November 5

Փառատոնային ֆիլմերի դիտում

Կինո դիտում ըստ նախագծի։

Զինակից քույրեր/ վերլուծություն

Սա մի կնոջ կյանքի պատմություն է ով իր կյանքի լավագույն 20 տարին նվիրել է բննությունը ոչնչացումից փրկելու գործին։Նրանք սկսեցին նախաձեռնել պայքար հանուն բննության որի հիմնադիրը Ջուլիներ էր։Սկսվեց 90ականերին և ընկերների հետ սկսեցին ճամփորդել տեսնելով ինչ վտանգի առաջ է կանգնած բննությունը։Ֆիլմում խմբի անդամները տարբեր երկրներից էին և ներկայացնում էին թէ ինչպես է իրավիճակը իրենց երկրում և որն է դրթապատճառը մասնակցել պայքարին։Մի քանի լրտվամիջոցներ և անտառապահներ դեմ էին պայքարին սակայն որոշ ժամանակ անց լքում են։Ֆիլմից ինձ համար տպավորիչ էր այն թե ինչպես գլխավոր առաջնորդը Ջուլին 738 օր անցկացնելուց հետո վերջապես իջնում և ծնկի գալիս Լունայի արմատներ մոտ, սկսում լաց լինել։Ջուլիի հաղթանակը վոգեշնչման մեծ աղբյուր է հանդիսանում հետագայում։Նրանց մոտ հաջողվեց ապրել բննության մեջ և փրկել այն։Ֆիլմում բննությունը համեմատում է եկեղեցու հետ այնտեղ հոգևոր մեծ էներգիա կա։Մինչ մենք կառուցում ենք հոգևոր կառույցներ և մոտենալ աստծու վնասում ենք մեզ տրված բննությունը։Այսքանը կարող եմ ասել ֆիլմի մասին։

Կարմիր/վերլուծություն

Ֆիլմի գլխավոր հերոսը կարմրա զգեստ աղջիկն է ով ապրում էր բննության մեջ և վայելում այն։Սակայն մի օր նա նույնպես դեմ է դուրս գալիս բնությանը։Աղտոտում այն,պոկում ծառի տերևները,արմատախիլ անում ծաղիկները,կենդանիներ մորդուց թիկնոց է պատրաստում և այս ամենից հետո ցույց է տալիս այն բնական երևույթները որոնք տեղի են ունենում այս ամենի պատճառով։Այս ամենին մենք նույն պես նպաստում ենք դառնալով կարմիր։

October 29

ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

  1. Անցնել հղումով կարդալ և պատասխանել հարցերին: Աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգ:

 2.Կյանքի առաջացման վարկածները

Ֆիլմի վերաբերյալ հարցաշարը՝Ֆիլմի վերաբերյալ հարցաշար

3. Կենսոլորտ: Ինչ է մահը:  Դիտել ֆիլմը, բլոգի մեջ արտահայտել ձեր սեփական կարծիքը մահվան երևույթի վերաբերյալ: Ինչ է այն, արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ: Պատրաստ լինել այս հարցը հետագայում քննարկել Քոլեջում կլոր սեղանի կամ բանավեճի ակումբի ժամանակ:

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ    
Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:

Երկրագնդի մոտավոր առաջացել է 5մլրդ տարի առաջ։

Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը

Համարվում է, որ դա առաջացել է բոլոր հնարավոր քիմիական էլեմենտների և գրավիտացիայի խառնուրդից և դարձել մեկ մեծ երկրագնդի։ Այդ երկրագունդը նման չէր այն երկրագնդին որին մենք սովոր ենք, այլ մի մեծ գունդ էր, որը ամբողջությամբ կրակի և ծխի մեջ էր։

Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:

3 տրլն տարի անցավ և այդ կրակը հանգչեց և, երբ այն ժամանակ բարձր ջերմաստիճանից առաջացել էր գոլորշի, գոլորշիից էլ վերածվեց չդադարող անձրևների երկրագնդի վրա առաջացրեց ծովերը, գետերը, լճերը և այլն։ Ուճեղ կայծակները դարձել էին մշտական արբանյակներ, բայց վերջապես հայտնվում է արևը և առաջի անգամ իր շողերն է գցում երկրագնդի վրա։

Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։

Արտոդկսալ գիտությունը կարծում է, որ երկրի վրա առաջին օրգական նյութերը առաջացել են մեթանից, ջրից և ամիակից, դրանց է նաև նպաստել ագրեսիվ ուլտրաֆիալետը և մեծ ուժգնությամբ կայծակները։ Այդպես են կարծում գիտնական Ապարինը և իրեն հաջորդողները։ Այդ պայմաններում սովորական նյութերը դարձել էին միտոմորֆոզներ և դարձել էին ամինակիսլոտներ, մուկլածիդներ որոնցից էլ առաջացել է պրոկարիոտները։

Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում
Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:

Դեռ ոչ մեկին չի հաջողվել ստանալ այդ մոլեկուլները։

Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:

Դեռ ոչինչ հաստատված չէ քանի որ դրանք վարկածներ են, դեռ ոչ մի գիտնական չի կարողացել ապացուցել այդ վարկածը։

October 29

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 

2․ Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են:

3․ Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրիգանիզմներ  թագավորությթւններն են՝ բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

4․ Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: 

․ Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

October 28

Կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 

Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են:

Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրիգանիզմներ  թագավորությթւններն են՝ բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: 

Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Շրջակա միջավայրը շատ կեղտոտ է և կարիք ունի մաքրվելու։ Բակում կան շատ սոված կենդանիներ և կեղտոտ։ Մեր շրջապատում կան նաև բազմաթիվ միջատներ։

Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Սևանա լճի խնդրի մասին։ Ջուրը մաքուր չէ, ջրի մակարդակը իջնում է, ձուկ համարյա չկա։ Որոշ հատվածներում վտանգավոր է լողալ։

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ

Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:
Պատասխան 5միլիոն տարի առաջ։


Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը
Պատասխան Հրե, շիկացած մարմին էր, որից դուրս էր գալիս ծուղը:

Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:
Պատասխան Եղել են կայծակներ, սելաֆներ։

Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք
Պատասխան պրոկարիոտները առաջին կենդանի օգանիզմներ են միաբջիջ մարմիններ որոնք չունեն նաև միջուկ:

Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում

Պատասխան Անհնար է լաբորատոր պայմաններում պրոկարիոտներ ստանալ։

Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:

Պատասխան Այն կյանքի համար ինքնահարմար տեսությունն է ըստ դրա երկրի կյանքը ներթափանցել է տիեզերքից:

Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:

Պատասխան Ոչ ապացուցված չէ:

September 7

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտագիտությունը, նրա ուսումանասիրման օբեյեկտն է բննությունն,ապարներ,ռելիէֆ,կլիման,ջրեր,հողաբուսական ծածկույթը։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Խնդիրն է ուսումնասիրել բննությունը և օբյեկտները, դարձնել ավելի արդյունավետ ։

Ինչ է լանդշաֆտը

Դա այն տարածքն է որտեղ երկրաբանական կառուցվածքը ,ռելիեֆը , կլիման , ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունն փոխկապակծված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում որով տարբերվում է հարևան լանդշաֆտներից:

Թեմա 2

 Ստացիոնալ և կիսաստացիոնար մեթոդներ:

• Դաշտային հանույթի մեթոդ:

• Փորձագիտական մեթոդ:

• Լաբորատոր մեթոդ:

• Համեմատական մեթոդ:

• Քարտեզագրման մեթոդ:

• Աէրոտիեզերական մեթոդ:

• Նկարագրական մեթոդ:

• Երկրաինֆորմացիոն մեթոդ:

• Գծանկարչական մեթոդ:

• Վերադրման մեթոդ:

• Երկրաֆիզիկական մեթոդ:

• Երկրաքիմիական մեթոդ:

• Հնէալանդշաֆտագիտական մեթոդ:

• Քանակական մեթոդ:

• Մաթեմատիկական մեթոդ:

• Մոդելավորման մեթոդ:

• Հաշվեկշռային մեթոդ:

• Վիճակագրական մեթոդ:

Թեմա 3

Երկրաբանական հիմքը և նրա բաղադրիչները

Երկրաբնական հիմք

Հողային բաղադրիչ

Ռելեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ

Կլիմայական բաղադրիչ

Ջրեր

Կենսոլորտ

Անթոպոգեն բաղադրիչ

Թեմա 4

Օզոնային շերտ

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:Օզոնը թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է: Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է: Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները: Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից: Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է, օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ: Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։

  • Օզոնը հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Մ. վան Մարումը 1785 թ-ին՝ օդի միջով էլեկտրական կայծեր անցկացնելիս: 1840 թ-ին գերմանացի քիմիկոս Կ. Շյոնբեյնն ուսումնասիրել է այդ գազի հատկությունները և անվանել «օզոն», որը հունարենից թարգմանաբար նշանակում է հոտավետ:
  • ՀՀ-ում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին՝ Արագածի հարավային լանջին` 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն:
  • 1995 թ-ից սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր:
  • 1999 թ-ից ՀՀ-ն անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ:

