աստվածածին եկեղեցուն:

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

IMG 0629 - Սյունիքի տեսարժան վայրերը

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում:Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը:  Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը:Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղարվեստական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ, որ X դ. եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:«Տաթևի թևեր» ճոպանուղու շահագործման ողջ եկամուտը ուղղվում է Տաթևի վերածնունդ հիմնադրամին, որը նախատեսված է վանքի վերակառուցման և տեղական համայնքի զարգացման համար։ Տաթևի վերածնունդ նախագծի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2010 թ. հոկտեմբերի 16-ին Տաթևի ճոպանուղու գործարկման օրը:Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսեց նրա խնդրանքը և կատաեց այն: «Տաթև» նշանակում է «Տուր թևեր»: Մոտենալով վանքին, հասկանում ես, թե ինչու հենց այդ անվանումը: Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը, կարծես՝ ճախրում է կիրճի վրա:

433033 960x540 - Սյունիքի տեսարժան վայրերը

April 26

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:

Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը։Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ աշունը։ Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Ի՞նչ ընդհանուր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։Տարածաշրջանային ազգաբնակչության 65,0 %-ը կազմում են գյուղատնտեսական բնակչությունը։Մարզի շուրջ 190340.8 հեկտար տարածքը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։Մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված նպաստավորպայմաններ են ստեղծված բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության, իսկ բարձրադիր գոտիներում` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար։Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի»։Պտղուներից այստեղ աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։Արդյունաբերությունը մարզի տնտեսության ամենաթույլ զարգացած օղակներից մեկն է։ Համեմատաբար հայտնի են հանքային ջրերի («ջերմուկ») և խաղողի գինու արտադրությունները։Քաղաքի կենտրոնում գործում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը համարվում է ջերմուկ հանքային ջրի հիմնական արտադրողը։ Քաղաքում գործում է նաև շշալցման գործարան։Արենի, Ագարակաձոր և Եղեգիս գյուղերում գործում են շինանյութերի արտադրության բազմաթիվ կետեր, իսկ Մալիշկա համայնքում՝ ոսկերչական գործարան։

 Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված նպաստավորպայմաններ են ստեղծված բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության, իսկ բարձրադիր գոտիներում` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար։Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի»։Պտղուներից այստեղ աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։Արդյունաբերությունը մարզի տնտեսության ամենաթույլ զարգացած օղակներից մեկն է։ Համեմատաբար հայտնի են հանքային ջրերի («ջերմուկ») և խաղողի գինու արտադրությունները։Քաղաքի կենտրոնում գործում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը համարվում է ջերմուկ հանքային ջրի հիմնական արտադրողը։

Արարատի մարզ

Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:

Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:

Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում:

Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:

Հիմնական հխնդիրներն են Ոռոգման ջրի խնդիր, ճանապարհաշինություն, աղբահանության խնդիր:

Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

April 24

Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:
2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։
Երկու մարզերն էլ միմյանց հարեւաններ են հանդիսանում։ Բացի այդ Կոտայքի մարզը Հայաստանի միակ մարզն է, որ արտաքին սահման չունի եւ դա էլ ավելի է հեշտացնում նրանում զբոսաշջության զարգացումը։ Այստեղ է գտնվում է Ծաղկաձորը, Աղվերանը որոնք հանդիսանում են հանգստի գլխավոր գոտիներից մեկը։ Դե իսկ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սեւանա լիճը նաեւ Սեւանա վանքը եւ կարծում եմ, որ Սեւանն ինքն է իր մոտ կանչում զբոսաշջիկներին եւ միակ բանը, որ կլիներ, որ ավելանային դա հյուրատներն են։

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։
Արարատի եւ Արմավիրի մարզերը երկուսն էլ գտնվում են Արարատյան դաշում եւ նրանց կլիմաները շատ նման են միմյանց։ Նրանց երկուսում էլ առկա են կուլտուր ոռոգելի ջրեր

