November 15

Առաջադրանքներ

Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

Անհրաժեշտ տեղերում գրել մեծատառ

Ռուստաստանի Պետական դումա,Ամերկիայի Միացայլ Նահանգներ,Թովմա Արծրունի,Հովհաննես Դրասխանակերտցի,Վարդան Այգեկցի,Գին դը Մոպասան,Գեղամա լեռներ,Աշոտ Բռնավոր,Անահիտ աստվածուհի,Գարեգին Առաջին կաթողիկոս,Մխիթար գոշ,Արցախյան պատերազմ,Քառասունչորսօրիա պատերազմ,Բերեմիկեիի Վարսեր,Կիլիկյաի թագավորություն,Իսպանիայի Թագավորություն,Լազրյան ճեմարան,Նաղաշ Հովնաթան,Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

November 15

Կիոտոյի արձանագրություն

Կիոտոյի արձանագրություն , միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերին ՝ արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008- թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև  2002 թ․ դեկտեմբերի 31-ին , ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։