February 28

Էվոլյուցիա

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: Վաղ անցյալի մնացուկների պեղումները վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկել կենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացել են:Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:Ըստ Դարվինի բնական ընտրության տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար:

Պարզվել է, որ բնական ընտրությունը մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու պոպուլացիայի գենետիկայի նշանակությունը բացառիկ կարևորություն ունի ժառանգական հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկական ապարատի վրա ճառագայթման, ֆիզիկական, ինչպես նաև քիմիական ազդեցությունների արդյունավետությունը գնահատելիս:Մոլեկուլային կենսաբանության նորագույն նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները:

Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա առաջին անգամ  են ի հայտ եկել: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է: 

February 28

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

February 28

Масленица

В воскресенье, 23 февраля, Армянская Апостольская церковь празднует настоящую Масленицу накануне Великого поста.

Масленицу армяне называют Барекенда, что означает «хорошая жизнь». .
Этот день традиционно проходит в сопровождении маскарада, песен и танцев.
Настоящая Масленица празднуется в воскресенье перед началом Великого поста. В субботу в церквях завеса скинии закрыта на весь период Великого поста.
В этот день люди выходят из траура, начинают радоваться, забывают о страданиях, утешаются.
Великий пост включает в себя семь воскресений, отражающих восемь особо памятных событий.

Как праздновали Масленицу на Руси?

Масленица всегда широко праздновалась на Руси.

С понедельника по среду карнавал назывался «узким», с четверга начинался «широкий» карнавал: все ходили друг к другу в гости, отдыхали, работать запрещалось.

Каждый день в Великий вторник у него было свое имя, свои развлечения и свои ритуалы.

Понедельник – масленичное собрание. Сделали куклу, разукрасили, посадили на сани и повезли в гору. Мы встретили куклу с ее песнями. Дети всегда были на первом месте. С того дня дети спотыкались каждый день.

Вторник — победа. Взрослые и дети ходили от дома к дому, поздравляя с Масленицей и прося печенья. Все ходили в гости, пели песни и веселились. Веселье, игры, верховая езда начались с флирта.

Среда сладкая. Взрослые тоже начали скользить. Ходила Троица по селу с призывами. В этот день было принято всей семьей навещать родственников. Для гурманов люди в изобилии ели разнообразные масленичные лакомства.

Четверг – Блуждающий-Четверг. Большинство игр были блуждающими. Прыжки, кулаки, борьба. все это, развлекаясь. Были организованы санные туры с гор. Матери делали людей счастливыми, как могли. Они гуляли, танцевали, танцевали и пели с утра до вечера.

Пятница – тещины вечера. В этот день недели женихи угощали свекровей печеньем. Днём девушки достали печенье в миску и полезли на горку. Мальчик, которому девушка понравилась, поспешил попробовать ее блины, чтобы узнать, будет ли она хорошей хозяйкой.

Суббота: встречи сестер. Молодые семьи пригласили своих родственников на собрание. Говорили о жизни, если кто-то был в ссоре, всегда было принято терпеть. Память об умерших родственниках и друзьях.

Воскресенье — день прощения. В этот день Масленицу убрали с поля. Вспыхнул большой пожар, на котором сгорела кукла Масленица. Пепел этого костра рассыпали по полям, чтобы осенью был обильный урожай. В Прощеное воскресенье люди мирились и извинялись друг перед другом. Было принято говорить. “Пожалуйста, простите меня.” На что они ответили: «Бог тебя простит». Потом они поцеловались и забыли обиды навсегда.


Басни և Пословицы про Масленицу

Есть много поговорок про Масленицу Есть поговорки, попробуйте объяснить детям их смысл.

«Не жизнь, а Масленица»

“Масленица – ужин, плюшевая денежка”

«Даже если все оставишь, Масленицу проведешь»

«Чтобы они могли поднять тебя за локоть и сожрать тебя до горла».

