March 30

Առաջադրանք

7.Փակագծում տրված բառերից ընտրել ճիշտը:

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դժգոհության նշույլ (արտահայտելու, արտաբերելու)։

Ատոմը (հրեց, հրահրեց) իր ընկերներին, որ միանան խռովությունը։

Մարզպետունին մարտից առաջ անձամբ էր շրջում վրանից վրան և զորապետներին (ցուցմունքներ, ցուցումներ) տալիս։

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:

Գինարբուք-խնջույք

  գարշապար-Ոտքի կրունկ

շեղջ-կույտ

ապաշխարանք-Մեղքը քավելու համար սահմանված պատիժը՝ տույժը

սպրդել-խծկվել

դաստակերտ-պարտեզներ, բանջարանոցներ ևն

ձետ-պոչ

մաճկալ- հողագործ

պախուրց-Սանձի այն մասը, որ հեծալը բռնում է ձեռքին, 

աշխետ-Դեղնավուն կարմիր գույնով

մտրուկ-արու ձի

  վտիտ-նիհար

գավազան- Ձեռնափայտ

տրցակ-Կապոց, խուրձ

տաղտուկ-Տաղտկալի, ձանձրալի

դրվատել-Գովել, գովաբանել