January 22

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտության շրջանակում մեկնարկել ենք հայոց դրամաշրջանառության պատմության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության ընթացքում բնականաբար անդրադարձ ենք ունենալու ուսումնասիրվող թագուհիների ժամանակաշրջանում շրջանառով մետաղադրամների պատմությանը, դրամաշրջանառությանը:

Համագործակցային նախագիծ՝ Ելենա ՕհանյանԼենա Նալբանդյան

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ

Խնդիրները՝

  • Ուսումնական նյութերի թվայնացում
  • Հայոց մետաղադրամների վերաթողարկում

Ընթացքը/Քայլեր

  • Ուսումնական նյութերի հայթհայթում, ուսումնասիրում, համադրում
  • Մետաղադրամների թվայնացում, ֆայլի ստեղծում
  • Մետաղադրամների վերաթողարկում

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Այցելվող վայրեր՝

Հայաստանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան

ՀՀ Կենտրոնական բանկ

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում
January 16

Զաբել I-ին

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Տեսանյութ՝

Զաբել. Ուսյալ արքայուհի

Սուրենյանց Վարդգես Հակոբի
(1860 – 1921)

Զաբել թագուհին ծնվել է կիլիկյաի Սիս մայրաքաղաքում, նա Լևոն Բ-ի դուստրներ։Մանկահասկա տարիքում հոր մահից հետո ժառանգել է գահը և դաևձել թագուհի։նամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը:Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ մի պայմանով որ նա պետք է հայկական ավանդույթներով սակայն նա հայսեր չէր։Սպանվում է մարտում և թագուն ամուսնացնում են երկրորդ անգամ։ Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:Երբ Զաբելը չափահաս է դառնում և հաստատվում է ամուսնությունը և նրանք միասին ունենում են 3 վորդի և 5 դուստր որոնցից մեկը Լևոն Գ-ն ժառագեց գահը։Զաբել թագուհին աչքի է ընկել իր քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:Զարգացրել է մշակույթը,բացել դրպոցներ և առողջարաներ այս մասին խոսվում է Համաշխարհային պատմության մեջ։

October 29

Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ 24-28

Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Առաջադրանք

  • Վերլուծե՛լ Փառանձեմի կերպարը. Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից

Անդովկ Սյունու դուստրը:
Կնության է տրվել Տիրանի թոռ Գնել Արշակունուն, որի սպանությունից հետո դարձել Է Արշակ Բ-ի կինը, հռչակվել «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»:
Ըստ Փավստոս Բուզանդի՝ ՓԱՌԱՆՁԵՄն արքունի երեց Մրջյունիկի միջոցով թունավորել Է տվել Արշակ Բ-ի հռոմեացի կնոջը՝ Ողիմպիային (Օլիմպիա) և վերականգնել «առաջին տիկնոջ» պատիվը:
Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց (368) հետո իր ձեռքն Է վերցրել երկրի կառավարումը:
Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պատանդ պահվող որդուն՝ Պապին, Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն Է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11-հազարանոց զորքով ու արքունի գանձերով ապաստանել Է Արտագերս բերդում (Այրարատ նահանգի Արշարունիք գավառում):
Շապուհ ll-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամյա պաշտպանությունից հետո ՓԱՌԱՆՁԵՄը ստիպված անձնատուր է եղել:
Գերեվարվել է Պարսկաստան և սպանվել Շապուհ ll-ի հրամանով:

  • Ուսումնասիրե՛լ Փառանձեմի կերպարը Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիները» գրքից

Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981 /էջ 259-263/

October 24

Հայոց Թագուհներ․Փառանձեմ

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Փառանձեմ թագուհու կերպարի մասին խոսելը բավականին դժվար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության։Անկախ տարբեր գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թագավորի` Արշակ Բ-ի (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր նրա հայրենասիրական բոլոր նախաձեռնություններում:Փառանձեմը Սյունյաց աշխարհից էր.Նա դուստրն էր Անդովկ իշխանի: Անդովկ Սյունին 4-րդ դարում հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունյաց նախարարական տունն Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր:

Անդովկ Սյունու գեղեցկադեմ դուստրը` Փառանձեմը, հարկ էր, որ արքայական տան հարս լինի, եւ Սյունյաց իշխանն իր դստերը կնության տվեց Տիրան Արշակունի արքայի (338-350) որդուն` Գնելին: Գնելը, որ Հայաստանում հռոմամետ իշխանների պարագլուխն էր Ներսես Պարթեւ կաթողիկոսի հետ միասին, ծրագրեցին՝ ապստամբել հայոց արքայի դեմ եւ իբր, իր հայր Տիրանի հրավերով, բնակություն հաստատեց արքունական ոստանում:Եվ Արշակը չհապաղեց հանուն իր երկրի ու գահի ապահովության հեղել ազգակցի արյունը: Պատմիչները գրում են, որ Գնելին Արշակի մոտ դավել է նրա հորեղբորորդին` Տիրիթը, նախանձից եւ Փառանձեմի սիրուց դրդված… Գնելի թաղման ժամանակ տեսնելով վշտացյալ Փառանձեմին` Արշակը սիրահարվեց եւ շատ չանցած` կին առավ նրան: Արդյոք Արշակի առաջին կինն էր Փառանձեմը, դժվար է ասել: Պատմագետներից շատերը կասկածի տակ են առնում Պապի` Փառանձեմի որդին լինելը:Ամուսնանալով Արշակ Բ-ի հետ, նա դարձավ առաջին հայոց թագուհին:Եվ եթե հավատալու լինենք հայ կղերական պատմիչներին` հենց Փառանձեմի հրահանգով էլ արքունի երեց Մրջյունիկը հաղորդության գինու մեջ մահաբեր թույն խառնելով` թունավորեց Օլիմպիա թագուհուն եւ նրան վերացրեց ասպարեզից: Դժվար է ասել, Փառանձեմը խառն էր Օլիմպիայի սպանության գործում, թե ոչ… Համենայնդեպս, հայոց աշխարհն ազատվեց մի նենգ օտարից, ով հայոց հյուրընկալությունը վայելելու փոխարեն դավում էր:
Այնքան դավեր նյութվեցին Փառանձեմի պատճառով, այնքան դաշինքներ խզվեցին…