February 28

Առաջադրանք

Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:
Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:
1199 թվականին թղնամիները բռնագրավեցին Բջնի քաղաքը։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:
Հազար միլիմետրանոց պայթյունը ասես պատռեց երկինքը։

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:
Ուժեղ քամին շրխկոցով բացեց լուսամուտ փեղկերը։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:
Ամենաչնչին բաները հաճախ էին հուզում Գարեգինին։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:
Դաշտային ալ կակաչները պատել էին ամբողջ շրջակա տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:
Նախարարը ընդունեց ֆրանսիայի լիազոր դեսպանին։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:
Առաջին ձյունը փակում էր Մթնաձոր տանող միակ արահետը։

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:
Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա դաշտերն ու այգիները:

տրված բառերի դիմաց գրիր մեկական հոմանիշ և հականիշ

ողորք- հականիշ-անհարթ, խորդուբորդ,հոմանիշ- հարթ հավասար,

գաղտնագողի-մոնաիշ-գաղտնի, ծածուկ,հականիշ-ակընհայտ

տամուկ-հոմանիշ-Թաց, խոնավ,հականիշ-չոր, ցամաքշ

վճիթ-հոմնաիշ- Հստակ, մաքուր, պարզ, հականիշ-պղտոր

ծուռումուռ-հոմանիշ-Ծուռտիկ-մուռտիկ, ոլոր-մոլոր,հականիշ-ուղիղ

բեկրանք-

հաստլիկ-

կարծ-

ապօրինի-

գունեղ-

February 26

Սովորողի անհատական նախագիծ

Նախագծում ներիայացված է Նորաձևությունը և դասական հագուստի կոստյումի պատմությունը։

Նորաձևությունը դա առանձնահատուկ խոսքի ազատության ձև է: MՕDA բառը լատիներեն modus արմատից է, որը նշանակում է չափ, կերպ, ձև, կանոն: MՕDA հայերեն թարգմանվում է նորաձևություն: Կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում որոշակի ճաշակի ոչ երկարատև գերիշխանությունն է մոդան: Այն ի տարբերություն ոճի փութանցիկ է, բնութագրում է «կենցաղային իրերի ու գեղարվեստական ստեղծագործությունների արտաքին ձևերի ավելի կարճատև ու մակերեսային փոփոխությունները»: «Մոդայիկ հագնված լինել» արտահայտությունը`«ala mode», մեզ է հասել դեռևս 17-րդ դարի Ֆրանսիայից, երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ բոլոր Եվրոպական երկրների համար:
Մոդայիկ հագնված լինելու գաղափարն, իհարկե, ինքնին գրավիչ է, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն ավելորդ է: Եթե որևէ բան նորաձև է, բայց ձեզ չի սազում, ավելի լավ է այն չկրել: Մոդան ստեղծվում է մարդկանց կողմից, մարդկանց համար, ուստի միշտ էլ կարելի է որևէ հարազատ մոտիվ գտնել նոր եկած ձևի մեջ: Նախ պետք է պարզել, թե ինչն է այսօր նորաձև: Դրա համար պետք է ձեռք բերել մի քանի ամսագրեր, որոնք անդրադառնում են նորաձությանը և ուսումնասիրել դրանք, գնալ խանութներ և տեղում ամրապնդել ստացած գիտելիքները, ընդ որում պետք չէ վախենալ խանութների տպավորիչ ոսկեզօծ ցուցափեղկերից, դրանք հենց ձեզ համար են ստեղծված:
Մոդա հասկացողությունը բառի ամենալայն իմաստով իրենից ներկայացնում է որոշակի ժամանակաշրջանում գոյություն ունեցող և տվյալ էտապում հասարակության կողմից ընդունված մշակույթի արտաքին ձևերի, կյանքի, ոճի, սպասարկման, սովորույթների և սեղանի շուրջ վարվելաձևի, մեքենաների, հագուստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Կատարելիության և գեղեցկությանը մարդիկ ձգտում էին, բոլոր ժամանակահատվածներում: Առաջին զարդը`մարգարիտի և մանյակի տեսքով հայտնվել է մոտավորապես 40 հազար տարի առաջ: Մարդու հագուստի պատմական զարգացումը անխզելիորեն կապված է մոդայի հետ և սովորաբար նրանց միջև դրվում է հավասարության նշան: Առաջին հագուստը, որը կարված էր կաշվե մորթուց և բրդից հայտնվեց մոտավորապես 25 հազար տարի առաջ: Հագուստը իրենից ներկայացնում է մարդու մարմնի ծածկույթ: Հագուստը ընդգծում կամ թաքցնում է մարդու մարմնի որոշակի մասեր: Հագուստը հանդիսանում է այն առարկան, որում մարդը կարող է անմիջականորեն արտահայտել իր գեղարվեստական աշխարհայացքը:

Նորաձևության ուղղություններ

Նորաձևության հետ, փոփոխվում են նաև ամբողջ աշխարհի մշակույթը, փոփոխվում են ոճերն ու մոդելավորողները: Չէ՞ որ նորաձևությունը միշտ շարժվում է և իր հետ բերում է նոր, յուրահատուկ բնավորության գծեր` ցանկացած ժամանակաշրջանների համար: Այդ իսկ պատճառով մեր օրերում, նույնպես կան այդ երևույթի ներկայությունը,որը կարելի է անվանել գլխավոր հատկություններ նորաձևության աշխարհում-«Սնդուսափայլ» (гламур):
Այս բառով անվանում են,այն ամենը ինչը կապված է կյանքի ոճի հետ,նորաձևության ամսագրերի հետ, այցատեղերի, անվանական հասարակության երեկոների: Մեր օրերում գրեթե ամեն ինչը կապված է գլամուրի հետ կամ ավելի ընդունված է այն անվանել փայլունություն:
«Սնդուսափայլ»` մեր ժամանակներում այս բառը օգտագործում են, այն ամենի` ինչը կապված է նորաձևության հետ` թանկարժեք զգեստներ, յուրօրինակ օծանելիքներ, այն ամենը ինչը կապված է անկրկնելի կերպար ստեղծելու հետ, ինչը որ հասու չէ սովորական մարդկանց համար: Ժամանակի հետ գլամուրային ոճը սկսում է ներխուժել մարդու կյանքի տարբեր ժամանակահատվածներ` ինքնաբերաբար դառնալով ամենա պարզորոշ բնութագրումը ժամանակակից հասարակության:

Կոստյումներ

Կոստյումները համարվում են ամենա նորաձև հագուստը։Վերջին ժամնակահատվածում դասական հագուստը ավելի նորաձև է քան սպորտայինը։Կոստյումների տեսականին շատ բազմազն է հատկապես նորաձև են սպիտակ կամ վարդագույն յերագներով կոստյումները։

Կանացի կոստյումի պատմություն

Կանացի կոստյումը ստեղծվել է 1660-ական թթ., երբ ձիավարության համար կանացի կոստյումի մեջ հայտնվեց բաճկոնի/ժիլետի և կիսաշրջազգեստի համադրությունը:Կոստյումը անվանում էին costume, բայց ոչ suit: Երկու բառերն էլ ռուսերենում թարգմանվում են «կոստյում»։ Բայց առաջին դեպքում կոստյումը որպես հագուստի պարագաների համադրություն է, իսկ երկրորդը նշանակում է կոստյում` որպես դասական հագուստ, որը նման է տղամարդու կոստյումին։

Դերձակները կանացի կոստյումներ պատրաստելիս օգտագործում էին փափուկ գործվածքներ և ձգտում ընդգծել կանացիությունն իրենց աշխատանքներում։ Կիսաշրջազգեստով կոստյումը դառնում է ամենօրյա կանացի հագուստ, այն կրում էին, երբ գնում էին աշխատանքի։

20-րդ դարի կեսերին հայտնվում են կանացի գործնական կոստյումները, որոնք կազմված էին ժակետից և կիսաշրջազգեստից, հիմնականում մուգ երանգների։ Նրա հետ միյասին սովորաբար կրում էին բաց երանգի վերնաշապիկ, զուգագուլպաներ և կոշիկներ։ 1964 թվականին ներդնում է կանացի տաբատով կոստյումները։

Ձև

Կախված ձևից` կոստյումները լինում են երկու տիպի։ Առաջին տիպի կոստյումները առավել տարածված են, դրանցում ձախ և աջ կողմերը փոքր-ինչ համընկնում են, իսկ կոճակները գտնվում են աջ կողմում։ Երկրորդ տիպիները համարվում են պահպանողական ոճի կոստյումներ։ կոստյումների ձախ մասը լավ ծածկում է աջը, իսկ կոճակները գտնվում են երկու համաչափ շարքերում։Երկրորդ կոստյումները ավելի պաշտոնական են և նրբագեղ, դրանք միշտ կրում են փողկապի հետ միասին։

Բացի այդ, կոստյումները կարելի է բաժանել երեք հիմնական ձևի։

Անգլիական ձև

Իտալական ձև

Տարբերվում է ավելի համեստ ուրվագծով, որը ստացվում է աստառի մեծ մասի բացակայությամբ։ Մոդելները պատրաստվում են հիմնականում թեթև գործվածքներից: Բաճկոնը, անգլիականի հետ համեմատած, ունի ավելի քիչ արտահայտված փեշեր և ավելի լայն դարձածալեր։ Ամենօրյա մոդելների ուսային աստառները փոքր են և կարող են նույնիսկ ընդհանրապես բացակայել։ Ավանդական իտալական բաճկոնները ևս չունեն բացվածքներ, սակայն բավական տարածված են մեկ ձևավոր բացվածքով մոդելները։ Տաբատները կարճ են, առանց ընդգծված կարերի և բարձր գոտկատեղով։

