November 14

Առաջին համաշխարհային պատերազմ/ մաս2/

Առաջադրանք

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

Լրացուցիչ նյութ՝

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքական խմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպում էին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ։ 1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորությամբ։Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս։Հայերը գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ գործունեություն ծավալեցին աշխատանքային գումարտակներում։ Հայերը, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, հույս ունեին վերականգնելու իրենց ազատությունը և ազատագրել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները։Հայ ժողովուրդը մասնակցելով պատերազմին ստեղծեց ազգային ռազմական ուժեր, որոնք հետագայում հնարավորություն տվեցին պայքարելու Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի դեմ։

Ավելացնել թեմայի վերաբերյալ

November 10

Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը» վերլուծություն

Այս անգամ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի «Ոսկի մարդը» պատմվածքը: Այս պատմվածքի միջոցով ծանոթացա հեղինակի գրելաոճին:
Պատմվածքը ինձ շատ դուր եկավ և ըստ ինձ հեղինակը խոսում էր մարդկանց հանդեպ վերաբերմունքի, մարդուն գնահատելու մասին:Պատմվածքի գլխավոր հերոսը վախճանված Վարոսն էր: Պատմվածքում ներկայացված էր մտերիմների, ընկերների խոսակցությունը նրա մահից հետո…: Տարեց մարդկանց մտքերը դարձյալ մահվան շուրջն է պտտվում, թե ով է նրանից հետո մահանալու…. Տարիքով մարդիկ, սովորաբար ինչ-որ մեկի մահանալուց հետո սկսում են մտածել, թե երբ է իրենց հերթը գալու, տեսնե՞ս հետո ով է մահանալու։ Սակայն մենք չենք կարող տարեթվերով որոշել ով է հաջորդը։ Գլխավոր հերոսի մասին կարող ենք կարծիք կազմել նրա կնոջ և դրկից հարևանի պատմություներից։ Նա ոսկի մարդ էր ըստ Արտեմի, իսկ կինը իր լացի մեջ ասում էր, որ նա շատ լավ ամուսին էր, տանը միշտ տաքե էր պահել, հացը չէր պակասել, տանիքը չէր կաթում։ Այսքանը կարող եմ ասել հերոսի մասին։

November 9

Առաջադրանք

Առակը ռուսերենից թարգմանել հայերեն

Школа зверей

Притча в изложении Ошо

Однажды звери в лесу собрались и решили открыть школу. Среди них были кролик, птица, белка, рыба и угорь, и они сформировали совет директоров. Кролик настаивал, чтобы в программу занятий вошёл бег. Птица настаивала, чтобы в программу занятий вошло летание. Рыба настаивала, чтобы в программу входило плавание, а белка говорила, что абсолютно необходимо внести вертикальное лазанье по деревьям. Они объединили все эти вещи и составили расписание занятий. Потом они стали настаивать, чтобы все животные изучали все предметы.

Хотя кролик и получал пятёрки по бегу, с вертикальным лазаньем по деревьям у него были трудности. Он постоянно падал на спину. Довольно скоро он получил какое-то повреждение мозга и бегать больше не мог. Оказалось, что вместо пятёрки по бегу, он получает тройку, а по вертикальному лазанью, конечно, всегда единицу.

Птица очень хорошо летала, но когда ей пришлось рыть норы в земле, она не могла делать этого хорошо. Она постоянно ломала клюв и крылья. Очень скоро она стала получать тройки по летанию, единицы по норокопанию и испытывала адские трудности в вертикальном лазанье.

В конце концов, первым по успеваемости животным в классе оказался умственно отсталый угорь, который делал всё наполовину. Но учредители были довольны, потому что каждый изучал все предметы, и это называлось «широким общим образованием».

Կենդանիների դպրոց

Օշոյի պատմած առակը

Մի օր անտառի կենդանիները հավաքվեցին և որոշեցին դպրոց բացել։ Նրանց մեջ կային նապաստակ, թռչուն, սկյուռ, ձուկ և օձաձուկ, և նրանք կազմեցին տնօրենների խորհուրդ: Rabbit-ը պնդել է, որ վազքը ներառվի մարզումների ծրագրում։ Թռչունը պնդում էր, որ թռիչքը ներառվի ուսումնական ծրագրում։ Ձուկը պնդեց, որ լողը ներառվի ծրագրում, իսկ սկյուռը ասաց, որ խիստ անհրաժեշտ է ներառել ուղղահայաց ծառ մագլցումը։ Նրանք հավաքեցին այս ամենը և կազմեցին դասացուցակ: Հետո նրանք սկսեցին պնդել, որ բոլոր կենդանիները ուսումնասիրեն բոլոր առարկաները:

Թեև նապաստակը վազքի ժամանակ ստացել է A, նա դժվարությամբ է բարձրանում ծառերը ուղղահայաց: Նա անընդհատ մեջքի վրա էր ընկնում։ Շատ շուտով նա ինչ-որ ուղեղի վնասվածք ստացավ և այլևս չկարողացավ վազել: Պարզվեց, որ վազքի ժամանակ A-ի փոխարեն նա ստանում է C, իսկ ուղղահայաց մագլցման ժամանակ, իհարկե, միշտ ստանում է B:

Թռչունը շատ լավ թռավ, բայց երբ ստիպված եղավ գետնին փոսեր փորել, լավ չէր կարողանում դա անել։ Նա անընդհատ կոտրում էր կտուցն ու թեւերը։ Շուտով նա C-ներ էր ստանում թռչելիս, F-ը՝ փոսում, և դժոխային խնդիրներ ուներ ուղղահայաց մագլցման ժամանակ:

Ի վերջո, դասարանում ամենաբարձր կատարող կենդանին հետամնաց օձաձուկն էր, որն ամեն ինչ կիսատ արեց: Բայց հիմնադիրները ուրախ էին, քանի որ բոլորը սովորում էին բոլոր առարկաները, և սա կոչվում էր «լայն հանրակրթություն»։

November 8

Գառ-ախպերիկ

Ցերեկը՝ էլի ոչինչ, ցերեկը իրենն առնում էր։ Թեև տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից, կյանքի աղմուկն իր գործն անում էր. աքլորները բացում էին վերահաս օրվա ձայների դուռը, շները զարթնում էին վաղորդայնի անչար հաչոցով, նախիր քշվող անասունը մռնգում էր քնատ ձագերին ականջալուր, հայրիկը ամեն օրվա պես հայհոյում էր անհասկացող անասունին, հաշտի դուռը ճռնչում էր առօրեական, քույրիկները ինչքան էլ հուշիկ քայլեին՝ աման֊չամանը զրնգում էր, դաշտից դարձած հոտի ու նախրի բերածը կաթից շատ իրարանցում էր…

Բայց գիշերը անտանելի էր։ Տունը սուզված էր վշտի հատակը, և քնելն ինչ է՝ շնչել չէր լինում։ Տղան գիշերը արթնանում էր զարհուրելի լռությունից։ Տատը չէր տնքում քնածի սրտանց տնքոցով, հայրիկը չէր խռմփացնում ուրախ օրերի խռմփոցով, քույրիկները չէին բլբլացնում երազի մեջ, մայրիկը անակնկալ հեծկլտոցը կանխել էր՝ վերմակը գլխին քաշելով,— ամեն մեկը խնայում էր մյուսների քունը, բայց հարկի տակից քունը փախել էր։ Իսկ ընդամենը մի շաբաթ առաջ գիշերը տունը շնչում էր կյանքով։

Քույրիկները շարունակում էին ցերեկվա լեզվակռիվը, տատը թախտի չորության հետ էր կռիվ տալիս, հայրիկի զորեղ շնչառությունից մկները պապանձվում էին, օրորոցը թկթկում էր քնած մայրիկի արթուն ձեռքի տակ, հաշտում դրած գիշերանոթի մոտից անկողին դարձող տղան այդ ձայները լսում էր կարծես երազում և քուն էր մտնում` կոպերը երանելիորեն լրիվ չբացած։

Արթուն ժամանակ ավելի հեշտ էր․ գիտակցության մեջ չկան կար հաստատ, և կսկիծը անակնկալի չէր բերում նրան: Միգուցե տղան քնած ժամանակ զգոնությունը չկորցներ, եթե երազը չխաբեր նրան։ Բայց գիտակցության մեջ կորուստը այնքան տեղ չէր արել, որ երազում եթե տեսներ, ասեր` երազ է։ Կորուստը նոր էր և երազով միամտանում, արթնանալով դիվոտում էր։ Եվ քնելուց սարսափում էր։ Բայց հոգնությունը ծանր նստում էր կոպերի վրա, և երբ քնած լինելու վախից վեր էր թռչում, ուշ էր լինում։

Մայրիկը ընտանիքին խորթացել էր։ Կիթ էր անում, ճաշ էր եփում, սեղան էր դնում, անկողին գցում, բայց հարևանի կնոջ նման – արագ անի թողնի գնա։ Բայց քանի որ անում֊չէր գնում, տան շունչը տասնապատիկ ծանրանում էր։

Հետո մայրիկի կրծքերը ուռան։ Կաթը չէր կտրում։ Մայրիկի վիշտը կաթի ակունքին լուր չէր տանում, կաթը գալիս ու երեխային չէր գտնում կյանքում։ Պիտի որ այդպես չլիներ, եթե կաթին սպասող չկար, կաթը պիտի իր ակունքը ինքը կապեր։

Բայց մի մեծ անհամաձայնություն կար կյանքի ու մահվան միջև, կսկիծ բերող ընդվզում կար կաթի հոսքի մեջ, և մայրիկը ցավից մղկտում, վշտից մեռնում էր։

Քանի՞ օր էր մայրիկը ցավն իր ներսում պահել, ոչ ոք չգիտեր։ Ցավը վիշտը վարկաբեկում էր, նաև՝ սուրբ հիշատակի դեմ պղծություն էր տնեցիներին վշտից շեղելը, և մայրիկը ոտքի վրա ձեռից գնում էր։

Երեխաների դպրոցում եղած ժամանակ հայրիկը տուն էր բերել գյուղ հարս եկած բուժակուհուն։ Սրա ձեռքին նշտարը թպրտացել էր, հայրիկն ասում էր, գլխից բռնած ձկան նման։ Բուժակուհուն պաղ ջուր էին ավել, նա խնդրել էր ևս մի բաժակ, հետո յոդով ախտահանել էր հատելու դաշտը, խաչաձև երկու խազ քաշել` թողել փախել էր։

Նույն իրիկուն հայրիկը նստած էր վառարանի մոտ, կողքն էր դրել բամբակ ու օղի, սրոցաքարով հեսանում էր իր գրպանի սուրշեղբ դանակը և ծխախոտի թանձր ծուխը նրան պարուրել` զբաղմունքին չարագուշակ կախարդության տեսք էր տվել… Այստեղ ներս մտավ հորեղբայրը և բաճկոնի փեշի տակից սև տոտիկներով մի ճերմակ գառնուկ դուրս բերեց։ Ինքն էլ նստեց վառարանի մոտ, գառնուկին սրունքների արանքը առավ, ծխախոտ վառեց, երեխաները աշխուժացան, բայց հայրիկը ուշադրություն չէր դարձրել գառան վրա՝ նրանք սառան։ Գառը՝ նորածին, անհաստատ ոտիկները հավասարակշռության համար չռած՝ երերում էր, դունչը մեկնում էր վառարանին՝ տաքը ռունգերին դուր էր գալիս, բայց հորեղբոր ափն էր գտնում… Մայրիկը նորահարսի անմռունչությամբ ցավը քաշում էր ոտքի վրա, տատը դանթում էր՝ կարկատվող գուլպան ծնկներին դրած, հայրիկը ծխախոտը մոխրացնում էր այնպիսի ջանադրությամբ, ասես մայրիկի ցավի ճարը դրա վերջին էր:

Հայրիկը, հաստատ, դանակի վրա հույս չէր դնում։ Երկար-բարակ քսում էր սրոցաքարին, օղիով ախտահանում էր, փորձում էր բթի կոշտուկի վրա, նորից էր քսում… սպասում էր, ասես, հրաշքի: Ինչի՞, որ վերքը ներսի՞ց պայթի, որ բուժակուհու մակերեսային կտրվածքը խո՞րը գնա… Այնինչ հորեղբոր անհանգիստ մտքում վճռական բան կար: Նրա դեմքը իր իսկ մտքերից վառվում-մարում էր, թաքուն հայրիկի հայացքն էր փնտրում, բայց հայրիկը, իբր թե, տարված էր գործով։ Հետո, գառնուկի անօգնականությունը հիշեցնում էր… Ո՞վ սիրտ ուներ նրանով զբաղվելու: Հորեղբայրը այդ էլ էր զգում, բայց ի՞նչ աներ խեղճ հորեղբայրը: Եվ թողեց, որ գառան դնչիկը մի քիչ առնի վառարանին։ Առաջին ցավից գառնուկը շշմեց֊մայեց և հայրիկի սիրտը շարժվեց.

— Զգույշ, այ ախպեր…

Հորեղբայրը, գլուխը կախ, քրթմնջալով վրա բերեց. — Գառը թող… ծծի… մեր չունի…

Մայրիկը պահարանի մոտից շուռ եկավ, երեխաները ականջները խլշեցին, հայրիկը նայեց եղբորը՝ խոսքի իմաստը նրան չէր հասել:

— Համ գառը կապրի, համ… կլավանա, — այս անգամ հորեղբայրը նայեց հայրիկին:

Հասկանալով՝ հայրիկը նայեց մայրիկին, մայրիկը հեծկլտաց՝ կրծքերը բռնած, դանթող տատը շտկվեց տեղում… Երեխաները հիացմունքով նայում էին հորեղբորը, հայրիկին, գառանը, լացող մայրիկին…