358 թվականին Պարսկաստանը պատերազմում է Հռոմի դեմ: Պարսկաստանի դաշնակից հայոց Արշակ Բ արքան իր զորքով արշավում է դեպի Մծբին` ռազմի դաշտ: Հռոմեական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր, իսկ պարսկական բանակը դեռ չէր ժամանել: Չսպասելով դաշնակից պարսիկների մոտենալուն` Արշակ Բ-ն հայոց այրուձիով հարձակվում է հռոմեացիների վրա ու սոսկալի ջարդ տալիս նրանց: Ջախջախված հռոմեական զորքի մնացորդները փախուստի են դիմում: Ժամանած պարսից արքան հիանում է Արշակ Բ-ի կատարած գործով: Իր դաշինքն ամրապնդելու համար Շապուհը ցանկանում է իր դստերը կնության տալ Արշակին: Փավստոս պատմիչի հավաստմամբ` Անդովկ իշխանը վախենալով Փառանձեմի` հայոց արքունիքում երերացող դիրքերից` կաշառում է հայոց նախարարներին եւ մի քանի պարսիկ պաշտոնյաների, ովքեր խաբում են Արշակին, թե Շապուհը դավ է լարել եւ ցանկանում է սպանել իրեն: Արշակը վախենալով դավից` փախուստի է դիմում: Եվ հայ-պարսկական դաշինքը սրանով լուծվում է:

368 թվականին Շապուհ Բ արքան խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ-ին եւ հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում սպարապետին, իսկ հայոց արքային նետում է Անհուշ բերդը: Քայքայված ու պառակտված երկիրը հզորագույն թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Շապուհը խաբեությամբ իր մոտ է հրավիրում նաեւ Փառանձեմ թագուհուն, սակայն նա, չհավատալով նենգ պարսիկի խոստումներին, պատրաստվում է պայքարի: Արքայազն Պապը գտնվում էր Հռոմում, սպարապետը սպանված էր, արքան` բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին` նախարարների պես ապակենտրոն քաղաքականություն էր վարում:

Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին, իր դիրքին ու կոչումին համապատասխան, ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամուն: Ամրոցի պաշարման ժամանակ դավաճան հայ իշխաններից Գղակը` Հայր Մարդպետը, ում ի պաշտոնե հայտնի էին ամրոցի գետնուղիները, գաղտնի թափանցում է Արտագերս, սակայն այնտեղ տեսնելով հայերի հերոսական դիմադրությունը, ներկայանում է Հայոց դշխոյին ու նրա զորքն առաջնորդելով` ջարդ է տալիս պարսիկներին: Բազում գրոհներից հետո Շապուհը զենքով չի կարողանում գրավել Արտագերսը: Ամրոցի տակ հայոց բանակը գիշերային անակնկալ հարձակումներով բազմիցս սոսկալի ջարդ է տալիս պարսիկներին:

Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային, եւ ամրոցի պաշտպանների շարքերն ստվարանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն:

Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն եւ իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…
Պատմիչների հավաստմամբ Հայոց դշխոն ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը… Ցավոք, Փառանձեմը չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից: Դեռ նրա ժամանակակից կղերական պատմիչները մռայլ ու սեւ գույներով են ներկայացրել Փառանձեմին: Փավստոս Բուզանդը նշում է, որ նա անգամ իր որդուն` Պապին, մանկուց դեւերին է նվիրաբերել: Պապի գործունեությունից դատելով` հավանական է, որ նա քրիստոնյա չէր: Կղերական պատմիչները դեւեր ասելով նկատի ունեին հեթանոսներին: Հավանաբար, հայ ավանդական աստվածներին էր պաշտում նաեւ Փառանձեմ թագուհին, ով իր որդուն սնուցեց ու դաստիարակեց որպես արիացի, որպես իր ազգին ու պետականությանը նվիրված անհատի:

Նա նահատակվեց հանուն հայրենիքի ու հայի պատվի: Վ.Հացունին նրան բնութագրել է այսպես` գեղեցիկ, պարկեշտ եւ քաջ…

Սյունյաց ոստանում` Բաղաբերդում, աղբյուր կա` Փառանձեմի աղբյուրը: Մինչ օրս հայոց մայրերը խմում են այդ աղբյուրի ջուրը, որպեսզի իրենց պտուղն առողջ ու հայրենանվեր լինի: Մայրերն իրենց աղջիկների երեսը լվանում են այդ ջրով, որպեսզի նրանք Փառանձեմի նման գեղեցիկ եւ տոկուն լինեն:

նյութի աղբյուրները՝

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987

Փառանձեմ. Ռազմիկ արքայուհին