Ամերիկյան

Ավելի ազատ և հարմարավետ ձև ունի։ Բաճկոնը ուղիղ է և նույնիսկ թեթևակի կարճ,ուսերը այդքանել առտահայտված չէն։ Հետևի կողմից կենտրոնում ունի մեկ բացվածք։Տաբատները ազատ են, իրենց լայնությամբ պայմանավորված` ներքևի մասում պարտադիր ունեն ամբողջական ծալվածք։

Կանաց երեկոյան կոստյում

Հարսանիքի հյուրը միշտ չէ, որ պետք է հագնի գեղեցիկ զգեստ : Որոշ կանանց համար ճիշտ համադրություն ընտրելը իրական խնդիր է դառնում, ուստի նրանք փորձում են նախապատվություն տալ շալվարական կոստյումների բոլոր իրավիճակներում:Թեև տաբատները նախընտրում են բիզնեսի ոճը։

Այս հանդերձանքների որոշ մոդելներ աներեւակայելի նրբագեղ, նրբագեղ եւ տոնական տեսք ունեն, որպեսզի նրանք կարողանան հագնվել ցանկացած իրադարձության մեջ, ներառյալ հարսանիքը:

Tweed կոստյում կանանց համար

Մի քիչ պատմություն

Tweed- ը հայտնվել է Բրիտանիայում մոտ հարյուր տարի առաջ: Սկզբնապես այս նյութը օգտագործվում էր տղամարդկանց հագուստի արտադրության համար `հիմնականում կոստյումներ, վերարկուներ և գլխարկներ: Լեգենդար Կոկո Շանելն առաջինն էր, ով հանդես եկավ այս գործվածքով `բաճկոնով և նեղ կիսաշրջազգեստով կանացի կոստյումներ կարելու համար: Բաճկոնների ոճը առանձնանում էր տեղադրված կտրվածքով, որը կանացիություն ու ոճ էր հաղորդում պատկերին: Թվիդ կանացի կոստյումներով նորաձեւության առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1954 թվականին: Դա հարմարավետ, պարզ կտրվածք էր, որը չէր սահմանափակում շարժումը: Նման կոստյումներով աղջիկները նրբագեղ ու կանացի տեսք ունեին: Հենց այդ ժամանակ թվիդը դարձավ ամենատարածված նյութերից մեկը կանանց կոստյումներ կարելու համար: Հարկ է նշել, որ Chanel- ի դասական երկու կտոր կոստյումը դեռ պատրաստվում է հին նախշերի համաձայն, որոնք օգտագործել է ինքը ՝ Coco Chanel- ը:

Նյութի առանձնահատկություններն ու առավելությունները

Tweed- ը անգլերեն բուրդ հյուսվածք է փոքրիկ կույտով, փափուկ է դիպչել: Տրեիդի ամենատարածված տեսակը փոքր գունավոր հանգույցներով նյութ է, որը նույնպես հայտնաբերվել է մելանժ: Կանանց եւ տղամարդկանց կոստյումներ, գլխարկներ, զգեստներ, արտաքին հագուստներ պատրաստված են թվիթով: Tweed կոստյում ծանր, կոպիտ, լավ պաշտպանված է ցուրտ եղանակին: Կանայք կարող են թույլ տալ կրկնակի հայց ներկայացնել գրասենյակում կամ գործնական հանդիպումներում կամ տոնակատարություններում: Այն ամենը տեղին կլինի, եւ ամենակարեւորը, դուք կզգաք նորաձեւ եւ նորաձեւ:

ինչ կրելTweed զգեստերի հետ

Զգեստները հիանալի կերպով զուգորդվում են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդերով: Դուք կարող եք նախապատվություն տալ մարգարիտների դասական տողերին, ոսկու եւ արծաթե շղթաների, ապարանջանների: Ականջօղեր ավելի լավ են ընտրում փոքր, համեստ, ինչը կնպաստի ձեր դեմքի օվալին: Զարդեր ոսկերչական զամբյուղը լավ տեղավորվում է Tweed հայցի համար: Թարմացրեք ձեր կերպարը կօգնի տարբեր մետաքսի շերտերին, որոնք հետաքրքիր կերպով կապված են պարանոցի, ինչպես նաեւ բրոշյուրների հետ: Այս դեպքում ավելի լավ է նախապատվությունը տալ խոշոր թրթուրներին, քանի որ փոքր ձեւերը կկորցնեն կրկնակի ֆոնի վրա:

նյութի աղբյուրները

ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նորաձևություն

Tweed կոստյում

Կանանց կոստյումի պատմությունը

February 24

իմ երգերը

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

տեսանյութի հղումը՝ <<իմ երգերը>>

February 22

Масленица -Барекендан

Масленица 

https://youtube.com/watch?v=yXfHIOTn-I8%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Масленица – веселый и жизнеутверждающий праздник проводов зимы и встречи весны, который с удовольствием отмечают как дети, так и взрослые. Но нужно помнить, что Масленица – это древний, еще языческий праздник, который сохранился после крещения Руси. Вы знаете, почему масленица – такой громкий и шумный праздник? Потому что землю нужно разбудить, и тогда начнется весна, можно будет пахать землю и сеять хлеб.

Почему у масленицы нет постоянной даты?

Масленица – праздник переходящий и не имеет постоянного числа, он отмечается за 7 недель до Пасхи, в последнюю неделю перед Великим постом. Масленица празднуется целую неделю, которая так и называется — масленичная неделя.  В последний день масленичной недели устраиваются народные гуляния.

Почему праздник проводов зимы называется масленицей?

Во время масленичной недели мясо уже не ели, так начиналась подготовка организма к Великому посту (7 недель). А называется праздник масленицей потому, что масло еще можно было есть наряду с другими молочными продуктами (масленица от слова «масло»).

Почему на масленицу пекут блины?

Потому что круглый, румяный  и золотистый блин так похож на солнышко. А весны без солнышка не бывает.

      Как отмечали масленицу на Руси?

На Руси масленица всегда отмечалась широко.Рекламаhttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

С понедельника по среду масленица называлась «узкой», с четверга начиналась «широкая» масленица – все ходили друг к другу в гости, отдыхали, работать было запрещено.

На Масленичную неделю у каждого дня имелось свое название и были свои развлечения и обряды.

Понедельник — встреча Масленицы. Делали куклу, украшали ее, садили в сани и везли на горку. Встречали куклу ее песнями. Первой всегда была ребятня. Начиная с этого дня, детвора ежедневно каталась с горок.

Вторник — заигрыш. Взрослые и дети ходили по домам, поздравляли с Масленицей и просили блины. Все ходили в гости, пели песни, веселились. На заигрыш начинались потехи, игрища, катания на лошадях.

Среда — лакомка. Начинали кататься с горок и взрослые. По деревне ездила тройка с бубенцами. В этот день было принято ходить в гости по родственникам всей семьей. На лакомку народ кушал в изобилии разные масленичные вкусности.

Четверг — разгуляй-четверток. В разгуляй было больше всего игрищ. Конские бега, кулачные потехи, борьба – все это развлечения разгуляя. Устраивались катания с гор на санях. Ряженые как могли веселили народ. Гуляли с утра до ночи, водили хороводы, плясали, пели частушки.

Пятница — тещины вечерки. В этот день недели зятья угощали блинами своих тещ. Девушки в полдень выносили в миске блины и шли к горке. Парень, которому нравилась девушка, торопился попробовать ее блины, чтобы узнать: хорошая ли хозяйка из нее получится.

Суббота — золовкины посиделки. На посиделки молодые семьи приглашали к себе родных. Вели разговоры о жизни, если кто был в ссоре – обязательно было принято мириться. Вспоминали умерших родных и близких.

Воскресенье — прощенный день. В этот день устраивали проводы Масленицы. Из соломы раскладывали большой костер и сжигали на нем куклу Масленицы. Пепел от того костра разбрасывали по полям, чтобы по осени был богатый урожай. В прощенное воскресенье люди мирились, просили прощения друг у друга. Было принято говорить: «Прости меня, пожалуйста». На что отвечали: «Бог тебя простит». Потом целовались и забывали обиды навсегда.

_______________________________________________________

Пословицы и поговорки о Масленице

Существует множество пословиц и поговорок про масленицу, попробуйте вместе с детьми объяснить их значение:

«Не жизнь, а Масленица»,

«Масленица – объедуха, деньгам приберуха»,

«Хоть с себя все заложить, а масленицу проводить»,

«Чтоб вам извозиться по локти, а наесться по горло».

