June 13

Կենսաբանության հարցաշարը և պատասխաները

Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների փոփոխությունն է ժամանակի ընթացքում:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:

Ըստ Դարվինի տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների համար:

Արհեստական ընտրությունը  կենդանիների նոր ցեղատեսակների և մշակաբույսերի նոր սորտերի ստեղծմանան գործնթացն է , որը պարբերաբար ընթանում է որոշակի արժեքավոր հատկանիշներով և անհատների բազմացման ճանապարհով:

Այն գործնթացը որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում, կոչվում է բնական ընտրություն :Բնության մեջ անընդհատ կատարվում է մի խումբ առանձնյակների կողմից միյուսներին ոչնչացնելու և բազմանալու ընտրողական գործնթաց ,որը Դարվինը անվանել է բնական ընտրություն:

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :

Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տարբեր տեսակների առանձնյակների միջև և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները:  Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

Ներտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի նկատմամբ նույն պահանջներն ունեն:

Միջտեսակային գոյության կռիվ -տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող առանձնյակների միջև: Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են: Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թրչունների։Կենդանիները ձեռք են բերեւմ փորձ պաշտպանվելու համար և սկսում կատարելագործվել գենետիկական մակարդակի վրա։

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։

Կռիվ անօրգնական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ -ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում: Այդ կռիվը կապված է արտաքին պայմանների փոփոխման հետ:

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա

Տեսակ է համարվում այնպիսի առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական, և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, որոնք ազատ խաչասերվում և սերունդ են տալիս, և հարմարված են կյանքի որոշակի պայմաններին։

 Արոմորֆազը այնպիսի էվոլյուցիոն փոփոխություն է, որը օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործոնեության ուժգնությունը:Արոմորֆազը Գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացման և մահացության իջեցմանը:

Իդեոադապտացիան դա ոչ թե առանձնյակի զարգացման ու բարդացման էվոլուցիան է, այլ առանձնյակին տվյալ միջավայրին հարմարաեցնելու էվոլուցիան է, ըստ նրա սնման ձևի և միջավայրին հարմարվելուն, օր․ գալապագոսյան կղզիներում ապրող սերինոսների կտուցները փոխվել են ըստ նրանց սնման ձևերի։

Ընդհանուր դեգեներացիա

Ընդհանուր դեգեներացիայի ընթացպարզանում քում տվյալ առանձնյակի կառուցվածքը բարդից ավելի է , որովհետև տվյալ առանձնյակին արհրաժեշտ չեն տվյալ ֆունկցիաները։ Օր․ մակաբույց որդերը կորցրել են իրենց ոտքերը, ձեռքերը և մարսողական օրգանները որովհետև նրանց պետք չե շարժվել և սնունդ մարսել որովհետև նրանք կնճիթով ամրանու են տիրոջ մարմնին և ուտում մարսված սնունդ։

Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհրագրակն տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ:

Էկոլոգիական գործոնները բաժանվում են 3 խմբի ՝կենսածին, ոչ կենսածին և մարդածին։

Մարդածին գործոնների շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների  գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա։

Ոչ կենսածին գերծոնների շարքին են դասվում անկենդան մարմինները։

Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են, որոնց գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույն պես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Մարդու տնտեսական գործունեություն, ստանալով համամոլորակային բնույթ, էապես ազդում է կենսոլորտում զարգացող գործընթացների վրա։ Կենսոլորտն օժտված է ինքնակարգավորման ընդունակությամբ, սակայն գոյություն ունի որոշակի սահման, որից հետո սկսում են զարգանալ անդարձելի փոփոխություններ, և որպես հետևանք՝ էկոլոգիական ճգնաժամեր։

Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը և թթվածինը։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։ Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։

Կենսոլորտ

Կենսոլորտ հին հուն․՝ կյանք և գունդ, Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ներքին մասի հատման կետում և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

Մուտացիա

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ 

Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա և տրանսվերսիա։

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

Սելեկացիա-գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Գոյության կռիվ, բնական ընտրություն

May 24

Կենսաբանության շուրջտարյա հաշվետվություն

Այս ուսումնական տարվա ընթացքում ավելի խորը ծանոթացանք կենսաբանություն առարկային և ուսումնասիրեցինք մի շարք թեմաներ։Իմ կատարած աշխատանքները կարող եք տեսնել ներքևում։

Կենսաբանությունը վորպես գիտություն

Սպիտակուցներ

Նուկելինաթթուներ

Օրգանիոդներ

Ցիտոպլազմա

Սպիտակուցի սինթեզ, տրանսկրիպցիան և տրանսլյացիան

Վիրուսներ

Փաստեր վիրուսների մասին

Կենդանկան և Բուսական բջիջ

Միտոզ

Բջջի բաժանում Մեյոզ

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Մեյոզ

Կրկնակի բեղմնավորում

Թափոներ

Փետրվար ամսվա ամփոփում

Գոյության կռիվ։ Բնական ընտրություն

Մարտ ամսվա ամփոփում

Կենսոլորտ

Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները

Մուտացիա

Ուռուցքային բջիջներ

Սելեկցիա

Գրեթե ամեն ամիս մենք գրում ենք ամփոփում,՝ որտեղ ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքները տվյալ ամսվա ընթացքում։

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա ամփոփում

Մարտ ամսվա ամփոփում

Փետրվար ամսվա ամփոփում

Նախագծեր

Այս ամիս ունեցանք մի նախագիծ Սպիտակ արագիլների մասին և հանդիպեցինք NABU in Armenia ընկերության հետ։

Հաջորդ նախագիծը Արևորդի 10րդ միջազգայի բնապահպանական փառատոն էր, որի ժամանակ դիտեցինք ֆիլմեր և փորձեցինք վերլուծել։

Ֆիլմեի վերլուծություն / H2O

Ֆիլմի վերլուծություն / Մեղվապահը

May 3

Սպիտակ Արագիլ

Քանի որ nabu.am մայիսի 3 ին ժամը 10:30 հյուրընկալվելու է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր քոլեջ, սեմինար է անցկացնելու Սպիտակ Արագիլ թեմայով։

Սպիտակ արագիլ Ամենամեծ թռչունն է, որը կարելի է գտնել մեր տարածաշրջանում: Արագիլի թեւերի բացվածքը մինչեւ 220 սմ է, թռչնի քաշը ՝ մոտ 4,5 կգ: Մեր երկրում արագիլները համարվում են ընտանեկան կյանքի և տան հարմարավետության հովանավորներ: Ենթադրվում է, որ եթե արագիլները բնակություն են հաստատել տան մոտ, բարեբախտաբար, սա է: Թռչունների արագիլները ունեն ամուր ընտանեկան կազմակերպություն. Նրանք ապրում են զույգերով և միասին մեծացնում են իրենց սեփական սերունդները:

Հայացք սպիտակ արագիլից: Արագիլների ընտանիքը ներառում է 12 տեսակ և 6 սեռ: Այս ընտանիքը պատկանում է կոճ ոտքերով թռչունների կարգին: Գիտական ​​տվյալների համաձայն ՝ առաջին արագիլները բնակվել են Վերին էոզենում: Արագիլների ամենահին մնացորդներից մի քանիսը հայտնաբերվել են Ֆրանսիայում գիտնականների կողմից: Արագիլների ընտանիքը բազմազանության առավելագույն գագաթնակետին է հասել օլիգոցենի դարաշրջանում:

Հայտնի է, որ հնագույն արագիլները մի քանի անգամ ավելի մեծ էին, քան ժամանակակից թռչունները, և նաև փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից թռչուններից ֆիզիոլոգիական կառուցվածքի և կյանքի ձևի առանձնահատկություններով: Whiteամանակակից սպիտակ արագիլը մեծ սպիտակ թռչուն է: Թևերի վրա առկա է սև եզր: Արագիլի հետեւը նույնպես սեւ է: Էգերի տեսքը չի տարբերվում արուներից: Թռչնի չափը մոտ 125 սմ է, թևերի բացվածքը `մոտ 200 սմ, թռչնի մարմնի քաշը` մոտ 4 կգ:

Արագիլի թռչունը գրեթե ամբողջովին սպիտակ է: Թևերի վրա և մի փոքր հետևում կա թռիչքի սեւ փետուրների եզր, այն ավելի տեսանելի է թռչնի թռիչքի ժամանակ: Երբ թռչունը կանգնած է, թռչնի հետևը կարծես թե սեւ է ՝ ծալված թևերի պատճառով:Թռչունն ունի մեծ, սուր, նույնիսկ կտուց: Երկար պարանոց Թռչնի գլուխը փոքր է: Աչքերի շուրջ մերկ սեւ մաշկը տեսանելի է: Աչքերի ծիածանաթաղանթը մուգ է:

Եվրոպական ենթատեսակների սպիտակ արագիլները ապրում են ամբողջ Եվրոպայում: Պիրենեյան թերակղզուց մինչև Կովկաս և Վոլգայի շրջանի քաղաքներ: Սպիտակ արագիլները կարելի է գտնել Էստոնիայում և Պորտուգալիայում, Դանիայում և Շվեդիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում: Այս տեսակի թռչունների շարունակական ցրման պատճառով արագիլները սկսեցին բույն դնել Արևմտյան Ասիայի, Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի քաղաքներում: Եվ նաև արագիլներ կարելի է գտնել Կովկասում: Այս թռչունները սովորաբար այնտեղ ձմեռում են: Մեր երկրում արագիլները երկար ժամանակ բնակվում էին Կալինինգրադի մարզի տարածքում:Արագիլները չվող թռչուններ են: Նրանք ամառն անցկացնում են իրենց սովորական վայրերում, իսկ աշնանը թռչունները ձմռանը գնում են ավելի տաք երկրներում: Ըստ էության, եվրոպական ենթատեսակը ձմեռում է Սավանայում ՝ Սահարայից մինչև Կամերուն: Ամենից հաճախ ձմեռող արագիլները բնադրում են Չադ լճի մոտակայքում ՝ Սենեգալ և Նիգեր գետերի մոտակայքում: Արևելյան մասում ապրող արագիլները ձմռանն անցկացնում են Աֆրիկայում, Եթովպիայի և Սուդանի Սոմալի թերակղզում: Բացի այդ, այս թռչունները հանդիպում են Հնդկաստանում, Թայլանդում: Արևմտյան ենթատեսակը ձմեռում է Իսպանիայում, Պորտուգալիայում, Հայաստանում: Մեր երկրում բնակվող արագիլները ամենից հաճախ ձմեռում են Դաղստանում, Հայաստանում, սակայն մեր երկրում շրջապատված թռչունները տեսել են Եթովպիայում, Քենիայում, Սուդանում և Աֆրիկայում։

Արագիլների սնունդը չափազանց բազմազան է:

  • ճիճու;
  • մորեխներ, մորեխներ;
  • խեցգետիններ և ձկներ;
  • միջատներ;
  • գորտեր և օձեր:

Արագիլները որսում են իրենց բների մոտ մարգագետիններում, արոտավայրերում, ճահիճներում: Արագիլները խոշոր թռչուններ են, և բնականոն կյանքի համար գերության մեջ պահվող թռչունը ամռանը պահանջում է մինչև 300 գրամ սնունդ, իսկ ձմռանը ՝ 500 գրամ սնունդ: Կախված սեզոնից և բնակավայրից ՝ թռչնի սննդակարգը կարող է տարբեր լինել: Որոշ տեղերում թռչունները սպառում են ավելի շատ մորեխներ և թևավոր միջատներ, որոշ տեղերում սննդակարգը կարող է բաղկացած լինել մկներից և երկկենցաղներից: Կլիմայի փոփոխության ժամանակ արագիլները սննդի պակաս չեն ունենում և արագորեն սնունդ են գտնում նոր վայրում:

Սպիտակ արագիլների բնական թշնամիներ

  • Արծիվներ և մի քանի այլ գիշատիչ թռչուններ.
  • աղվեսներ;
  • մարթան;
  • մեծ շներ և գայլեր:

Արագիլների բները կարող են ոչնչացվել խոշոր թռչունների, կատուների և նապաստակների կողմից: Արագիլների հիվանդություններից հիմնականում հայտնաբերվում են մակաբուծական հիվանդություններ:

Արագիլները վարակվում են հելմինտների այնպիսի տեսակներով, ինչպիսիք են.

  • chaunocephalus ferox;
  • histriorchis եռագույն;
  • dyctimetra discoidea.

Թռչունները վարակվում են դրանցով ՝ ուտելով վարակված ձկներ և կենդանիներ, գետնից սնունդ վերցնելով: Այնուամենայնիվ, մարդը համարվում է այս գեղեցիկ սպիտակ թռչունների գլխավոր թշնամին: Ի վերջո, թռչունների մեծ մասը սատկում է էլեկտրահաղորդման գծեր ընկնելու պատճառով: Թռչունները սատկում են էլեկտրական ցնցումից. Անչափահասները երբեմն կոտրվում են լարերի վրա: Բացի այդ, չնայած որ այս տեսակի թռչունների որսը այժմ սահմանափակ է, շատ թռչուններ սատկում են որսագողերի ձեռքով: Թռչունների մեծ մասը սատկում է թռիչքների ժամանակ: Ամենից հաճախ մահանում են երիտասարդ կենդանիներ, թռչուններ, որոնք առաջին անգամ են թռչում ձմռանը:

Երբեմն, հատկապես ձմռանը, տեղի է ունենում թռչունների զանգվածային մահ ՝ եղանակային պայմանների պատճառով: Փոթորիկները, թայֆունները և սառը ցնցումները կարող են միանգամից սպանել մի քանի հարյուր թռչունների: Արագիլների համար հիմնական անբարենպաստ գործոնը շենքերի ոչնչացումն է, որտեղ թռչունները բնադրում են: Խարխուլ եկեղեցիների, աշտարակների և այլ վայրերի վերականգնում, որտեղ արագիլներ են բնադրում: Թռչունները շատ երկար են կառուցում իրենց բները: Բույնի կառուցվածքը տևում է մի քանի տարի, ինչը նշանակում է, որ արագիլները չեն կարողանա բազմանալ, երբ հասնեն իրենց սովորական տեղը:

Սպիտակ արագիլների բնակչությունն աճում է, և այս տեսակը առանձնապես անհանգստություն չի առաջացնում: Այս պահին ամբողջ աշխարհում կա 150 հազար բազմացման զույգ: Արագիլները արագ ցրվում և ընդլայնվում են իրենց բնակավայրը: Վերջերս Սպիտակ արագիլի տեսակները նշված են Ռուսաստանի Կարմիր գրքի հավելված 2-ում `որպես տեսակ, որը հատուկ ուշադրություն է պահանջում բնական միջավայրում դրանց վիճակի նկատմամբ: Այս տեսակն այնպիսի կարգավիճակ ունի, որը անհանգստություն չի առաջացնում:

Երկրների մեծ մասում արագիլի որսը արգելված չէ: Այս թռչուններին աջակցելու և մեր երկրի տարածքում անախորժ թռչուններին վերականգնելու համար ներկայումս կան վերականգնողական կենտրոններ, ինչպիսիք են «Թռչուններ առանց սահմանների» ապաստարանը, Տվերի մարզում գտնվող «Ռոմաշկա» կենտրոնը և «Փյունիկ» վերականգնողական կենտրոն: Նման կենտրոններում վերականգնում են թռչունները, ովքեր լուրջ վնասվածքներ են ստացել և առողջական այլ խնդիրներ:

Սպիտակ արագիլների բնակչությունն աճում է, և այս տեսակը առանձնապես անհանգստություն չի առաջացնում: Այս պահին ամբողջ աշխարհում կա 150 հազար բազմացման զույգ: Արագիլները արագ ցրվում և ընդլայնվում են իրենց բնակավայրը: Վերջերս Սպիտակ արագիլի տեսակները նշված են Ռուսաստանի Կարմիր գրքի հավելված 2-ում `որպես տեսակ, որը հատուկ ուշադրություն է պահանջում բնական միջավայրում դրանց վիճակի նկատմամբ: Այս տեսակն այնպիսի կարգավիճակ ունի, որը անհանգստություն չի առաջացնում:

Երկրների մեծ մասում արագիլի որսը արգելված չէ: Այս թռչուններին աջակցելու և մեր երկրի տարածքում անախորժ թռչուններին վերականգնելու համար ներկայումս կան վերականգնողական կենտրոններ, ինչպիսիք են «Թռչուններ առանց սահմանների» ապաստարանը, Տվերի մարզում գտնվող «Ռոմաշկա» կենտրոնը և «Փյունիկ» վերականգնողական կենտրոն: Նման կենտրոններում վերականգնում են թռչունները, ովքեր լուրջ վնասվածքներ են ստացել և առողջական այլ խնդիրներ:

April 18

Սելեկցիա

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն»,  սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Պատմությունը

Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր (օրինակ, արհեստական փոշոտում)։

Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց արհեստական ընտրությունը կրեց զանգվախային գիտակցական բնույթ, և ձևավորվեց ժողովրդական սելեկցիա, ստեղծվեց այժմյան գյուղատնտեսական բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին առաջին սելեկցիոն բուծարանները։ Բույսերի սելեկցիայի տեսության հետագա զարգացումն իր գործնական արդյունքներով կապված է Ի. Վ. Միչուրինի անվան հետ։Կենդանիների սելեկցիայի գենետիկական հիմունքների զարգացման գործում խոշոր ներդրում ունեն Մ. Ֆ. Իվանովը, Պ. Ն. Կուլեշովը, Ա. Ս. Սերեբրովսկին։

Վավիլովի և նրա հետնորդների կողմից համամիութենական բուսաբուծության ինստիտուտում ստեղծված բույսերի հավաքածուն՝ 300 հազարից ավելի նմուշներով, ընդգրկում է աշխարհի մշակովի բույսերի և վայրի ձևերի գրեթե ամբողջ բազմազանությունը, որն արժեքավոր ելանյութ է սելեկցիայի համար։

Հայաստանում սելեկցիան ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հայկական լեռնաշխարհում բնակիչները բույսերի մշակման և կենդանիների ընտելացմանը զուգնթաց, ժամանակի ընթացքում, ընտրել և բազմացրել են առավել արժեքավորներին, և արդեն ուրարտական շրջանում հայտնի են եղել ժամանակակից գյուղատնտեսական բազմաթիվ ցեղեր (նրբագեղմ և կոպտաբուրդ ոչխարներ, լծկան և հեծկան ձիեր) և բույսերի (խաղողի, ցորենի) սորտեր։ 

ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում սելեկցիոն աշխատանքները կենտրոնացված են պետական համալսարաններում, փորձահենակետային կայաններու, գյուղատնտեսական կոլեջներւմ և սերմնաբուծական ընկերություններում։Ամերիկյան սելեկցիոներներն աշխատում են ստեղծել աղադիմացկուն, հիվանդադիմացկուն կերային բազմամյա, նաև հիբրիդային ցորենի, բրնձի վաղահաս և միջահաս, սպիտակուցի բարձր պարունակությամբ, ջրի ցածր ջերմաստիճանի նկատմամբ կայուն, երկու բերք տվող սորտեր։ Հաջողությունների են հասել նաև եգիպտացորենի սելեկցիայում։

Հիմնական ուղղություն

Հիմնական ուղղությունն է՝ կարճացողուն, ժանգի նկատմամբ կայուն, խոշորահատիկ, սպիտակուցի և կարոտինի բարձր պարունակությամբ, լավ տեխնոլոգիական հատկություններով, ցրտադիմացկուն սորտերի ստեղծումը։ Շվեդիայում նույնպես մեծ աշխատանքներ են տարվում ցորենի, գարու սելեկցիայի ուղղությամբ։

April 9

Ուռուցքային բջիջներ

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Պատճառական գործոնները

Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող է նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։Ուռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել։Ուռուցքի բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։Ի տարբերություն մյուս պաթոլոգիական պրոցեսների ուռուցքները գրականության մեջ ի հայտ են գալիս բազմակի և բազմանշանակ անուններով։

  • carcinoma– քաղցկեղ
  • cancer– էպիթելյար հյուսվածքի չարորակ ուռուցք
  • sarcoma – շարակցական հյուսվածքի ուռուցք
  • malignus – օգտագործվում է պրոցեսի չարորակությունը շեշտելու նպատակով
  • benignus – օգտագործվում է պրոցեսի բարորակությունը շեշտելու նպատակով։

Ելնելով հյուսվածքային պատկանելությունից՝ տարբերում են էպիթելային, շարակցահյուսվածքային, մկանային և նյարդային ծագում ունեցող բարորակ և չարորակ ուռուցքներ։ էպիթելային ծագում ունեցող բարորակ ուռուցքներն անվանում են պապիլոմա, ադենոմա, պոլիպ և այլն, իսկ չարորակ բնույթի ուռուցքներն ամփոփվում են քաղցկեղ ընդհանուր հասկացության մեջ։ Շարակցահյուսվածքային չարորակ ուռուցքները համախմբվում են սարկոմա հասկացությունում, որին ավելացվում է նաև կոնկրետ տեսակը։ Ուռուցքներն ախտորոշվում են ռենտգենաբանական, էնդոսկոպիական, ռադիոիզոտոպային, լաբորատոր ևն հետազոտություններով։ Ուռուցքների բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է, որը համարյա մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային, հորմոնային և իմունաբանական եղանակներով։

Ուռուցքների աճը լինում է էքսպանսիվ և ինֆիլտրատիվ։

Էքսպանսիվ աճի ժամանակ ուռուցքային բջիջները սահմանափակված են և մետաստազներ չեն հարուցում։ Բարորակ ուռուցքներին բնորոշ է էքսպանսիվ աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն ետ են զարգանում հարևան հյուսվածքները։ Բարորակ ուռուցքները ունենում են պատիճ։ Բարորակ ուռուցքները դիտվում են որպես տեղային հիվանդություններ, սակայն այստեղ մեծ նշանակություն ունի տեղակայումը։ Օրինակ, եթե ուռուցքը գտնվի ուղեղում և լինելով բարորակ ճնշի որևէ կարևոր կենտրոն, ապա դա կարող է բերել նույնիսկ մահվան։ Ուռուցքների առաջացման պատճառը 90%-ով արտաքին աշխարհի վնասակար գործոններն են, իսկ 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները։

Ինֆիլտրատիվ աճ նկատվում է չարորակ ուռուցքներում։ Չարորակ ուռուցքները ներաճում են հարևան հյուսվածքների մեջ և քայքայում։ Դրանց բնորոշ է մետաստազավորման հատկանիշը, որով և տարբերվում են բարորակ նորագոյացություններից։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված տեղային կազմափոխական աճով բնորոշվող ուռուցքներ, որոնք ունեն ինֆիլտրացնող ներաճող հատկություն՝ առանց մետաստազավորման։ Չարորակ ուռուցքները տարածված հիվանդություններ են են և հաճախ բերում են մահվան։ Տնտեսապես զարգացած երկրներում ընդհանուր մահացության պատճառների մեջ ուռուցքները գրավում են 2-րդ տեղը, զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին։ Ուռուցքներով տարեկան հիվանդանում է մոտ 6,3 միլիոն մարդ, որոնցից մահանում է 4,3 միլիոնը։ Մահացությունը հիմնականում բարձր է թոքի, կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղից։

Բնականոն և ուռուցքային բջիջների տարբերությունը պայմանավորված է գենոմների փոփոխություններով, որոնք լինում են 3 տեսակի՝

  1. Ուռուցքածին վիրուսի և բջջի գենոմների ինտեգրացիա, որի հետևանքով վիրուսի ազդեցության ներքո առաջանում է բջջի ուռուցքային ձևափոխում,
  2. բջջային գենոմի մուտացիա,
  3. էպիգենոմային փոփոխություններ՝ սաղմնային զարգացման շրջանում բջիջների տեսակավորմանը ուղեկցող ժառանգական հատկանիշների կայուն փոփոխություններ։

Սակայն ապացուցված չէ, որ ուռուցքային և բնականոն բջիջների ժառանգական տարբերությունները հանգում են միայն էպիգենոմային փոփոխությունների։ Նույն ուռուցքի զարգացման տարբեր փուլերի ընթացքում ժառանգական տարատեսակի փոփոխությունների դերը տարբեր է։ Ուռուցքային բջիջների բազմացման կարգավորումը խիստ փոփոխվում է, քանի որ վերանում է միկրոմիջավայրի կանոնավորող գործոնների ազդեցությունը բջիջների բազմացման արագության վրա։ Ուռուցքի աճի արագությունը պայմանավորված է նրա հյուսվածքի կինետիկ բնութագրով՝ բջիջների միտոտիկ ցիկլի տևողությամբ, աճման ֆրակցիայի չափերով և բջիջների մահվան արագությամբ։ Ուռուցքային հյուսվածքի աճի արագությունը պայմանավորող կինետիկ ցուցանիշներից յուրաքանչյուրի փոփոխությունն առաջ է բերում ուռուցքի աճման արագության փոփոխություն։ Օրինակ, ուռուցքի աճի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես միտոտիկ ցիկլի երկարատևությամբ, այնպես էլ աճման ֆրակցիայի փոքրացմամբ և բջիջների մահվան գործոնի մեծացմամբ։

Ուռուցքները տարածված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի մոտ։

Ուռուցքների հետազոտության հարցերով զբաղվում է ուռուցքաբանությունը։

Բուժում
Ուռուցքների վաղ ախտորոշմանը նպաստում են հիվանդության սկզբնական ախտանշաններին ծանոթացումը, ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտության գիտակցումը և այլն։ Սակայն քաղցկեղի վաղ ախտորոշման խնդիրն այնքան էլ դյուրին չէ։ Այստեղ մեծ նշանակություն ունի սեփական առողջության հանդեպ հոգատարությունը։ Ուռուցքները ախտորոշում են նույն մեթոդներով, որոնք կիրառվում են մարդու մյուս հիվանդությունների ախտորոշման ժամանակ, հիվանդի հարցուփորձ, զննում, տարբեր քննություններ, հետազոտման հատուկ մեթոդներ։ Սակայն ժամանակակից բժշկագիտությունը դեռևս հնարավորություն չունի ուռուցքները ախտորոշել լաբորատոր մեկ հետազոտության հիման վրա։ Բացառություն են արյան ուռուցքային հիվանդությունները, քանի որ լեյկոզի ժամանակ արյան հետազոտությունը կարող Է որոշիչ նշանակություն ունենալ ախտորոշման համար, և արյունաստեղծ համակարգը տվյալ դեպքում համարվում է ուռուցքային գործընթացի խորացման օջախ։ Ավելի հեշտությամբ են ախտորոշվում ուռուցքների արտաքին (մաշկի, ստորին շրթունքի, կաթնագեղձի, արգանդի վզիկի) ձևերը, որոնք մատչելի են զննման և մանրադիտակային ձևաբանական հետազոտման համար նմուշ վերցնելու տեսակետից։

Ավելի դժվար է ներքին օրգանների ուռուցքների վաղ ախտորոշումը։ Նման դեպքում որոշիչ նշանակություն ունեն հետազոտման հատուկ մեթոդները։ Ստամոքսաղիքային համակարգի, թոքերի, ոսկրերի և այլ տեղադրության ուռուցքների ժամանակ հետազոտման ռենտգենաբանական, մեթոդներն առաջատար են։ Ոենտգենաբան. հատուկ մեթոդների (օրինակ՝ շերտագրություն, անոթագրություն, հակադրական նյութերի գործածում) կիրառումը բավականին մեծացնում է ուռուցքների վաղ ախտորոշման հնարավորությունը։ Լայնորեն կիրառվում են ընդերադիտական տարբեր մեթոդներ՝ ներքին օրգանների հետազոտումը հատուկ օպտիկական համակարգերի օգնությամբ, որը բժշկին հնարավորություն է տալիս աչքով տեսնել, լուսանկարել ուռուցքները և ձևաբանական հետազոտության համար նմուշ վերցնել բրոնխներից, կերակրափողից, ստամոքսից, հաստ աղիքից, միզապարկից, որովայնի և մյուս խոռոչներից։ Կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվում են իզոտոպային հետազոտման մեթոդները։ Հաստատված Է, որ որոշ ռադիոակտիվ պատրաստուկներ (հատկապես ռադիոակտիվ ֆոսֆորը, յոդը, ստրոնցիումը, ոսկին և այլն) ավելի մեծ քանակությամբ կլանվում են ուռուցքային բջիջների, քան բնականոն բջիջների կողմից, որը և հնարավորություն է տալիս, ըստ ռադիոակտիվ նյութի տեղաբաշխման, հայտնաբերել ուռուցքները և մետաստազները։

Լյարդի առաջնային քաղցկեղի և ամորձու տերատոբլաստոմայի ժամանակ կիրառվում են իմունաբանական ախտորոշման սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հիմնված են սաղմնային առանձնահատուկ հակածինի որոշման վրա։ Մշակվում են հաստ աղիքի, ստամոքսի, խորիոնէպիթելիոմայի իմունաբանական ախտորոշման (քաղցկեղային սաղմնային հակածինի օգնությամբ) մեթոդներ։ Սովորական լաբորատոր մեթոդները (արյան, մեզի ընդհանուր քննություն, կենսաքիմիական հետազոտություն) ուռուցքների ախտորոշման համար որոշիչ նշանակութուն չունեն։ Ախտորոշման եզրափակիչ փուլը ձևաբանական հետազոտությունն է, որն իրականացվում է մանրադիտակի տակ հյուսվածքի նմուշն ուսումնասիրելով կամ բջջաբանական մեթոդով՝ ախտահարված հատվածի լվացաջրերի կամ քերուկների մեջ ուռուցքային բջիջներն ուսումնասիրելով։ Ուռուցքների ձևաբանական կառուցվածքի առանձնահատկությունների բացահայտումը կարևոր է բուժման մեթոդի ընտրության համար։

Մինչ այժմ բնակչության մեջ լայնորեն տարածված Է քաղցկեղի անբուժելիության մասին կարծիքը։ Ուռուցքների ձևերի մեծ մասի համար դա ճիշտ չէ. Ուռուցքների արտաքին ձևերը հաջողությամբ բուժվում են, որը կապված է նրանց վաղ ախտորոշման և ժամանակին սկսած բուժման հետ։ Բուժման հնարավորությունները պայմանավորված են բժշկագիտության առաջընթացով։ Ուռուցքները բուժում են տարբեր մեթոդներով՝ կախված տեսակից, տեղադրությունից, զարգացման փուլից, հիվանդի տարիքից։ Ավելի հին և մինչ այժմ լայնորեն կիրառվող մեթոդը վիրաբուժականն է։ Չարորակ ուռուցքների վիրաբուժության հաջողությունները, վիրահատության տեխնիկայի կատարելագործման հետ մեկտեղ, կապված են ցավազրկման մեթոդների առաջընթացի, հակաբիոտիկների կիրառման, հիվանդների հետվիրահատական խնամքի կատարելագործման հետ։ Բժիշկները մշակել են ուռուցքաբանական վիրահատությունների ընդհանուր սկզբունքներ, որոնց հիմնական էությունն այն Է, որ ուռուցքի հետ մեկտեղ հարկավոր է մասամբ հեռացնել նաև այն շրջապատող առողջ հյուսվածքները և մոտակա ավշահանգույցները, որոնց մեջ մետաստազների առկայությունն ավելի հավանական է։

Վիրաբուժական միջամտությունների մեծ մասը լրացվում Է ճառագայթային և դեղորայքային բուժմամբ։ ճառագայթաբուժության դեպքում իոնացնող ճառագայթների ազդեցությունից ուռուցքային բջիջներն ավելի են տուժում, քան բնականոնները։ Կարելի Է թվարկել մի շարք չարորակ ուռուցքներ, որոնք վաղ շրջանում բացառապես բուժվում են միայն ճառագայթներով (օրինակ՝ մաշկի, ներքին շրթունքի, կոկորդի, արգանդի վզիկի քաղցկեղը և այլն)։ Ներկայումս ճառագայթային բուժումը հաջողությամբ կիրառվում Է որպես համալիր բուժման փուլերից մեկը՝ կաթնագեղձի, արգանդի վզիկի, կերակրափողի, կոկորդի քաղցկեղի, փափուկ հյուսվածքների սարկոմայի դեպքերում (վիրահատությունից առաջ կամ հետո)։ ժամանակակից ճառագայթաբուժության մեթոդները շատ բազմազան են՝ ըստ օգտագործվող ճառագայթի տեսակի, նրանց տված էներգիան ախտահարված օջա–խին հասցնելու եղանակի, կիրառվող սարքի։ Դա ուռուցքաբանության հեռանկարային և արագ զարգացող ուղղությունն է։ Հաջողությամբ մշակվում են դեղորայքային բուժման մեթոդները։ Սկզբունքորեն շատ կարևոր են չարորակ ուռուցքներով հիվանդների դեղորայքային բուժման հնարավորության ապացուցված փաստերը։ Ուռուցքաբանների հսկողության տակ կան հիվանդներ, որոնք 5-10 տարի առաջ բուժվել են միայն դեղանյութերով (օրինակ՝ ամորձու չարորակ ուռուցքի մետաստազների, արգանդի խորիոնէպիթելիոմայի, միելոմային հիվանդության, ոսկրերի որոշ ուռուցքների դեպքում և այլն)։ Դեղորայքային բուժումը պետք է իրականացնի բժիշկը՝ ուռուցքաբանական հիմնարկություններում։ Արագորեն մշակվում են չարորակ ուռուցքների իմունաբանության մեթոդները, որոնք նպատակաուղղված են հիվանդի օրգանիզմի պաշտպանական ուժերի ակտիվացմանը։

Կանխարգելում
Ուռուցքների վերաբերյալ կուտակված գիտական տվյալները հնարավորություն են տալիս առանձնացնել դրանց կանխարգելման 2 ճանապարհ`
1. առաջացման կանխում կամ առաջնային կանխարգելում,
2. խորացման կանխում կամ 2-րդային (կլինիկական) կանխարգելում։
1-ին ճանապարհը նախատեսում է մարդու վրա ազդող ուռուցքածին գործոնների վերացումը կամ նվազեցումը։ Հաստատված է, որ ուռուցքի առաջացումը կախված է ուռուցքածին ազդակի որոշակի չափաքանակից, որքան չափաքանակը փոքր է, այնքան քիչ են ուռուցքների դեպքերը։ Անիլինային ներկերի արդյունաբերության մեջ ուռուցքածին նյութերի հետ շփման նվազեցումը հանգեցնում է միզապարկի քաղցկեղով հիվանդացության նվազման։ Մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադրական գործընթացի հերմետիկացումը և անթափոն տեխնոլոգիան կանխում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ և նպաստում թոքերի քաղցկեղի կանխարգելմանը։ Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, կոքսաքիմիական նավթավերամշակման և մետաղագործական արդյան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են քիմիական ուռուցքածին նյութերի թափոնների նվազմանը։ Կանխարգելման 2-րդ ուղու նպատակը նախաուռուցքային փոփոխությունների ժամանակին ախտորոշումը և նախաքաղցկեղի բուժումն է։ Ուստի մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիք զննումները, բնակչության դիսպանսերացումը։

Պրեզենտացիա

April 4

Մուտացիա

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝

  • ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ,
  • աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա և տրանսվերսիա։

 Ըստ գեների արտահայտման վրա ազդեցության՝ մուտացիաները բաժանվում են 2 կատեգորիայի՝

  1. հիմքերի զույգերի փոփոխման տիպի մուտացիաներ
  2. հաշվառման շրջանակի շեղման տիպի։Վերջիններս իրենցից ներկայացնում են դելեցիաներ կամ նուկլեոտիդների մեջբերումներ, որոնց թիվը բազմապատիկ չէ երեքի, ինչը կապված է գենետիկական կոդի եռահյուսման հետ։

Առաջնային մուտացիան հաճախ անվանում են ուղիղ մուտացիա, իսկ գենի ելակետային կառուցվածքը վերականգնող մուտացիան՝ հակառակ մուտացիա կամ ռեվերսիա։ Մուտանտ օրգանիզմի մոտ ելակետային ֆենոտիպի վերադարձը մուտացիոն գործառույթի՝ վերականգնման հետևանքով, տեղի է ունենում ոչ թե իրական ռեվերսիայի հաշվին, այլ նույն գենի կամ մեկ ուրիշ՝ ոչ ալլելային գենի այլ հատվածում մուտացիայի հետևանքով։ Այդ դեպքում հետադարձ մուտացիան անվանում են սուպրեսսորային։ Այն գենետիկական մեխանիզմները, որոնց շնորհիվ տեղի է ունենում մուտանտ ֆենոտիպի սուպրրեսիան, խիստ բազմազան են։

Մուտացիաների հետևանքները բջջի և օրգանիզմի համար

 Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը (մասնավորապես բջջի ծրագրավորվող մահվան՝ ապապտոզին)։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։ Գոյատևման հաստատուն պայմաններում առանձնյակներից շատերն ունեն օպտիմալին մոտ գենոտիպ, իսկ մուտացիաներն առաջացնում են օրգանիզմի գործառույթների խախտում, նվազեցնում նրա հարմարվածությունը և կարող են բերել առանձնյակի մահվան։ Սակայն, շատ հազվադեպ մուտացիան կարող է նպաստել օրգանիզմի մոտ օգտակար հատկանիշների առաջացմանը, և այդ դեպքում մուտացիաները շրջակա միջավայրին հարմարվելու միջոցներ են ձեռք բերում և համապատասխանաբար կոչվում են հարմարվողական։

Մուտացիաների դերն էվոլյուցիոն պրոցեսում

Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում 20-րդ դարի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։

Ուռուցքային բջիջները և դրանց առաջացումը

April 4

Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները

Բնությունը մեզ շնորհել է անսահման բարիքներով, որոնք հաճախ մարդը օգտագործում է հենց բնության դեմ՝ երբեմն չհասկանալով այդ վնասների հետևանքները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ առաջացել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեմ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, քանզի հետևանքները արցունքալի կլինեն։

Թեպետ յուրաքանչյուր հիմնախնդիրն իր կարևորությունը ունի, սակայն կան մի քանիսը, որոնք մարդկության համար առավել հրատապ են՝ կապված բնապահպանության հետ։ Դրանք են՝ միջավայրի ախտոտումը,
համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ, կլիմայի փոփոխությունը՝ գլոբային տաքացումները։

Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝

  • բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,
  • արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը:

Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ շրջապատող միջավայրի համար, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ, խմելու ջրի պակասի պատճառով, սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի ու կենդանիների բազմաթիվ, հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է ավելի քան 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։
Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։

Մարդու կողմից առաջացած խնդիրների մասին կարելի է անվերջ խոսել, քանզի վնասները շատ-շատ են։ Բայց անհրաժեշտ է կանխարգելել դրանք, գործել, քան թե խոսել։ Մարդկությանը հարկավոր է անհապաղ խելքի բերել, որովհետև այդպիսի շարունակական գործողությունների պատճառով կկորչի այն ամենը, ինչի շնորհիվ ապրում է մարդը՝ բնությունը։

April 2

Կենսոլորտ

Կենսոլորտ , Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկր իմակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

Կենսոլորտը կազմում են հետևյալ նյութերի տեսակներ.

  1. Կենդանի նյութ կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա «մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից» մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը կենսոլորտում տարածված է շատ անհավասարաչափ։
  2. Կենսածին նյութ՝ նյութ, որն իր մեջ ներառում է մթնոլորտի կազմի մեջ մտնող գազերը, քարածուխը, կրային ապարները և այլն, որոնք առաջացել են Երկրի վրա կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետևանքով։
  3. Հանքային, անկենդան նյութը (косное вещество) անկենդան միջավայրի բոլոր բաղադրիչների ամբողջությունն է, որը ձևավորվել է առանց կենդանի օրգանիզմների։
  4. Կենսահանքային նյութին (биокосное вещество) են դասվում կենդանի և հանքային նյութի փոխազդեցության հետևանքով առաջացած բարդ միացությունները՝ օվկիանոսի ջրերը, նավթը, հողը և այլն։
  5. Ռադիոակտիվ քայքայման ընթացքում գտնվող նյութ։
  6. Ցրված ատոմներ, որոնք անդադար առաջանում են տիեզերական ճառագայթման ազդեցության հետևանքով տարբեր տեսակի երկրային նյութերից։
  7. Տիեզերական ծագման նյութ։
March 31

Կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

March 21

Մարտ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել Դարվինի էվոլյուցիոն տեսությունը և էվոլյուցիայի շարժիչ ուժերը:

Էվոլյուցիան կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունն է։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են
1.   փոփոխականությունը, 2.   ժառանգականությունը, 3.   բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Ընտրությունը — համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինում է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։Գիտակցական ընտրությունը սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։


2.Ի՞նչ է իրենից ներկայացնում գոյության կռիվը:

Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները:  Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

Ներտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի նկատմամբ նույն պահանջներն ունեն:

Կռիվ անօրգնական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում: Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ: Օրինակ՝ Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։

Միջտեսակային գոյության կռիվ -տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև: Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են: Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թրչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։Կենդանիները ձեռք են բերեւմ փորձ պաշտպանվելու համար և սկսում կատարելագործվել գենետիկական մակարդակի վրա։
3.Ներկայացնել բնական ընտրությունը, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Բնական ընտրություն -ըստ Դարվնի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա  փոփոխություններին: Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում, ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների և նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա: Գիտնականները առանձնացնում են բնական ընտրության հիմնականում 2 ձև՝շարժական և կայունացնող:

Շարժական ընտրություն Պոպուլյացիայում առանձնյակների նախկին հատկանիշների փոփոխությունը արտաքին միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով կոչվում է շարժական ընտրություն։ Բնական ընտրության շարժական ձևը գործում է արտաքին միջավայրի պայմանների փոփոխման դեպքում։Այս ընտրության ձևը նկատեց Դարվինը։ Նա տեսավ, որ կեչու ծառերի բները սպիտակից դառնում են մուգ դարչնագույն։ Մուգ թիթեռները այս պայմաններում պակաս նկատելի են դառնում, քան բաց գունավորում ունեցող թիթեռները և բնական ընտրությունը պահպանում է նրանց։ 

Կայունացնող ընտրություն

Կայունացնող ընտրությունը գործում է միջավայրի համեմատաբար հաստատուն պայմանների դեպքում։ Այն պահպանում է տեսակը փոփոխություններից ՝ ամրապնդելով ձեռք բերած հատկանիշները։ Կայունացնող ընտրության շնորհիվ են հասել կենդանական աշխարհի կենդանի բրածոները։  Կայունացնող ընտրությունն ամրացնում է օգտակար հատկանիշները միջավայրի հաստատուն պայմաններում։