December 12

ԴԵԿՏԵՄԲԵՐ 12-16

Պատմության էջերից դուրս

  • Սարդարապատի ճ/մ
  • Անկախության հռչակումը:

Գրականություն՝

1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ /էջ 185-ից/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /էջ 353-ից/

Տեսանյութեր՝ /բլոգում առանձնացնել կարևոր մտքերը/

Հէքիաթներ պատմության մեջ չեն լինում։Սարդարապատը իրական պատում է կան իրական տարեր։Այն եղել է ժողովրդական դիմադրություն որի համար անհրաժեշտ է կամք և գաղափար։Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:Սարդարապատի ճակատամարտի համար մարդկանց ուժ տվեցին Վանից Երևան եկած բնակիչները,որոնք ամեն կերպ փորձում էին պայքարել և դուրս գալ ստեղծված իրավիճակից։Ալեքսանդրապոլի գրավումից հետո թուրքերը արդեն առաջ էին գալիս հասնելով սարդարապատ,էջմիածին։Սարդարապատը երևանից գտնվում է 43կմ․ հեռավորության վրա։Սկվեցին կամավորական ջոկատների կազմումը և այս ժողովրդավարական շարժման արդյունքում հաղթեցինք ճակատամարտում։Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

ուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

12. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

November 28

ՆՈՅԵՄԲԵՐ 21-25

Հայաստանը 1918թ. նախօրյակին

Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը։Հոկտեմբերյան հեղափոխությունը հաջորդեց և հիմք առավ Փետրվարյան հեղափոխությունից, որը տեղի էր ունեցել նույն տարեթվին ավելի վաղ։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ գահընկեց արվեց ռուսական ավատատիրական իշխանութունը, ինչի հետևանքով ստեղծվեց Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում, ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն, որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից։1920ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է բռնակցել Հայաստանի Հանրապետությունը, իսկ արդեն նախկին կառավարությանը ստիպել հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն, որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից։

Գրականություն՝

Տեսանյութեր՝

8. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

9. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

November 14

Առաջին համաշխարհային պատերազմ/ մաս2/

Առաջադրանք

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

Լրացուցիչ նյութ՝

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքական խմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպում էին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ։ 1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորությամբ։Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս։Հայերը գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ գործունեություն ծավալեցին աշխատանքային գումարտակներում։ Հայերը, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, հույս ունեին վերականգնելու իրենց ազատությունը և ազատագրել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները։Հայ ժողովուրդը մասնակցելով պատերազմին ստեղծեց ազգային ռազմական ուժեր, որոնք հետագայում հնարավորություն տվեցին պայքարելու Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի դեմ։

Ավելացնել թեմայի վերաբերյալ

November 7

Առաջաին համաշխարհային պատերազմ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 30 — ՆՈՅԵՄԲԵՐ 4

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը

Պատերազմող կողմերը -Տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն անհետ կորածի։Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:

Գրականություն՝

October 29

Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ 24-28

Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Առաջադրանք

  • Վերլուծե՛լ Փառանձեմի կերպարը. Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից

Անդովկ Սյունու դուստրը:
Կնության է տրվել Տիրանի թոռ Գնել Արշակունուն, որի սպանությունից հետո դարձել Է Արշակ Բ-ի կինը, հռչակվել «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»:
Ըստ Փավստոս Բուզանդի՝ ՓԱՌԱՆՁԵՄն արքունի երեց Մրջյունիկի միջոցով թունավորել Է տվել Արշակ Բ-ի հռոմեացի կնոջը՝ Ողիմպիային (Օլիմպիա) և վերականգնել «առաջին տիկնոջ» պատիվը:
Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց (368) հետո իր ձեռքն Է վերցրել երկրի կառավարումը:
Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պատանդ պահվող որդուն՝ Պապին, Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն Է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11-հազարանոց զորքով ու արքունի գանձերով ապաստանել Է Արտագերս բերդում (Այրարատ նահանգի Արշարունիք գավառում):
Շապուհ ll-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամյա պաշտպանությունից հետո ՓԱՌԱՆՁԵՄը ստիպված անձնատուր է եղել:
Գերեվարվել է Պարսկաստան և սպանվել Շապուհ ll-ի հրամանով:

  • Ուսումնասիրե՛լ Փառանձեմի կերպարը Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիները» գրքից

Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981 /էջ 259-263/

October 24

Հայոց Թագուհներ․Փառանձեմ

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Փառանձեմ թագուհու կերպարի մասին խոսելը բավականին դժվար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության։Անկախ տարբեր գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թագավորի` Արշակ Բ-ի (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր նրա հայրենասիրական բոլոր նախաձեռնություններում:Փառանձեմը Սյունյաց աշխարհից էր.Նա դուստրն էր Անդովկ իշխանի: Անդովկ Սյունին 4-րդ դարում հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունյաց նախարարական տունն Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր:

Անդովկ Սյունու գեղեցկադեմ դուստրը` Փառանձեմը, հարկ էր, որ արքայական տան հարս լինի, եւ Սյունյաց իշխանն իր դստերը կնության տվեց Տիրան Արշակունի արքայի (338-350) որդուն` Գնելին: Գնելը, որ Հայաստանում հռոմամետ իշխանների պարագլուխն էր Ներսես Պարթեւ կաթողիկոսի հետ միասին, ծրագրեցին՝ ապստամբել հայոց արքայի դեմ եւ իբր, իր հայր Տիրանի հրավերով, բնակություն հաստատեց արքունական ոստանում:Եվ Արշակը չհապաղեց հանուն իր երկրի ու գահի ապահովության հեղել ազգակցի արյունը: Պատմիչները գրում են, որ Գնելին Արշակի մոտ դավել է նրա հորեղբորորդին` Տիրիթը, նախանձից եւ Փառանձեմի սիրուց դրդված… Գնելի թաղման ժամանակ տեսնելով վշտացյալ Փառանձեմին` Արշակը սիրահարվեց եւ շատ չանցած` կին առավ նրան: Արդյոք Արշակի առաջին կինն էր Փառանձեմը, դժվար է ասել: Պատմագետներից շատերը կասկածի տակ են առնում Պապի` Փառանձեմի որդին լինելը:Ամուսնանալով Արշակ Բ-ի հետ, նա դարձավ առաջին հայոց թագուհին:Եվ եթե հավատալու լինենք հայ կղերական պատմիչներին` հենց Փառանձեմի հրահանգով էլ արքունի երեց Մրջյունիկը հաղորդության գինու մեջ մահաբեր թույն խառնելով` թունավորեց Օլիմպիա թագուհուն եւ նրան վերացրեց ասպարեզից: Դժվար է ասել, Փառանձեմը խառն էր Օլիմպիայի սպանության գործում, թե ոչ… Համենայնդեպս, հայոց աշխարհն ազատվեց մի նենգ օտարից, ով հայոց հյուրընկալությունը վայելելու փոխարեն դավում էր:
Այնքան դավեր նյութվեցին Փառանձեմի պատճառով, այնքան դաշինքներ խզվեցին…

358 թվականին Պարսկաստանը պատերազմում է Հռոմի դեմ: Պարսկաստանի դաշնակից հայոց Արշակ Բ արքան իր զորքով արշավում է դեպի Մծբին` ռազմի դաշտ: Հռոմեական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր, իսկ պարսկական բանակը դեռ չէր ժամանել: Չսպասելով դաշնակից պարսիկների մոտենալուն` Արշակ Բ-ն հայոց այրուձիով հարձակվում է հռոմեացիների վրա ու սոսկալի ջարդ տալիս նրանց: Ջախջախված հռոմեական զորքի մնացորդները փախուստի են դիմում: Ժամանած պարսից արքան հիանում է Արշակ Բ-ի կատարած գործով: Իր դաշինքն ամրապնդելու համար Շապուհը ցանկանում է իր դստերը կնության տալ Արշակին: Փավստոս պատմիչի հավաստմամբ` Անդովկ իշխանը վախենալով Փառանձեմի` հայոց արքունիքում երերացող դիրքերից` կաշառում է հայոց նախարարներին եւ մի քանի պարսիկ պաշտոնյաների, ովքեր խաբում են Արշակին, թե Շապուհը դավ է լարել եւ ցանկանում է սպանել իրեն: Արշակը վախենալով դավից` փախուստի է դիմում: Եվ հայ-պարսկական դաշինքը սրանով լուծվում է:

368 թվականին Շապուհ Բ արքան խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ-ին եւ հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում սպարապետին, իսկ հայոց արքային նետում է Անհուշ բերդը: Քայքայված ու պառակտված երկիրը հզորագույն թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Շապուհը խաբեությամբ իր մոտ է հրավիրում նաեւ Փառանձեմ թագուհուն, սակայն նա, չհավատալով նենգ պարսիկի խոստումներին, պատրաստվում է պայքարի: Արքայազն Պապը գտնվում էր Հռոմում, սպարապետը սպանված էր, արքան` բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին` նախարարների պես ապակենտրոն քաղաքականություն էր վարում:

Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին, իր դիրքին ու կոչումին համապատասխան, ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամուն: Ամրոցի պաշարման ժամանակ դավաճան հայ իշխաններից Գղակը` Հայր Մարդպետը, ում ի պաշտոնե հայտնի էին ամրոցի գետնուղիները, գաղտնի թափանցում է Արտագերս, սակայն այնտեղ տեսնելով հայերի հերոսական դիմադրությունը, ներկայանում է Հայոց դշխոյին ու նրա զորքն առաջնորդելով` ջարդ է տալիս պարսիկներին: Բազում գրոհներից հետո Շապուհը զենքով չի կարողանում գրավել Արտագերսը: Ամրոցի տակ հայոց բանակը գիշերային անակնկալ հարձակումներով բազմիցս սոսկալի ջարդ է տալիս պարսիկներին:

Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային, եւ ամրոցի պաշտպանների շարքերն ստվարանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն:

Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն եւ իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…
Պատմիչների հավաստմամբ Հայոց դշխոն ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը… Ցավոք, Փառանձեմը չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից: Դեռ նրա ժամանակակից կղերական պատմիչները մռայլ ու սեւ գույներով են ներկայացրել Փառանձեմին: Փավստոս Բուզանդը նշում է, որ նա անգամ իր որդուն` Պապին, մանկուց դեւերին է նվիրաբերել: Պապի գործունեությունից դատելով` հավանական է, որ նա քրիստոնյա չէր: Կղերական պատմիչները դեւեր ասելով նկատի ունեին հեթանոսներին: Հավանաբար, հայ ավանդական աստվածներին էր պաշտում նաեւ Փառանձեմ թագուհին, ով իր որդուն սնուցեց ու դաստիարակեց որպես արիացի, որպես իր ազգին ու պետականությանը նվիրված անհատի:

Նա նահատակվեց հանուն հայրենիքի ու հայի պատվի: Վ.Հացունին նրան բնութագրել է այսպես` գեղեցիկ, պարկեշտ եւ քաջ…

Սյունյաց ոստանում` Բաղաբերդում, աղբյուր կա` Փառանձեմի աղբյուրը: Մինչ օրս հայոց մայրերը խմում են այդ աղբյուրի ջուրը, որպեսզի իրենց պտուղն առողջ ու հայրենանվեր լինի: Մայրերն իրենց աղջիկների երեսը լվանում են այդ ջրով, որպեսզի նրանք Փառանձեմի նման գեղեցիկ եւ տոկուն լինեն:

նյութի աղբյուրները՝

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987

Փառանձեմ. Ռազմիկ արքայուհին

October 7

Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 3-7

Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմ

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել
  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

1870-ականներին թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդները ոտքի են կանգնում անկախություն ձեռք բերելու համար: Այդ ժամանակ թուրքական կայսրության կազմում էր գտնվում Բալկանյան թերակղզու մեծ մասը՝ Բուլղարիան, Մակեդոնիան, Բոսնիան, Հերցեգովինան: Սերբիան և Ռումինիան կիսանկախ իշխանություններ էին և ձգտում էին լրիվ անկախության: 1875 թ. ապստամբում են Բոսնիան և Հերցեգովինան, 1876-ին՝ Բուլղարիան: Այդ ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին լայն շարժում՝ «սլավոն եղբայրներին օգնելու» կարգախոսով: Ռուսաստանն օգտագործեց բալկանյան ժողովուրդների պայքարը իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար: Կ.Պոլսում մեծ տերությունների դեսպանները 1876թ. դեկտեմբերին Թուրքիային առաջարկեցին մշակել և իրագործել բալկանյան ժողովուրդների դրության բարելավման մի ծրագիր: Սուլթան Աբդուլ Համիդը, ապահովելով Անգլիայի աջակցությունը, մերժեց դեսպանների առաջարկությունը՝ այն համարելով միջամտություն իր ներքին գործերին: Դա հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի սանձազերծմանը: 1877թ. ապրիլին ռուսական ցար Ալեքսանդր II-ը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց Քիշնևում և, ապահովելով նրա դաշինքը, նույն օրը՝ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը:

Պատերազմը տևեց տասն ամիս: Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի սկզբի փոփոխական հաջողություններից հետո Շիպկայի և Պլևնայի համար մղված մարտերում ռուսները վճռական հաղթանակ տարան և 1878թ. հունվարի 4-ին մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ.Պոլսին:

Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները վարում էր 52 հազարանոց կովկասյան կորպուսը Միխայիլ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ:

1877թ. ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավում է Բայազետն ու Ալաշկերտը:

1877թ. հունիսին թուրքերը մեծ ուժեր են կենտրոնացնում և պաշարում Բայազետի բերդը: Թուրքական 10.000-անոց զորքերը կատաղի գրոհներ են սկսում բերդի վրա, որը պաշտպանում էր կայազորի պետ մայոր Շտոկվիչը` փոքրաթիվ ռուսական զորաջոկատի և հայ կամավորների ուժերով: Միակ փրկությունը դրսի օգնությունն էր: Պաշարվածներն իրենց վիճակի մասին ցանկանում են լուր հասցնել Տեր-Ղուկասովին, սակայն բոլոր լրատարները բռնվում են թուրքերի կողմից: Հայ կամավոր Սամսոն Տեր-Պողոսյանը, ծպտված, բրդի շորերով, անցնում Է թուրքերի մոտով և լուր է հասցնում Տեր-Ղուկասովին: Վերջինս մեծ թվով վիրավորներով և հայ գաղթական բնակչության հետ իրականացնում էր իր նշանավոր նահանջը: «Եղբայրներ,- դիմում է նա իր զինվորներին,- մերոնք սովամահ են լինում, տանջվում և մեռնում են Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»: Արշակ Տեր-Ղուկասովը հասնում է Բայազետ և փրկում 23 օրվա պաշարվածներին: Պատմական այդ փաստն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» վեպում:

Կովկասյան ռազմաճակատի կարևոր հաղթանակներից էր Կարսի գրավումը: Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին: Երկրորդ անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին, որը վճռականորեն կազմակերպեց գրոհը` հայտարարելով. «Եթե գրոհը չավարտեմ ցերեկը, կշարունակեմ գիշերը»: Իսկապես, գիշերային գրոհով գրավվեց Կարսը:

Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա: Այդ պատերազմը ոգևորել էր և’ արևմտահայերին, և’ արևելահայերին: Անդրկովկասի տարբեր վայրերում ձևավորվել էին ութ զորամիավորումներ՝ բաղկացած մեծ մասամբ հայերից: Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար: Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր: Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը: Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում ռուսական զորամասերին թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ:

Պատերազմի երկրորդ փուլում ռուսական զորքերի հաղթանակն ակնհայտ էր: 1878թ. հունվարի սկզբներին ռուսներն առանց մարտերի գրավեցին Ադրիանապոլիսը և մտան Կ.Պոլսից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Ստեֆանո ավանը, որտեղ էլ հունվարի 19-ին կնքվեց զինադադար:

Գրականություն՝

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1877-1878ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ
ԶԻՆՎՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

Օգտակար հղումներ՝

September 19

Ղրիմի կամ արևելյան պատերազմ

Հակառակորդ կողմերը սկսեցին պատրաստվել առաջիկա պատերազմին։Կովկասյան ճակատին թուրքիան կենտրոնացլեր էր մոտ 100 հազարանոց բանակ Աբդի փաշայի գլխավորությամբ,նրանք ծրագրել էին երեք ուղություներով ՝ Ախլցխա,Ալեքսանդրապոլ, Երևան մտնել Կովկաս։Թուրքական բանակին պետք է դիմակայեր Կովկասում գործող ռուսական կորպուսը որի հրամանատարը Բարսեղ Բեհբութովը։Նրա հիմնական խնդիրներ մեծացնել զորքերի քանակը և այդ պաճառով Սև ծովյան շրջանից 16 հզ․ զորք տեղափոխվեց Կովկաս նաև մի քանի այլ զորքեր միացան և այդ արձյունքում ձևավորվեց 30 հզ․ բանակ, հիմնականում կենտրոնացված էր Ալեքսանդրապոլ-կարս ուղղությամբ։

Հայ կամավորական ջոկատներ

Հայ կամավորական ջոկատները սկսվել են ձևավորվել Վաղարշապատում, Սարդարապատում, Ալեքսանդրապոլում։ Շուշիում գնդապետ Աղայանի գլխավորությամբ ձևավորվել էր կամավորական երեք հարյուրանոց խմբեր։Կամավորական խմբերի կազման գործում մեծ դեր է ունեցել հայ ազգային գնդապետ Միքայել լոռիս-Մելիքովը։Հենց նա գլխավորեց կամավորական մի մեծ ջոկատ և իր պատվին կամավորականերին անվանել են <<Լոռիս Մելիքովի կամավորներ>>։Նա հետևումեր հետախուզական աշխատանքներին,ճշգրիտ տեղեկություններ ներկայացնում թշնամու զորքերի քանակրի և սպառազինման մասին։

Ռազմական գործունեության սկիզբը

1853 թ․ հազարանոց զորքը Աբդի Փաշայի գլխավորությամբ կարսից շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ։Թշնամին անցավ ախուրյան գետը և կանգ առավ Ալեքսանդրապոլից 15 կմ հեռու գտնվող Շիրակավան։Թուրքերի առաջխաղացումը կանխելու համար Օրբելինու գլխավորած 7 հզ․ բանակը տեղակայվեց թշնամու ձախ կողմում և թույլ չտվեց առաջխաղացումը դեպի Ալեքսանդրապոլ։Օրբելիանու խմբի կազմում էին Լոռիս-Մելիքովի և գանձակի կամավորական ջոկատները ՝ շուրջ 800 մարտիկներով։

Նյութի աղբյուրը ՝ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

September 12

Պատմության էջերից․․․

Ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմ

 1828–29թթ.-ի պատերազմը Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:  Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր:

Ռուս-թուրքական պատերազմը տևել է 1828-1829 թթ։ Ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ, անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ։ Ի վերջո ռուսներին հաջողվեց գրավել կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը։ Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, իսկ գերիների թիվը անցնում էր 1300-ից։ Կարևոր այդ հաղթանակից հետո գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը։ Ռուսական մի զորամաս, գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ, գրավում է Բայազետը և Ալաշկերտը։

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով։
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին։

Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29թթ.-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

Նյութի աղբյուր՝

ռուս-թուրքական պատերազմը