January 12

Խալաթների ձևում

Արտադրության ուսուցում նաղագծի շրջանակներում կարում ենք խալաթների Միջին դպրոցի քիմիայի լաբարատորիայի համար։Սկսում ենք կատարել չափումներ և ձևում,մշակում առանձին դետալները և կարում։

Ընթացքը կարող եք տեսնել լուսանկարներով

May 17

Վիտամիններ

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Ուշադրություն

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:Sponsored Content

April 25

A dialogue between the waiter and the customer

Create dialogue and make indirect dialogue

A dialogue between the waiter and the customer

Waiter. Good evening young lady, how may I help you?
Customer: Hi, can you tell me what’s new on the menu?
Waiter. Of course, but I will not recommend it, because the chef is depressed and does not prepare with love.
Customer: Oo, what’s bad and why?
Waiter: The cat committed suicide.
Customer: Oh, that’s too bad, he needs psychological support and a chocolate dessert will lift his spirits.
Waiter. OK, I’ll pass it on to him. And what would you like?
Customer: Bring me some almond and salted caramel desserts. I am also stressed and feel sorry for the cat.
Waiter – I will bring the order
Customer: Thank you

Հայերեն թարգմանությամբ

Երկխոսություն մատուցողի և հաճախորդի միջև

Մատուցող. Բարի երեկո օրիորդ, ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ:
Հաճախորդ. Բարև, կարո՞ղ եք ասել, թե ինչ նորություն կա մենյուում:
Մատուցող. Իհարկե, բայց խորհուրդ չեմ տա, քանի որ շեֆ-խոհարարը ընկճված է ու սիրով չի պատրաստվում։
Հաճախորդ. Օհ, ինչն է վատ և ինչու:
Մատուցող.- Կատուն ինքնասպան եղավ։
Հաճախորդ. Օ՜, դա շատ վատ է, նա հոգեբանական աջակցության կարիք ունի, և շոկոլադե աղանդերը կբարձրացնի նրա տրամադրությունը:
Մատուցող. Լավ, ես կփոխանցեմ նրան: Իսկ դուք ի՞նչ կցանկանայիք։
Հաճախորդ. Ինձ նուշ և աղած կարամել աղանդեր բեր: Ես էլ եմ սթրեսի մեջ ու խղճում կատվին։
Մատուցող – Պատվերը կբերեմ
Հաճախորդ: Շնորհակալություն

April 20

2023 անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ 9-12-րդ դաս.

Good morning and welcome to our cafe.  

Good morning. Is there a ——— ? 

Good morning. there is an order․

Yes, there is a table near the window. 

Thank you. Can we ________? 

Thank you. Can we sit?

Yes, sure, I’ll bring it now so that you can choose from it. 

Can you bring also ———–? We would like to eat something before the main dish. 

You can also bring a snack. We would like to have something to eat before the main course.

Would you like also ———–? 

Yes, I would like   ————- 

Would you like some juice too?

Yes, I would like some orange juice․

(returning with the food) Here is your meal. ———– food! 

Thank you! ————-, please? 

That’ll be 10.000 AMD. 

Thank you! Keep————- 

(returning with food) Here’s your lunch. Good food!

Thank you! the bill, please.

It will be 10,000 drams.

Thank you! Save the coupon․

1. Unable to make a decision, the rulers kept sending the messenger ——– 

Unable to come to a decision, the rulers continued to send messengers and present their canons.

2. The children found an old transistor radio among the —— 

The children found an old transistor radio in the basement.

3. The weather in London is either ———-.  This week is very dry,  while last week, it rained almost every evening. 

The weather in London is either sunny or gloomy. This week has been very dry, whereas last week it rained almost every night.

4. Reema said that the parents of the missing girl had found her ——— teacher’s house. 

Rima said that the missing girl’s parents found her English teacher’s house.

5. The two brothers promised to stay together through the ———of life 

The two brothers promised to stay together in the moments of happiness and sadness of life.

6. During the summer holidays, my parents decided to take a short trip away from the ———–  of city life  

During summer vacation, my parents decided to take a short trip to city life and culture.

April 12

Կրծքավանդակի վնասվածք

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։


Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքը առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքումթափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Կրծքավանդակի թափանցող վնասվածքի նշաններ

Հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում, շնչառությունը դառնում է մակերեսային և դժվարացած, անոթազարկը՝ թույլ, հաճախացած կամ անկանոն, մաշկը՝ գունատ, խոնավ, կապտավուն, կարող է լսվել ներծծվող օդի ձայն։ Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։

Առաջին օգնություն կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում (բաց պնևմաթորաքս) 

•Վերքի վրա տեղադրել փականային վիրակապ

— վերցնել օդի համար անանցանելի որևէ նյութ, օրինակ` պոլիէթիլենի ուղղանկյուն կտոր,

-վերքը ամբողջովին ծածկել դրանով,

— թաղանթի երեք կողմերը (փոքր և երկու մեծ) կպչուն ժապավենով կպցնել մարմնին, դա թույլ չի տա, որ ներշնչելիս օդն անցնի կրծքավանդակ, իսկ չորրորդ կողմը, որը պետք է լինի վերքից ավելի հեռու, թողնել ազատ` արտաշնչվող օդը դուրս գալու համար:

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունեուլու և սահմանափակել նրա շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Եթե ձեռքի տակ չկա հարմար միջոց, պետք է վերքը ծածկել ձեռքով։

Որովայնի վնասվածքներ

Որովայնը հեշտությամբ վնասվում է, քանի որ պաշտպանված չէ ոսկրերով։ Այս խոռոչում տեղակայված օրգաններից հեշտությամբ վնասվում և արյունահոսում են լյարդը, փայծաղը, ստամոքսը։

Լյարդը, գտնվելով որովայնի վերին մասում, որոշ չափով պաշտպանված է կողոսկրերով, սակայն նուրբ է և կարող է պատռվել բութ առարկայի հարվածից կամ ծակվել կողոսկրի կոտրվածքիհետևանքով։ Այն շատ հարուստ է արյունով և կարող է ուժգին արյունահոսել և տուժածի մահվան պատճառ դառնալ։

Փայծաղը գտնվում է ձախ կողմում և մասնակի պաշտպանված է ստորին ձախ կողոսկրերով։ Փայծաղը արյուն մատակարարող օրգան է, և դրա վնասվածքը կարճ ժամանակում կարող է առաջացնել մեծ քանակությամբ արյան կորուստ և կյանքի համար վտանգավոր դառնալ։

Ստամոքսն ունի արյունատար անոթներ, և եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը կարող են լցվել որովայնի խոռոչ և վարակ հարուցել:

Որովայնի փակ վնասվածքի նշաններ՝

• սուր ցավ,

• արյունազեղումներ որովայնի պատի վրա,

• ներքին արյունահոսության նշաններ,

• սրտխառնոց, երբեմն՝ փսխում,

• թուլություն,

• ծարավի զգացում,

• ցավոտ, փքված կամ տախտակի ամրություն ունեցող որովայն։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու: Պառկեցնել նրան մեջքի վրա կամ նստեցնել՝ մեջքը հենելով, ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկի հոդերում, ծնկների տակ դնել փաթաթած ծածկոց կամ բարձ, իսկ ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

• Վնասվածքի վրա սառը թրջոց դնել։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Որովայնի բաց կամ թափանցող վնասվածքներ

Առաջին օգնություն

• Տուժածին զգուշությամբ պառկեցնել մեջքի վրա։ Եթե վնասվածքը երկայնական է, ոտքերը պետք չէ բարձրացնել կամ ծալել։

• վերքի շրջանում հեռացնել հագուստը։

• Որովայնի վերքը ծածկել չոր ստերիլ վիրակապով։

• Եթե վերքից արտանկած են ներքին օրգանները՝

— վերքը պետք է զգուշությամբ ծածկել թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները,

— թաց գործվածքը ծածկել պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա,

— պոլիէթիլենի թաղանթը ծածկել մի քանի տակ ծալած փափուկ գործվածքով՝ ջերմությունը պահպանելու համար։

• Երբ տուժածը հազում է կամ փսխում, ձեռքովպահել վերքը։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Կոնքի կոտրվածքներ

Նշաններ. 

• Տուժածի կոնքագոտին ակներև ձևա

փոխված է։

• Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավ է զգում։

• Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։

• Տուժածի ոտքերը լինում են զատած (<<գորտի դիրք>>) կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։

Առաջին օգնություն

• Զանգել շտապօգնություն:

• Անշարժացնել տուժածի կոնքագոտին ու ստորին վերջույթները։

• Տուժածի ծնկների տակ եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ ամուր, լայն գործվածքներ դնել և դրանցից մեկը զգուշությամբ սահեցնել նրա կոնքի տակ։

• Եռանկյունաձև վիրակապը կապել կոնքի շուրջը՝ գոտևորելով և ամրացնելով այն։

• Զգուշորեն, առանց տուժածի ոտքերը շարժելու, կայունացնել նրա դիրքը։ Դրա համար տուժածի ծնկների տակ և ոտքերի միջև եղած ազատ տարածություններում պետք է ծալած ծածկոցներ կամ այլ ներդիրներ դնել։ Ոտքերը կապել միմյանց։

• Ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

Կոնքազդրային հոդի վիրակապ

Կոնքազդրային հոդը վիրակապելու դեպքում վիրակապը դրվում է ուսահոդը վիրակապելու սկզբունքով:

Եռանկյունաձև վիրակապ կոնքի վնասվածքի դեպքում

Վիրակապի հիմքը դրվում է ազդրի վերին երրորդ մասում, գագաթը անց է կացվում դեպի գոտին և ամրացվում այնտեղ այնպես, որ ծածկվի հետույքային շրջանը և կոնքազդրային հոդը։ Այնուհետև, վիրակապի երկու ծայրերը հանգուցելով, ամրացվում է ազդրի շուրջը:

April 12

Առակի թարգմանություն

Друзья осла

армянская притча

Лоти ехал на осле с горных пастбищ в село и увидел группу молодых людей, которые пировали у родника. Один из них, заметив Лоти, крикнул:

– Отец, идите сюда к нам, выпейте бокал вина.

Лоти подъехал, слез с осла и сел рядом с пирующими.

– Наполняйте бокалы, — сказал виночерпий. — Этот бокал мы выпьем за здоровье ослика, что у нас в гостях, за его терпеливый характер. За твой терпеливый характер, ослик! За твои большие глаза и длинные уши, за твои короткие ноги! Желаем тебе сил и выносливости! Ну, выпьем.

Все смеются, кричат “ура”, опорожняют бокалы.

– Отец, а теперь ты скажи тост, — с усмешкой предложил старику один из пирующих.

– А стоит ли? Вы, молодые люди, начали хорошо.

– Нет, нет, очередь за тобой! — смеясь, воскликнули они хором.

– Что мне сказать? — поднимаясь с места, сказал Лоти. — Но раз вы просите, не откажусь. Эх, осел, за твое здоровье, ты хороший осел. Ты каждый день возишь меня, но я на тебя в обиде. Оказывается, у тебя такие славные, милые друзья, а ты не сказал мне об этом. Я-то думал, что эти молодые люди из дальних краев.

Հայկական առակ

Էշի ընկերները

Լոթին լեռնային արոտավայրերից գյուղ էշով նստելիս տեսել է մի խումբ երիտասարդների, որոնք աղբյուրի մոտ հյուրասիրում են։ Նրանցից մեկը, նկատելով Լոտիին, բղավեց.

  • Հա՛յր, արի այստեղ մեզ մոտ, մի բաժակ գինի խմիր։

Լոթին վեր կացավ, իջավ էշից և նստեց խնջույքների կողքին։

— Լցրե՛ք բաժակներդ,— ասաց սպասավորը։ -Այս բաժակը կխմենք մեր հյուր իշի առողջության համար, նրա համբերատար բնավորության համար։ Քո համբերատար բնավորության համար, էշ: Ձեր մեծ աչքերի և երկար ականջների, ձեր կարճ ոտքերի համար: Մաղթում ենք ձեզ ուժ և տոկունություն: Դե, արի խմենք։

Բոլորը ծիծաղում են, գոռում «Ուռա», դատարկիր բաժակները։

«Հայրիկ, հիմա դու կենաց ես ասում», – քմծիծաղով առաջարկեց ծերունուն խնջույքներից մեկը:

  • Արժե՞ արդյոք: Դուք, երիտասարդներ, լավ եք սկսել:

-Չէ, չէ, հերթը քոնն է։ ծիծաղելով՝ նրանք միաբերան բացականչեցին.

-Ի՞նչ ասեմ: – Տեղից վեր կենալով, ասաց Լոթին: Բայց եթե հարցնես, չեմ մերժի։ Էհ, էշ, առողջությունդ, լավ էշ ես։ Դու ինձ ամեն օր տանում ես, բայց ես վիրավորված եմ քեզնից։ Պարզվում է, որ դու ունես այնքան լավ, քաղցր ընկերներ, և դու ինձ այդ մասին չես ասել: Ես կարծում էի, որ այս երիտասարդները հեռավոր երկրներից են։

March 10

Առակի թարգմանություն

Зеркало
армянская притча
Тимур-Ленг, завоевав много стран, дошел до Европы.
В Европе он впервые увидел зеркало, а в нем — свое безобразное лицо и заплакал. Плакал он целый день. На другое утро он заметил, что плачет и его везир. Тимур спросил у везира, почему тот плачет. Везир ничего не ответил и продолжал плакать целую неделю.
Тогда Тимур вновь спросил у везира:
– Послушай, почему ты так долго плачешь, что случилось?
– Как же мне не плакать, — ответил везир, — вот ты увидел свое лицо в зеркале всего один раз и заплакал, а я вижу твое лицо каждый день.

Հայելի
Հայկական առակ
Թիմուր-Լենգը, նվաճելով բազմաթիվ երկրներ, հասավ Եվրոպա։
Եվրոպայում նա առաջին անգամ տեսավ հայելի, իսկ դրա մեջ՝ իր տգեղ դեմքը և սկսեց լաց լինել։  Ամբողջ օրը լաց էր լինում։  Հաջորդ առավոտ նա նկատեց, որ իր վեզիրն էլ է լաց լինում։  Թիմուրը հարցրեց վեզիրին, թե ինչու է նա լացում։  Վեզիրը չպատասխանեց և մի ամբողջ շաբաթ շարունակեց լաց լինել։
Այնուհետև Թիմուրը նորից հարցրեց վեզիրին.
-Լսիր, ինչո՞ւ ես այսքան ժամանակ լացում, ի՞նչ է պատահել։
«Ինչպե՞ս չլացեմ,- պատասխանեց վեզիրը,- այնպես որ դու միայն մեկ անգամ տեսար քո երեսը հայելու մեջ և լաց եղիր, բայց ես ամեն օր տեսնում եմ քո դեմքը:

March 5

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՓԵՏՐՎԱՐ 27 — ՄԱՐՏ 3

Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն նախագծից բլոգում տեղադրել և սովորել Զաբել Առաջին թագուհու մասին նյութը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշներ

  • Ինքնիշխան պետություն
  • Ժողովրդավարական պետություն
  • Սոցիալական պետություն
February 21

Флешмоб по русскому языку

1. К данным пословицам подберите аналогичные (похожие) русские пословицы. 

Молчание – цветы (японская пословица).  Продающий веер обмахивается рукой (китайская пословица).   Это случится тогда, когда свинья на дуб в желтых тапочках заберется (польская пословица).

Молчание – золото.
Сапожник без сапог.
Когда рак на горе свистнет.

2.  В каком примере неправильно дана пара синонимов? дистанция — расстояние, фиаско — победа, приоритет — первенство, функционировать — работать

3.  В каком ряду не все слова являются синонимами? 1. узы, оковы, путы 2. воображение, фантазия, вымысел 3. усердие, одолжение, услуга 4. холм, пригорок, возвышенность

4.  Первоначальное значение слова “ неделя” сохранилось о всех славянских языках, кроме русского. Что означало первоначально слово “ неделя” и почему первый день недели называется “ понедельником”? 

«Неделя» – когда-то это нынешнее название промежутка времени из семи дней означало «выходной», «день отдыха», в которой ничего не делали.
«Понедельник» – это день, который следует «по неделе», т.е. он идет следом за выходным, неделей.

5. Создай небольшую миниатюру ,,Февраль – художник,,

Для меня цвет февраля ассоциируется с белым и синим. Очевидно, что в снег выпал недавно. Из плетеной трубы в небо поднимаются струйки дыма а в доме у очага греются крестьяне.