April 4

Վայոց Ձոր

Դասի հղում։

  1. ԲնութագրելՎայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  3. Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։
  4. Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով։ Սահմանակից է  Հայաստանի մարզերից Արարատին, Գեղարքունիքին, Սյունիքին, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը և Ադրբեջանին։Վայոց ձորի գոգավոր տարածքը՝ շրջապատված բարձրադիր լեռներով և ջրբաժան լեռնաշղթաներով, այն դարձնում է աշխարհագրական մեկ ամբողջություն։ Բնական գործընթացների արդյունքում այս տեղանքում առաջացել են բազմաթիվ լեռնաշղթաներ, ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որոնք առավել բազմազան են դարձնում Վայոց ձորի բնապատկերը։ Մարզի տարածքը գտնվում է Հայաստանի բարձրադիր հատվածում։Ծովի մակարդակից բարձրությունը այստեղ տատանվում է 850 մետրից մինչև 3522 մետր։ Մարզի ամենաբարձր կետը Փոքր Կովկասի լեռնաշղթայի մաս կազմող Վարդենիս լեռն է, որը գտնվում է Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանագլխին։Վայոց ձորի տարածքն ընդգրկում է երեք խոշոր աշխարհագրական ենթաշրջաններ․ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա, Վարդենիսի հրաբխային լեռնավահան։Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, բազալտի, գրանիտի, և հանքային ջրերի մեծ պաշարներ։Վայոց ձորի մարզի կլիման գլխավորապես պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ, ըստ բարձրության՝ տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ընդհանուր հաշվով, այս մարզի կլիմայական պայմանները աչքի են ընկնում չորությամբ և ցամաքայնությամբ, ինչպես նաև ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։Տարածաշրջանային ազգաբնակչության 65,0 %-ը կազմում են գյուղատնտեսական բնակչությունը։Մարզի շուրջ 190340.8 հեկտար տարածքը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։Մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված նպաստավորպայմաններ են ստեղծված բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության, իսկ բարձրադիր գոտիներում` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար։Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի»։Պտղուներից այստեղ աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։Արդյունաբերությունը մարզի տնտեսության ամենաթույլ զարգացած օղակներից մեկն է։ Համեմատաբար հայտնի են հանքային ջրերի («ջերմուկ») և խաղողի գինու արտադրությունները։Քաղաքի կենտրոնում գործում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը համարվում է ջերմուկ հանքային ջրի հիմնական արտադրողը։ Քաղաքում գործում է նաև շշալցման գործարան։Արենի, Ագարակաձոր և Եղեգիս գյուղերում գործում են շինանյութերի արտադրության բազմաթիվ կետեր, իսկ Մալիշկա համայնքում՝ ոսկերչական գործարան։Մարզի լքված գյուղերից է Բոլորաբերդը կառուցվել է 16-20 դդ.։Ապաբնակեցված 1960-ական թթ., տարածքում պահպանվել է 18-րդ դարի եկեղեցին խաչքարերով։

April 4

Մթնոլորտի աղտոտում

Ինչ է մթնոլորտի աղտոտումը և ինչպես է տեղի ունենում մթնոլորտի աղտոտումը

Մթնոլորտի աղտոտումը դա քիմիական նյութերի,ֆիզիկական ազդակների և կենսաբանական միկրոօրգանիզմների թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն։Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել։

Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին։
Բնական աղտոտումը մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը։
Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը։

Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝ Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ։Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ։Համոլորակային աղտոտում կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ։

Մթնոլորտն աղտոտող նյութերը
Գազեր

Ներկայումս (2006) հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։

Սմոգ

Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ՝ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ առաջացնելով նոր աղտոտող նյութեր։

Մթնոլորտի աղտոտումը Հայաստանում

ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները։ Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում։ Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները։

Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները։ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%։Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին։Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով։

March 31

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժները

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Ջերմուկի ջրվեժ

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզի նույնանուն առողջարանային քաղաքում: Ջրվեժի հետ կապված բավականին հետաքրքիր լեգենդ կա, ըստ որի՝ դրա զառիթափ ժայռերի վրա ժամանակին ապրում էր հայ ազնվական, ով ուներ նկարի պես գեղեցիկ դուստր: Աշխարհի չորս կողմերից տղամարդիկ գեղեցկուհու ձեռքն էին խնդրում, սակայն աղջկա սիրտը պատկանում էր մի հովվի որդու: Ամեն օր, երբ նրանք հանդիպում էին ուշ գիշերով, նա երկար պարան էր նետում կիրճը, որպեսզի տղան կարողանա բարձրանա իր տուն: Մի օր աղջկա հայրն իմանում է նրանց գաղտնիքի մասին և անիծում դստերը՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ հանդիպես այդ տղային, ապա դու կդառնաս ջրահարս և երբեք չես կարողանա դուրս գալ ջրից»: Նրանց հաջորդ հանդիպման օրը, պարանի փոխարեն՝ աղջիկը իր երկար մազերն է նետում տղայի կողմը, և անեծքը կատարվում է. նա ջրահարս է դառնում, իսկ մազերը վերածվում են ջրվեժի:
Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են «Ջրահարսի վարսեր»:

Ջրվեժներ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտ ամսվա վերջից մինչև հունիս ամիսն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է, երբ ջրի հոսքի ուժը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Նարեի ջրվեժ

