April 1

Պապ թագավոր

Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1

Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը

Արտաքին քաղաքականությունը՝Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: 

Ներքին քաղաքականությունը՝

Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:

Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը

Պապ Թագավորը ինձ համար դրական կերպար է։Պապ թագավորի օրոք տեղի էն ունեցել բազմաթիվ բարեփոխումներ՝ ստեղծել է մեծաքանակ 90 հզ.մարտունակ բանակ:Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող հարկը:Պապ թագավորի վերբերյալ կան բացասական կարծիքներ սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

Որո՞նք են թագավորության անկման պատճառները

 Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:Պապ թագավորից հետո հաջորդել են թույլ արքաներ՝ Վարազդատ, Արշակ Գ, Խոսրով Դ, որոնց թագավորության ժամանակաշրջանում՝ 387 թվականին տեղի է ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև։ 405 թվականին՝ Վռամշապուհ արքայի գահակալման շրջանում, տեղի է ունեցել ազգահպահպան նշանակություն ունեցող մի գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվել են հայոց գրերը։ Ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջնականապես անկում է ապրել Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին։Ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջնականապես անկում է ապրել Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին։