November 9

Կրոնական հանդուրժողականություն

  • Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։Կրոնական զգացումների և արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։
  • Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։Կրոնական հանդուրժողականությունը, պարզ մատուցմամբ, «…մեկ կրոնադավանանքային ընդհանրության հետևորդների կողմից հանդուրժողական վերաբերմունքն է այլ կրոնադավանանքային ընդհանրությունների հետևորդների նկատմամբ։ Յուրաքանչյուրը հետևում է իր կրոնական համոզմունքներին և ճանաչում է այլոց նույնատիպ իրավունքը»։ Իր մեկնաբանություններում կրոնական հանդուրժողականությունը բազում ասպեկտներ ունեցող և բազմաբովանդակ երևույթ է։ Ուստի, պատահական չէ, որ այդ հասկացությունն ունի տարբեր մեկնաբանություններ և ընկալումներ։ Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։
  • Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։ հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  • հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  • հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  • հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։
  • Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։Նեգատիվ մեխանիզմներից առանձնացվում են հիմնականում երկուսը՝ աթեիզմը և աշխարհիկությունը։Աթեիզմի պայմաններում կրոնական հանդուրժողականության վերելքը երևում է նաև հայ իրականության օրինակով։ Մինչ խորհրդային կարգերի հաստատումը հսկայական հոգեբանական անջրպետ կար Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների և հայ կաթոլիկների միջև։ Նրանք մեկուսացված էին միմյանցից, և շփումները խիստ սահմանափակ էին։ Տիրում էր փոխադարձ անհանդուրժողության մթնոլորտ։ Խորհրդային տարիներին, սակայն, այդ հոգեբանական անջրպետը գրեթե լիովին վերացավ, և հայ առաքելականի ու հայ կաթոլիկի միջև հաստատվեցին նորմալ՝ դավանանքային տարբերություններով չկաշկանդված հարաբերություններ։ Այս գործում, թերևս, էական էր խորհրդային շրջանում պետական մակարդակով իրականացվող աթեիզմի քաղաքականության դերը, որը ջնջեց հոգեբանական անջրպետը Հայության դավանանքային այդ երկու շերտերի միջև։Աշխարհիկության՝ որպես կրոնական հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնի դերն ակնհայտ արտահայտություն է ստանում ժամանակակից արևմտյան հասարակություններում։ Ժամանակակից արևմտյան երկրներում անհամեմատ քիչ են կրոնական տարբերությունների հողի վրա տեղի ունեցող բախումներն ու թշնամանքը։