April 29

Վինսենթ վան Գոգ

Հոլանդացի պոստիմպրեսիոնիստ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի նկարները հայտնի են ամբողջ աշխարհում, սակայն իր կյանքի ընթացքում նրան արժանին չի մատուցվել, և նա բավականին ծանր կյանք է ունեցել։ 1889թ․ նա նկարեց «Աստղալից գիշեր» նկարը հոգեբուժարանում գտնվելու ընթացքում։ 

340px-van_gogh_-_starry_night_-_google_art_project
van gog2

 Սինվոլիզմ

Արվեստագետները փորձել են մեկնաբանել այս նկարը։ Տեսակետներից մեկն այն է, որ երկինքը ներկայացնում է Աստծուն, գյուղը՝ աշխարհը, իսկ կիպարիսի ծառերը՝ Վան Գոգին։ Հնարավոր է նաև, որ սա աստվածաշնչյան պատմություն է, երբ Հովսեփը, իր երազը պատմելով 11 եղբայրներին ասում է․ «Կարծես արևը, լուսինը և 11 աստղերը երկրպագում էին ինձ»։

van gog5

Հոլանդական եկեղեցի

Գյուղի եկեղեցու սրածայր աշտարակը նման է տիպիկ նիդեռլանդական եկեղեցու, և,  հավանաբար, դա Վան Գոգի հայրենի քաղաքի եկեղեցին է, որը մնացել էր նրա հուշերում։

van gog

Գյուղը
Վան Գոգը նկարել է «Աստղալից գիշերը» նկարը Սենթ-Պոլ-դե-Մոսոլ հոգեբուժա- րանի իր պատուհանից։ Ինչպես աստղերը, գյուղը նույնպես երևակայական է։

van gog4

Իմպաստո

Այս նկարում Վան Գոգը օգտագործել է իմպաստո տեխնիկական՝ ներկի տեղադրումը թանձր շերտով, ինչի շնորհիվ երկինքը շաղված տեսք ունի և կարծես շարժվում է։

van gog3

Կոմպլեմետար գույներ

Պտտվող լուսինը և աստղալից երկինքը զբաղեցնում են կոմպոզիցիայի մեծ մասը։ Նարնջագույնը և կապույտը կոմպելմենտար գույներ են։ Իրար կողք հայտնվելով՝ այս գույները միմյանց ավելի պայծառ են դարձնում։

Ինձ թվում է, որ շատ հետաքրքիր էր, որովհետև այսպիսի գեղեցիկ նկարի մասին ուզում ես ամեն ինչ իմանալ, բացի նկարից ինձ թվում է, որ կուզեք Վան Գոգի Մասին էլ իմանալ: Կարող եք ներքևում կարդալ նրա մասին։

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը եղել է պոստիմպրեսիոնիզմի  և էքսպրեսիոնիզմի  ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին: Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը: Վան Գոգի ինքնասպանությունը 37 տարեկան հասակում հետևանք է եղել հոգեկան հիվանդության ու աղքատության:

Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա: Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն: Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում: Նկարիչը եղել է միայնակ ու հիվանդ, նախքան կսկսեր գեղանկարչությամբ զբաղվել 1881 թվականին, երբ տուն է վերադարձել ծնողների մոտ: Նրա կրտսեր եղբայրը` Թեո վան Գոգը, նրան աջակցել է ֆինանսապես. եղբայրները նամակագրական երկարատև կապ են պահպանել: Վան Գոգի վաղ շրջանի նկարները, որոնք հիմնականում նատյուրմորտներ են և գյուղացիների պատկերներ, քիչ են աչքի ընկնում վառ գունավորմամբ, ինչն առավել բնորոշ է ուշ շրջանին: 1886 թվականին նկարիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է ավանգարդի ներկայացուցիչների հետ, այդ թվում` Էմիլ Բեռնարի, Պոլ Գոգենի, ովքեր անտարբեր չէին իմպրեսիոնիստներիարտահայտչականության ու զգացմունքայնության հանդեպ: Իր աշխատանքի ընթացքում Վան Գոգը նոր մոտեցում է ցուցաբերել նատյուրմորտի ու տեղի բնապատկերների նկատմամբ. նրա նկարները ձեռք են բերել վառ գույներ, քանի որ նա նոր ոճ է մշակել 1888 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում հայտնվելով: Այս շրջանում նա ընդաձակել է իրերը, որոնք իրենց դրսևորումն են գտել ձիթենիների, ցորենի դաշերի ու արևածաղիկների շարքերում:

Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով և չնայած իր հոգեկան առողջության մասին մտահոգվելուն` պատշաճ կերպով չի սնվել և հաճախ հարբել է: Նրա մտերմությունը Գոգենի հետ ավարտվել է զայրույթի պահին սեփական ձախ ականջը ածելիով կտրելով: Նկարիչը որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցում` ներառյալ Սեն Ռեմի դը Պրովանսումեղած ժամանակաշրջանը: Այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող Օբերգ Ռավու` Օվեր սյուր Ուազ, նա հայտնվել է բժիշկ Պոլ Գաշեի հսկողության տակ: Նրա ընկճախտը շարունակվել է, և 1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգն ինքնասպանություն է կատարել: Երկու օր անց նա մահացել է տրավմայից:

Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ: Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»: Վան Գոգի հեղինակությունն աճել է 20-րդ դարիսկզբին, երբ նկարելու նրա ոճից սկսել են ազդվել ֆովիստները և գերմանացի էքսպրեսիոնիստները: Նկարչի ստեղծագործությունները հասել են առևտրական հաջողության հետագա տասնամյակներին, իսկ Վան Գոգն ընկալվել է որպես շատ կարևոր, բայց և ողբերգական նկարիչ, ում անհանգիստ անհատականությունը խորհրդանշել է տանջված նկարչի ռոմանտիկ իդեալները:

Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում։

Վան Գոգի թանգարանն Ամստերդամում


Ստեղծման պատությունը

Վան Գոգի միակ հարազատ և սրտացավ բարեկամը նրա երբայր Թեոն էր, որի հետ նկարիչը մշտական նամակագրական կապի մեջ էր: Թեոն միակ մարդն էր, որը հասկանում էր հանճարեղ նկարչին: Վինսենտի մահից շատ չանցած մահանում նաև եղբայրը՝ կնոջը թողնելով Վան Գոգի կտավներն ու նամակները: Եղբոր այրին իրեն հասած ստեղծագործությունների ու նամակների միջոցով սկսում է ուսումնասիրել Վինսենտի արվեստը: Որոշ ժամանակ անց հրատարակում է Վան Գոգի և եղբոր նամակների հավաքածուն, որի նպատակը Վան Գոգի մասին աշխարհին հայտնելն ու նկարչի հանճարը բացահայտելն էր: Հավաքածուն մեծ ազդեցություն է ունենում նկարչի հետագա ճանաչելիության և անվան վրա: Հավաքածուն հասարակության կողմից ընդունվում է՝ նկարչին բերլով որոշակի ճանաչելիություն:
Հետագայում նկարչի կտավները պահպանվում են զարմիկի մոտ, որի շնորհիվ էլ տարիներ անց ստեղծվում է նկարչի հայտնի թանգարանը: Կառույցի շինարարությունը տևում է գրեթե 20 տարի՝ 1963թ.-ից մինչև 1973 թվականը: Ներկայումս թանգարանն այցելուներ է ընդունում աշխարհի տարբեր մասերից:

Արևածաղիկներով շրջապատված թանգարանը

Ի նշան Վան Գոգի հատնի արևածաղիկների շարքի՝ որոշում կայացվեց թանգարանը շրջապատել արևածաղիկներով: Ամբողջ տարածքում ցանվեց ավելի քան 125 հզ արևածաղիկ, որն էլ մի առանձին կտավի տեսք ստացավ՝ տարածքն ամբողջությամբ ներկելով վանգոգյան դեղինով:

Թանգարանը արևածաղիկներով զարդարելու որոշում կայացվել է 2015 թվականին։

Հավաքածուն

Թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկար, 400 նկարներ, Վինսենթ Վան Գոգի 700 նամակներ։ Հայտնի նկարչի աշխատանքներից բացի՝ թանգարանում ներկայացված են նաև իր ժամանակակիցներից մի քանիսի  գործերը, որոնց թվում է նաև Պոլ Գոգենը, ում հետ Վան Գոգը ծանոթացել է Փարզում: Վինսենտի կյանքի այս ժամանակահատվածը զգալիորեն ազդել է նրա ստեղծագործության հետագա զարգացման վրա: 

Հավաքածուն ներկայացված է ըստ Վան Գոգի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերի, որոնք էլ ցուցադրված են ըստ ժամանակագրական կարգի՝ վաղ աշխատանքներ շրջան, Փարիզ, Առլե, Սեն Ռեմի և Օվեր սյուր Ուազ: