January 11

«Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»։

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Բոլորն այն եղանակներն են, որոնցով որոշակի տեղեկատվություն կարող է փոխանցվել: Գոյություն ունեն մեծ թվով հնարավոր դասակարգումներ ՝ կախված փոփոխականներից, ինչպիսիք են զրուցակիցների քանակը, հաղորդագրությունը փոխանցելու համար օգտագործվող ալիքի տեսակը կամ հաղորդակցության նպատակը:Գոյություն ունեցող հաղորդակցության տեսակների իմացությունն ու ընկալումը անհրաժեշտ է հասկանալու համար բոլոր հնարավորությունները, որոնք մենք ունենք որոշակի տեղեկատվություն փոխանցելիս: Բացի այդ, այս եղանակներից յուրաքանչյուրը պահանջում է տարբեր հատուկ հմտություններ, որոնք կարելի է սովորեցնել հաղորդակցման ժամանակ ավելի արդյունավետ դառնալու համար:Ես հաղորդակցման մեջ կարևորում եմ բանավոր խոսքը։ Նախընտորում եմ լսել յուրաքանչյուրի կարծիքը, արտահայտել իմը և փնտրել համախոհներ։

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

December 20

Հաշվետվություն

Այս տարի առաջին անգամ ծանոթացա հաղորդակցման հմտություններ առարկային։Դասերի ընթացքում կատարել ենք տարբեր գործնական աշխատանքներ։Սովորել ենք ինչպես գրագետ հաղորդակցվել, գրել դիմում,ներկայացնել պահանջագիր,իրականացրեցինք ուսումնական վոլորտի ուսումնասիրություն։Կարող եմ ասել որ այս առարկայի շրջանակներում սովորեցինք ինչպես գրագետ ներկայացնել մեզ հասարկությունում։

Իմ կատարած աշխատանքները կարող եք տեսնել հղումով

հաղորդակցման հմտություններ

December 14

Դիմում

Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի քոլեջի ուսանող՝Թովմասյան Միլենաից։

Հարգելի տնօրեն ՝ Տաթև Բլեյան,նախագծերի իրականացման համար խնդրում եմ տրամադրել կարի արհեստանոցը և տեխնոլոգիայի սրահը դեկտեմբերի 20-25ը ընկած ժամանակատվածում։Ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ է գլխավոր սրահը,որտեղ ամսի 25-ին ժամը 14։00ին տեղի է ունենալու ցուցահանդես վորտեղ կամփոփենք մեր նախագիծը և կկիսվենք արդյունքներով։

Հարգանքով Միլենա Թովմասյան։

Ամսաթիվը՝17.12.20022

December 8

Պահանջագիր

Տիկին Ասատրյան

Ես Միլենա Թովմասյանս հունվարի 15-20ը ընկած ժամնակահատվածում անցկացնելում անկացնելու եմ դասընթացներ մոդելավորման մասին ՝ ծանոթացում մարդաչափական կետերի հետ,ինչպես կառուցել մարդու ֆիգուռա և արագ ճեպանկարներ։

Անհարաժեշտ է․

գծագրական մատիտներ-30 հատ

ռետիներ-30հատ

գունային նյութեր-մատիտներ,գրիչներ,ջրաներկ։

թղթեր-տվյալ աշխատանքային նյութին համապատասխան-35 հատ։

վրձիներ-20 հատ

ներկապանակներ-15 հատ

ջրամաներ-20 հատ

Խնդրում եմ ապահովել հետևալ նյութերը:

November 23

Հագուստի մոդելավորման մասնագիտության ուսումնասիրում

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Այս նախագծը ինձ շատ դուր եկավ քանի որ, դեռ չէինք իրականացրել նման նախագրիծ և խորը ուսումանասիրել մեր մասնագիտական ոլորտը։Հարցերի արդյունքում պարզեցին թէ ինչն է եղել մեր մոտիվացիյաի աղբյուրը և ինչպես ընտրեցինք մեր մասնագիտությունը։Նախագծի ընթացքում մենք ծանոթացանք տարբեր մասնագիտություների հետ լսելով մեր ընկերներին։