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ,որի հետևանքով խախտվում Լե Շատելյեի սկզբունքը: 2000թ. աշխարհում այրվել է 15 մլրդ տոննա վառելանյութ, և օդը հարստացել է ածխաթթու գազով:1970-ականներին Մ.Ի.Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում ածխաթթու գազը տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել.դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Հայաստանում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10 %-ի սահմաններում:
Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործուներությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ3-ի կազմը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու:
Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստարտոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Երբ սառնարանները շարքից դուրս են գալիս ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով ռեակցիայի մեջ մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է արդյունաբերական թափոններ բաց չթողնել ,որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Նյութի աղբյուրը ՝ Օզոնային շերտ

Թեմա 5

Մարդ-բնություն փոխհարաբերությունը, Լե Շատելյեի սկզբունքը։

• Երկրագնդի վրա բնակչության բուռն աճը, այլ կերպ՝ «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խաղտում են բնության հավասարակշռությունը, այս երևույթին անվանում են հայտնի գիտնական Լե Շատելյեի անվամբ: Այսպիսով Երկրագնդի բնակչության թիվը վերջին տարիների ընթացքում գրանցում է մեծ աճ, որն էլ վատ ազդեցություն է ունենում, թե՛ Երկրագնդի, թե՛ նրա բնության և շրջակա աշխարհի վրա: Բոլորը ձգտում են ապրել բարեկեցիկ, հարուստ և բավարարված կյանքով, որն էլ փորձում են ստանալ բնության հաշվին, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում մարդը սկսեց վերափոխել բնությունը: Հենց այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը:

Ներկայումս մարդ-բննություն հակասությունն այնքան է աճել որ ձևավորովել է երկու հակադիր միտում ՝

Պահպանել բնությունը ,նրա կենսաբազմությունը։

Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ներկայումս լուծելի է մարդ բննություն հասկաությունը։

Թեմա 6

Բնօգտագործում

• «Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հարցերով, և որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիքներից։

Բնօգտագործում գիտական ուղղության խնդիրն է՝ մշակել միջոցներ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար և չզրկել գալիք սերունդներին բնության չվերականգնվող սուղ ռեսուրսներից։

1. Գյուղատնտեսական – գյուղական մթերքների արտադրություն:

2. Անտառտնտեսական – այս ֆունկցիան կատարվում է անտառներում որևէ ձեռնարկություն կառուցելու և շահագործելու ժամանակ: Օտագործվում նաև փայտամշակման դեպքում։

3. Լեռնարդյունաբերական – լեռնարդյունաբերական ֆունկցիան է մետաղի արտադրությունը:

4. Ռեկրեացիոն – եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, այն համարվում է ռեկրեացիոն ֆունկցիա: Այս ֆունկցիան ունեցող վայրերում կարող են կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ:

5. Տրանսպորտային – ֆունկցիան տրանսպորտի գործումն ու ապահովումն է:

6. Ռազմաստրատեգիական – ֆունկցիան կատարվում է պաշտպանական նպատակներով: Համապատասխան վայրերում կառուցվում են զորանոցներ:

7. Ուսումնական – ֆունկցիան ծառայում է ուսումնական գործին: Կան համալսարաններ, բարձրագույն կրթություն ունեցող դպրոցներ, որոնք ծառայում են հենց այս ֆունկցիայով:

8. Արդյունաբերական – ֆունկցիայով ձեռնարկությունները թափոններ են արտանետում:

9. Մարդածին – ֆունկցիան կարգավորում է մարդու բնակավայրի անցանկալի գործոնները:

Թեմա 9

Բնության լանդշաֆտները ունեն իրենց տեսքը, զարգացման ընթացքը և որոշակիորեն փոփոխության են ենթարկվում։

Կարելի է նշել բնության փոփոխման 3 խոշոր աստիճան `

1. Թույլ վերափոխված լանդշաֆտ

Այստեղ մարդը կարող է առանձին տարրեր փոխել լանդշաֆտի մեջ, բայց դրանից բնության ամբողջականությունը չի փոխվում։

2. Վերափոխված լանդշաֆտ

Այս լանդշաֆտում փոխվում են որոշ բաղադրիչներ։

3. Արմատապես վերափոխված լանդշաֆտ

Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Եթե մարդն այլևս չօգտագործի այն, միևնույնն է, այն չի վերականգնվի։

Լանդշաֆտի վերափոխումը պետք է կատարվի միայն տեղանքի լավ և ճիշտ ուսումնասիրությունից հետո, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։