February 22

Փետրվար ամսվա ամփոփում

1․Ներկայացնել բջջի բաժանումը ՝ Մեյոզ։

Մեյոզը  բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ Է։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։

Մեյոզի փուլերը բաղկացած է 2 հաջորդական բաժանումից

Որոնց միջև կա կարճ ինտերֆազ I պրոֆազ,, առաջին պրոֆազը շատ բարդ է և կազմված է 5 փուլերից:

  • Լիպտոտենա կամ լիպտոնեմա այս փուլի ընթացքում քրոմոսոմները փաթեթավորվում են ԴՆԹ-ի քրոմոսոմների ձևավորումով՝ բարակ թելերի տեսքով:
  • Զիգետգենա կամ զիգոնեմա փուլը ընթանում է հոմոլոգ քրոմոսոմների ձևավորված կազմությունների հետ միացումով, որը կազմված է երկու միացած քրոմոսոմներից, ընթանում է բիվալենտեների հետագա խտացումը:
  • Պահիտենա կամ պահինեմա, ամենաերկար փուլը, մի քանի մասերում հոմոլոգ քրոմոսոմները իրար են միացվում և տեղի է ունենում հոմոլոգիական քրոմոսոմների միջև մասերի փոխանակում:
  • Դիպլոտենա կամ դիպլոնեմա, տեղի է ունենում քրոմոսոմների մասնակի ապապարուրում,տեղի է ունենում տրանսկրիպցիաների գործընթացներ (ՌՆԹ-ի ձևավորում), տրանսլիացիա (սպիտակուցի սինթեզ)։ Որոշ կենդանիների մոտ ձվաբջիջիների քրոմոսոմները մեյոզի այս փուլում ձեռք են բերում խոզանակի նման շ ձև:
  • Դիակենես սինթեզման գործընթացները ավարտվում են, միջուկային թաղանքը լուծվում է; ցենտրիոլները հեռանում են դեպի տարբեր բևեռներ; հոմոլոգիական քրոմոսոմները մնում են միացված
  • I մետաֆազ, բիվալենտային քրոմոսոմները ձևավորվում են բջջի հասարակածի երկայնությամբ:
  • I անաֆազ, բիվալենտները բաժանվում են և քրոմոսոմները հեռանում են դեպի բևեռները: Կարևոր է նշել, որ քրոմոսոմների կոնյուգացիայից զիտոգենում դեպի բրեռներ են շարժվում ամբողջական քրոմոսոմներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած են երկու քրոմատիդներից,ինչպես միտոզում:
  • I թելոֆազ, քրոմոսոմները ապապարուրվում են և հայտնվում է միջուկային թաղանք:

Մեյոզի երկրորդ բաժանումը տեղի է ունենում առաջինից անմիջապես հետո, առանց ինտերֆազի արտահայտման։

  • II պրոֆազ, բջջակենտրոնը բաժանվում է և բաժանման մասերը շարժվում են դեպի բևեռներ, քանդվում է միջուկային թաղանթը, ձևավորվում է իլիկի թելիկներ:
  • II անաֆազ, ունիվալենտները բաժանվում են և քրոմատիդները շարժվում են դեպի բևեռներ:
  • II թելոֆազ, քրոմոսոմները ապապարուրվում են և հայտնվում է միջուկային շերտ:

Հղում

2․Համեմատել Մեյոզը և Միտոզը նմանությունը և տարբերությունը։

Տարբերություններ
1.Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:
2.Միտոզը տեղի է ունենում բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական:
3. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:
3. Միտոզից հետո ստացվում են սոմատիկ բջիջները` մարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո ՝ սեռական բջիջները` գամետները — սպերմատազոիդ և ձվաբջիջ: Բույսերում մեյոզից հետո առաջնում է սպորները:

Նմանություններ
1. Նրանք ունեն նույն բաժանման փուլերը:
2.Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների կրկնապատկում և պարուրում, ինչպես նաև ԴՆԹ-ի կրկնապատկում:

3․Մանրամասն ներկայացրեք բույսերի մոտ ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորումը։

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես է: Բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը: Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։

4․ինչ են իրենցիցի ներկայացնում վիրուսները։

Վիրուսները  ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։Բոլոր վիրուսները ունեն ԴՆԹ կամ ՌՆԹ։Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Բոլոր վիրուսները ունեն սպիտակուցներ որոնք պաշտպանում են գեները։

5․Համեմատել covid 19-ը և օմիկրոնի հետ։