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:Ես ընտրել եմ հագուստի մոդելավրում մասնագիտությունը։Այսօր այն բավականին պահանջված մասնագիտություն է։Այն իր մեջ ընդգրկում է մի քանի մասնագիտություներ՝ դերձակ,ոճաբան,մոդելավորող։
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:Գեղարվեստի ակադեմիա, Խաչատուր աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ։
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից): Կան հայկական բրենդներ որոնք զբաղվում են հագուստի արտադրմամբ։

MANIA/ՄԱՆԻԱ

Roberto/Ռոբեռտո

Artuyt/Արտույտ

Tagani/Տագանի

էլինա

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):Մեր օրերում այն բավականին պահանջված մասնագիտություն է։ Աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Արամ Նիկոլյան, ֆաինա, Արիգա Թորոսյան, Ռուզանե, Վահան Խաչատրյան, Սոնքես, Նելլի Սերոփյան, Վահան Խաչաըրյան, Կիվեռա։

  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
    • Կխնդրեմ այն չվերցնել և կազմել ինքնուրույն։

Ինչու՞  ընտրեցիք հենց հագուստի մոդելավորողի մասնագիտությունը։ 
Դեռ փոքր հասակից հետաքրքրվել եմ, ուսումնասիրել, ստեղծագործել, փոփոխություններ արել հագուստների վրա։ Եվ ի վերջո դա խորացնելով  ընտրեցի հենց հագուստի մոդելավորող մասնագիտությունը, որով արդոն 10 տարուց ավելի է զբաղվում եմ։

Ո՞րն է ձեր մոտիվացիայի աղբյուրը։ 
Յուրաքանչյուր իրավիճակում կարելի է գտնել մոտիվացիա, նույնիսկ գույնը կարող է լինել մոտվացիա և դրա շնորհիվ ստեղծվի նորը, ընդամենը մեկ գույնի բազում երանգների համադրությունը։

Կկիսվե՞ք ձեր փորձով և ի՞նչ խորհուրդ կտաք ապագա դիզայներներին։
Ինքս սովորել և ավարտել եմ հագուստի մոդելավորում, ստեղծել եմ հավաքածուներ, մասնակցել մի շարք ցուցահանդես_ցուցադրությունների։ Խորհուրդ եմ տալիս ակտիվ գործունեություն ծավալել, ստեղծել նորը, լինել նորը, որակովը  հայկական արտադրանքում և կրել Մերը։

Այս որոլտի շրջանակներում հե՞շտ է
աշխատանք գտնելը։

Աշխատանք գտնելը հնարավոր է և հեշտ, եթե կա ձգտում, սեր մասնագիտության նկատմամբ և աշխատասիրություն։

Ի՞նչ որակական հատկանիշներ է անհրաժեշտ այս ոլորտի մասնագետ դառնալու համար։
Անընդհատ որոնող, նորը ստեղծող և զարգացնող պետք է լինել։

Ի՞նչն եք կարևորում այս մասնագիտության մեջ։
Լինել համարձակ, կրեատիվ, տարբերվող, նորամուծություններ ստեղծող, անհամադրելին համադրելի դարձնող։

Հնարավո՞ր է միայն բավարվել ինքնակրթությամբ։
Ամեն օր սովորում ենք նորը, եթե զբաղվում ենք մեր ընտրած մասնագիտությամբ։

Հարցազրույցը կազմել է Միլենա Թովմասյանը, մասնակցել է Կարինե Ղարախանյանը ՝ մասնագիտությամբ ոճաբան,դիզայներ,հագուստի մոդելավորող նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջի մասնագետ։