Անվանումը պաշտոնական չէ,գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Շաքեի ջրվեժ

Շաքիի ջրվեժՇաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։

Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։

Լիճքի ջրվեժները և Չռան ջրվեժ

Լիճքի ջրվեժները Հայաստանի քիչ ճանաչում ունեցող ջրվեժներից են և գտնվում են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքով անցնող Զվարագետի և Մեղրի գետի վրա: Զվարագետ գետի առավել մատչելի մասում կարելի է տեսնել միմյանց մոտ գտնվող չորս ջրվեժներ: Մեղրի գետի վրա կան մի քանի տասնյակ ջրվեժներ, որոնք սկիզբ են առնում են գյուղից երկու կիլոմետր դեպի հյուսիս հեռավորության վրա:
Սյունիքի մարզի Լծեն գյուղում տեղակայված է Չռան ջրվեժը (30 մետր), որը կտրուկ ժայռից իջնում է ներքև: Չռանի ջրվեժ հասնելը հեշտ գործ չէ, նույնիսկ պրոֆեսիոնալ մարզիկների համար: Այնտեղ կարելի է հասնել միայն լեռնային նեղ ճանապարհով: Այնուամենայնիվ, Դուք գոհ կմնաք, որ այդքան ջանք եք գործադրել, քանի որ ճանապարհի վերջում փառահեղ տեսարանն անկասկած արժանի պարգև կլինի Ձեզ համար:

March 22

ՀՀ լճերը, գետերը ու ջրամբարները

Գետեր
  • Ախուրյան-Արփի լիճ- Շիրակի մարզ
  • Դեբեդ-Ձորագետ, Փամբակ- Լոռու մարզ
  • Աղստեւ- Ոսկեպար, Գետիկ, Տավուշ, Հախուն- Տավուշի մարզ
  • Քասախ-Ամբերդ, Գեշարոտ- Արագածոտնի մարզ
  • Հրազդան-Մարմարիկ վտակ- Սեւանա լիճ- Գեղարքունիքի մարզ
  • Հրազդան, Ազատ- Կոտայքի մարզ
  • Մեծամոր- Քասախ- Աղր լիճ-Արմավիրի մարզ
  • Վեդի, Արարատ, Ազատ-Արարատի մարզ
  • Արփա-Եղեգիս- Վայոց Ձորի մարզ
  • Որոտան, Ողջի ,Մեղրի- Սյունիքի մարզ

Լճեր

Արփի լիճ – Շիրակի մարզ
Ակնա լիճ- Կոտայքի մարզ
Այղր լիճ – Արմավիրի մարզ
Պարզ, Գոշի լիճ – Տավուշի մարզ
Քարի, Ռամպի լիճ- Արագածոտնի մարզ
Ալ լիճ՝ Ալագյոլ, Սեւ լիճ- Սյունիքի մարզ

Ջրամբարներ

Ախուրյանի – Ախուրյան գետ
Ջողազի կան Տավուշի ջրամբար
Հախումի- տավուշի – Տավուշի մարզ
Ապարանի- Քասախ գետ- Արագածոտնի մարզ
Մանթաշի ջրամբար- Կոտայքի մարզ
Մարմարիկի ջրամբար- Գեղարքունիքի մարզ
Ազատի ջրամբար- Արարատի մարզ
Հերհեր ջրամբար-Վայոց Ձորի մարզ
Կեչուտի ջրամբար- Վայոց Ձորի մարզ
Տոլորսի, Շամբի, Սպանդարյանի ջրամբարներ- Սյունիքի մարզ

March 21

Արարատի մարզ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:

Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը: Արարատի մարզում առավել խոշոր գյուղերն են Այնթափը (9274 մարդ /2016 թ.), Արարատը (8745 մարդ /2016 թ.) և Նոր Խարբերդը (7046 մարդ /2016 թ.)։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (28885 մարդ /2016 թ.), Վաղարշապատը (46749 մարդ /2016 թ.) և Մեծամորը (8988 մարդ /2016 թ.): Արարատի մարզն ունի չորս քաղաք՝ Արտաշատը (20679 մարդ /2016 թ.), Արարատը (20366 մարդ /2016 թ.), Մասիսը (20484 մարդ /2016 թ.) և Վեդին (11579 մարդ /2016 թ.): Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևելք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Այն այդպիսին է դարձել վերջին 4-5 տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին սննդի, շինանյութերի և մշակող արդյնաբերության այլ ճյուղերի ձեռնարկություններ:

Տնտեսությունը: 

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը, տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%-ը։

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղն է գրավում ՀՀ մարզերից: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։

Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:

Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:

Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում: