March 21

Մարտ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել Դարվինի էվոլյուցիոն տեսությունը և էվոլյուցիայի շարժիչ ուժերը:

Էվոլյուցիան կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունն է։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են
1.   փոփոխականությունը, 2.   ժառանգականությունը, 3.   բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Ընտրությունը — համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինում է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։Գիտակցական ընտրությունը սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։


2.Ի՞նչ է իրենից ներկայացնում գոյության կռիվը:

Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները:  Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

Ներտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի նկատմամբ նույն պահանջներն ունեն:

Կռիվ անօրգնական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում: Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ: Օրինակ՝ Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։

Միջտեսակային գոյության կռիվ -տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև: Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են: Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թրչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։Կենդանիները ձեռք են բերեւմ փորձ պաշտպանվելու համար և սկսում կատարելագործվել գենետիկական մակարդակի վրա։
3.Ներկայացնել բնական ընտրությունը, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Բնական ընտրություն -ըստ Դարվնի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա  փոփոխություններին: Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում, ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների և նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա: Գիտնականները առանձնացնում են բնական ընտրության հիմնականում 2 ձև՝շարժական և կայունացնող:

Շարժական ընտրություն Պոպուլյացիայում առանձնյակների նախկին հատկանիշների փոփոխությունը արտաքին միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով կոչվում է շարժական ընտրություն։ Բնական ընտրության շարժական ձևը գործում է արտաքին միջավայրի պայմանների փոփոխման դեպքում։Այս ընտրության ձևը նկատեց Դարվինը։ Նա տեսավ, որ կեչու ծառերի բները սպիտակից դառնում են մուգ դարչնագույն։ Մուգ թիթեռները այս պայմաններում պակաս նկատելի են դառնում, քան բաց գունավորում ունեցող թիթեռները և բնական ընտրությունը պահպանում է նրանց։ 

Կայունացնող ընտրություն

Կայունացնող ընտրությունը գործում է միջավայրի համեմատաբար հաստատուն պայմանների դեպքում։ Այն պահպանում է տեսակը փոփոխություններից ՝ ամրապնդելով ձեռք բերած հատկանիշները։ Կայունացնող ընտրության շնորհիվ են հասել կենդանական աշխարհի կենդանի բրածոները։  Կայունացնող ընտրությունն ամրացնում է օգտակար հատկանիշները միջավայրի հաստատուն պայմաններում։


Posted March 21, 2022 by milenatovmasyan in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*