  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

October 26

Բնութագիր

Բարև ձեզ ես Միլենա Թովմասյանն եմ, բնութագիր եմ ներկայացնում ձեր դիզայնի կազմակերպություն ծրագավորման մասնագետի համար,Լիլիթ Սարգսայանի վերաբերյալ։Բավականին տարիներ է ինչ ծանոթ եմ և կարող եմ ասել նա համապատասխանում է ձեր կազմակերպության պահանջներին ՝օրինակելի է,աշխատասեր,պահանջկոտ,սիրում է ուսումնասիրություներ կատարել և նոր հմտություներ ձեռք բերել։Տիրապետում է օտար լեզուների և ունի անգլերենի իմացության բարձր մակարդակ։Գերազանց առաջադիմություն է ցուցաբերել դեռ դպրոցում և ուսումը շարունակել ԵՊՀ-ում։Կարող եմ ասել որ նա վստահելի է և կարող է օրինակ հանդիսանալ շատերի համար։Լիլիթը չունի աշխատանքային փորձ, սակայն ինքնուրույն ստեղծել է մի ծրագիր, որը հաշվում է բանաձևերը։Նրան պետք է հնարավորություն ընձեռնել ցուցաբերել իր գիտելիքները հենց ձեր կազմակերպությունում, քանի որ շատ հետաքրքրված է կազմակերպությամբ և գիտակցում է պատասխանատվությունը։

October 20

Մոտիվացիոն նամակ

Մոտիվացիոն նամակը անշուշտ ավելի ծավալուն պետք է լինի, քան ուղեկցող նամակը, բայց չպետք է գերազանցի A4 թղթի ծավալը: Իսկ եթե դուք դեռ աշխատանքային փորձ չունեք, ապա կես էջը լիովին բավարար է: Մոտիվացիոն նամակի նպատակը գործատուին ձեր ռեզյումեից բացի լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելն է ձեր մասին, որոնց հիման վրա նա պատկերացում կկազմի, թե ինչու եք հետաքրքրված այդ աշխատանքը ստանալու համար և ինչպես եք համապատասխանում նշված հաստիքին:

Բարև ձեզ Տիկին Ասատրյան ես դիմում եմ նկարչության դասընթացներ վարելու համար այստեղ կարող եք տեսնել իմ անձնական թերթիկը ։Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ նկարչությամբ և առնչվել եմ մակավարժի աշխատանքին,ունեմ մի փոքր աշխաատանքային փորց 5-6 տարեկաների խմբում։Երեխաների հետ աշխատելիս պետք է հնարավորություն տալ ազատ արտահայտել մթքերը թղթի վրա։Մասնագիտական աճ ունենալու համար պետք է զարգացնել տեսողական գիտելիքները դրանք ավելի հեշտ են յուրացվում։Ես սովորել եմ նկարչության միյան մեկ ճյուղ, բայց ընթացքում սկսել եմ ծանոթանալ գրեթե բոլոր ճյուղերեին։Ես ուսումնասիրել եմ ձեր կազմակերպությունը և ծանոթ եմ ձեր աշխատակարգին, պահանջներին, ինձ շատ դուր եկավ։Ես ցանկանում եմ մի փոքր փոփոխություներ կատարել որպեսզի դասերը ավելի արդյունավետ լինեն։

October 19

Մոտիվացիա

Ցանկացած նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ լինի դա աշխատասիրությունը, վաղ արթնանալը, սովորություն ձեռք բերելը կամ մարզվելը, այդ նպատակին հասնելու մոտիվացիա գտնելն է:

Մոտիվացիան բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։

Ինչպես է աշխատում մոտիվացիան

Նախքան կոնկրետ մեթոդներին անցնելը, օգտակար է իմանալ, թե ինչ է մոտիվացիան և ինչպես է այն գործում:

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Ինչու է հարկավոր մոտիվացիան

Մոտիվացիան գործողությունների խթան է և ցանկացած մասնագիտական ​​և անձնական աճի անբաժանելի մաս: Մոտիվացիայի համակարգն անմիջականորեն կապված է յուրաքանչյուր մարդու հոգեբանական բնութագրերի հետ, քանի որ խառնվածքի իմացության շնորհիվ կարող եք մոտեցում ընտրել յուրաքանչյուր աշխատակցի: Օրինակ, խոլերիկ մարդիկ նախընտրում են ակտիվ աշխատանքը, որը ներառում է շատ շարժումներ, մինչդեռ մելանխոլիկ մարդիկ նախընտրում են նստակյաց, միապաղաղ գործողություններ: Մարդու մոտիվների իմացությունը օգնում է նրա համար հարմարավետ միջավայր կազմակերպել, ինչը նպաստում է արտադրողականության աճին։

Մոտիվացիայի տեսակներ

Մոտիվացիան բաժանվում է ներքին և արտաքին տեսակների: Սակայն նրանց միջև սահմանները պայմանական են։ Հաճախ է պատահում, որ մարդու վրա միաժամանակ աշխաատելու տարբեր ցանկություններ են առաջանում։

Ներքին

Այն բնութագրվում է անձնական նպատակների, մարդկային հատկանիշների կիրառմամբ: Որպես դրդապատճառ օգտագործվում են նրա անձնական ձգտումները, հետաքրքրությունները, հաճույքներ և կատարված աշխատանքից բավարարվածության զգացումը։

Ներքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Ձեռքբերումներ. Սա մոտիվացիա է այն աշխատակիցների համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են բարդ խնդիրների լուծման գործընթացում, ձգտում են բարելավել իրենց մասնագիտական ​​հմտությունները և հաստատել իրենց կոմպետենտությունը: Նոր հաղթանակներն ու հաջողությունները նրանց դրդում են մասնագիտական ​​աճի։
  • Անձնական զարգացում. Այն բաղկացած է նոր բաներ սովորելու ցանկությունից, և գիտելիքի օգնությամբ, մարդը փոխակերպում է ոչ միայն շրջապատող աշխարհը, այլև ինքն իրեն։
  • Ձգտելով իշխանությանը. Դա ձեզ դրդելու միջոց է՝ վերահսկելու ձեզ շրջապատող մարդկանց կամ ձեր կյանքը:

Արտաքին

Արտաքին մոտիվացիան այն խթաններն են, որոնք գտնվում են անձից դուրս: Սրանք արտաքին աշխարհի տարրեր են, որոնք որոշակի արտոնություններ են տալիս կամ, ընդհակառակը, որոշակի սահմանափակումներ են խոստանում։ Արտաքին մոտիվացիան կախված չէ մարդուց, քանի որ այն կառուցված է տվյալ պահին զարգացած այլ մարդկանց, օրենքների, կանոնների և հանգամանքների վրա։

Արտաքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Դրամական պարգև. Աշխատանքի կատարման համար ֆինանսական խթանները ամբողջ աշխարհում մոտիվացիայի ավանդական միջոց են: Փողը արտաքին մոտիվացիայի ամենապարզ տեսակներից է, քանի որ համարվում է աշխատանքի համընդհանուր պարգև։
  • Վաստակի ճանաչում. Կատարված աշխատանքի համար ոչ նյութական պարգևատրման մեթոդ, որը բաղկացած է այն մարդու բարոյական բավարարվածությունից, ում աշխատանքը գնահատվում և տարբերվում է մնացածից:
  • Վախ. Սա այն մարդկանց մոտիվացիան է, ովքեր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու մեծ ցանկություն ունեն։

Մոտիվացված մարդկանց նշաններ

  • Լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, իսկ արդյունքը կլինի գերազանց
  • Հաստատակամություն — նրանց համար խոչընդոտները չեն դառնում անլուծելի խնդիր
  • Ակտիվություն — մեծ ոգևորություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին
  • Կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից, շարժվում են դեպի նպատակը
  • Վստահություն — այդպիսի մարդիկ գիտակցում են իրենց՝ որպես ամբողջական անձնավորություն՝ խնդիրներով և թերություններով, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը։

Վերլուծություն՝

Մոտիվացիա ասվածը մեր օրերում կարծես կորցրել է իր նշանակությունը, որովհետև այն շատ է օգտագործվում և կարծես դարձել է ամենամեծ պատճառաբանումներից մեկը։ Իրականում մոտիվացիան շատ կարոևր բան է և շատ լավ է, որ այն մարդ ունենում է և իր աշխատանքը կատարում է մոտիվացված, նպատակներ և երազանքներ ունի, որոնց պատրաստվում է հասնել։ Բայց մեր օրերում մարդիկ խառնում են ալարկոտությունը, անպատասխանատվությունը մոտիվացիայի հետ և ամեն անգամ, երբ չեն ցանկանում ինչ-որ աշխատանք կատարել, ասում ե՝ մոտիվացիա չունեմ, կորել է մոտիվացիաս, չեմ կարողանում աշխատել, ինձ մոտիվացիա է հարկավոր աշխատելու համար, բայց քանի որ չունեմ՝ չեմ աշխատի, նպատակներիս չեմ հասնի, այլ ուղղակի կնստեմ և կսպասեմ, մինչև որ մոտիվացիաս գա։ Էսպես մտածելով՝ հնարավոր է երբեք էլ չանցնես գործի և քո աշխատանքները և պարտականությունները մնան և կուտակվեն։ Պետք է հասկանալ, որ հաճախ մոտիվացիան չի կարող լինեն պատճառաբանում, որովհետև դրանք քո պարտականություններն են, և դու դրանք պարտավոր ես կատարել և երբ քեզնից պահանջեն այն ինչ պարտավոր ես անել, բայց չես արել մոտիվացիայի բացակայության պատճառով, դա մարդկանց չի հետաքրքրելու, և նրանք պահանջելու են ձեր աշխատնքը, ինչ կարող է շատ մեծ խնդիրների առաջ հագեցնել։ Պետք է նստել և սկսել անել, հնարավոր է, որ դուք չեք ցանկանում, զլանում եք, «ՄՈՏԻՎԱՑԻԱ» չունեք, բայց ով է ասել, որ աշխատանք կատարելիս միշտ պետք է ցանկանաք և ունենաք մոտիվացիա, հաճախ դրանք ձեզ նեղություն պատճառելով, չցանկանալով, բայց ստիպված պետք է անեք, որովհետև դուք պատասխանատու եք այդ ամենի համար։  Իսկ ինչ վերաբերվում է մոտիվացիային, դրա աղբյուրը կարող է դառնալ ձեզ համար ինչ-որ մարդ, ում գործունեությունը, կյանքը, հենց ինքը կվոգեշնչի ձեզ, որպեսզի անցնեք գործի։ Կամ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել գրքերը, ֆիլմերը, սերիալները, որոնց մեջ դուք նույնպես կարող եք գտնել խթան աշխատելու համար։ Եվ այդպես շարունակ, ամեն մարդու համար տարբեր բաներ կարող են դառնալ մոտիվացիայի աղբյուրը, որովհետև մոտիվացիա ասվածը շատ լայն է և անգամ ոմանց համար կարող են հենց իրենք դառնան իրենց մոտիվացիայի աղբյուրը։ Կարևորը շատ չուռճացնել և իմաստազուրկ չանել այս երևույթը։

October 5

ինքնակեսանգրություն

Ես Միլենա Թովմասյանն եմ։Ծնվել եմ 2005թ․ դեկտեմբերի 6ին ՝Հայաստանում,ք․Երևանում։Սովորել եմ Կոտայքի մազրում գտնվող Ռ․Գևորգայի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը,2021 թվականին ընդունվեցի <<Մխիթար Սեբեսացի>> կրթահամալիր քոլեջում հագուստի մոդելավրում բաժնում։Ընտրեցի այդ մասնագիտությունը քանի որ, շատ եմ սիրում կարել նոր հագուստներ,կատարել ոճային փոփոխություներ,ստեղծագործել,հետևել նորաձևությանը։Ունեմ մի քանի նախասրություներ՝ ճամփորդել,լսել երաժշտություն,նկարել,ճամփորդել։