Հետո մայրիկը շուռ էր եկել պատի կողմը, հայրիկը գառանն առել էր մի թևի տակ, մյուսով գրկել էր մայրիկի ուսը, խրախուսում էր մեկ գառանը, երկու` մայրիկին, մայրիկը անզուսպ լալիս էր, տատը վառարանին ջուր էր դնում համենայնդեպս, հորեղբայրը դրսում ծխում էր, երեխաները զմայլված էին հայրիկի անութի տակ խլրտացող գառան պոչով։ Հետո գործը առաջ գնաց առանց հայրիկի։ Երեխաները հավաքվում էին մայրիկի շուրջը և գառը կուրծքը առնում էր։

Մայրիկի արտասվելը կարծես ցավից էր։ Ցավը, ոնց որ, շատ երկարեց։ Ոնց որ՝ գառը փրկություն չէր: Բայց մայրիկը կամաց֊կամաց երեխաների ուրախությանը տեղի տվեց։ Պատահում էր, որ ժպտում էլ էր, երբ գառը կուրծքը դնչահարում էր։

Գառը մայրիկին սգից հանեց։ Մայրիկը՝ ջրի, գառը ետևվից կըտկըտ գնում էր, մայրիկը՝ խանութ, գառը վաճառասեղանի առաջ կանգնած էր, մայրիկը հաց էր թխում, գառը թոնրատան ծխից խեղդվում, բայց չէր հեռանում, երեկոյան հա՛ պտտվում էր մայրիկի շուրջը և քուն էր մտնում մայրիկի մահճակալի մոտ, գլխակողմը:

Մայրիկը տղայի հետ գառները բակից դուրս էր անում, հարմար մի տեղ ձեռնասունին խաբս էր տալիս, դառնում էր տուն,գառը դես ու դեն էր նետվում, խրտնչում էր խոտի սուր հոտից, վերջը՝ գառների օրինակով, արածում էր, բայց չմակեր երեխայի պես։ Համենայն դեպս, տղան տան ճանապարհը կտրած էր լինում։

«Ախպերիկ ջան, – տղան գառանը գիրկն էր առնում, պաչում էր դունչը, նայում էր աչքերի մեջ, – ախպերիկ ջան, չմեծանաս»։

Այնինչ գառան պստլիկ գլխին կոտոշ էր ծլում։ Վիզը պնդվում էր, ոտքերը ուժով էին լցվում, մայրիկը ժպտում էր թեև, բայց չէր դիմանում դնչահարելուն և որոշեցին կրծքից կտրեն փորձված միջոցով` աղուպղպեղով։ Երեք֊չորս օրից կրծքից կտրվեց, բայց մայրիկից չհեռացավ։ Պատահում էր, մոռանում դառը փորձը, դունչը մեկնում էր ակնկալիքով, մայրիկը մատների ծայրով դնչին խփում էր՝ գառը հիշում էր: Հետո փորձն էլ, կուրծքն էլ մոռացավ, բայց մեծանամ էր մայրիկի կողքին։ Արդեն խոյ էր՝ կպած էր մայրիկի փեշից։

Խոյը կամ մատաղացու է, կամ մսացու, եթե չի պահվել հոտի համար։ Բայց հայրիկի ձեռքը չէր գնա գառան վրա, մայրիկը դեմ էր մինչև անգամ վաճառելուն, իսկ ձեռնասունը աշնան վրա անհանգիստ էր, տակնուվրա էր անում տունը և հովիվը համաձայնեց երկու օրով թողնել աշնան արոտի ելած ոչխարի մեջ:

Մշուշը իջավ սահուն ու արագ, հոտը սեղմվեց, մեկ էլ պատռվեց մշուշի փեշը` ոհմակը խփեց։ Խոյը՝ ձեռնասուն, խոյը` ջահել, մեղկացել էր կիտված էգերի տաք շնչի մեջ, ուշքի չէր եկել, դիրք չէր բռնել՝ ոչխարը ցրվեց ոսպի նման և նա մնաց անակնկալ երախի դեմ։ — Էս էլ էսպե՜ս,— լուրը առնելով հառաչեց հայրիկը։

Մայրիկը լուռ էր: Նա իրեն այնպես էր պահում, ասես սկզբից վախճանը գիտեր։

Խոտանոցում տղան լալիս էր։ Այդ օրը նա վերջապես մտաբերել էր եղբոր դեմքը։ Երեք օրից մոռանալու էր հավիտյանս։

November 8

Այրվածքներ

Այրվածքները մաշկի ամենահաճախ հանդիպող վնասվածքներից մեկն են: Կարող են առաջանալ`
• տաք հեղուկներից
• արևայրուքից
• քիմիական նյութերից
• էլեկտրական այրվածքներ
• կրակից, օրինակ`մոմերից, կրակայրիչից և այլն
Գոյություն ունի 4 աստիճանի այրվածք`
1ին աստիճանի այրվածք` մաշկի կարմրութուն, բորբոքվածություն, թեփոտում
2րդ աստիճանի այրվածք` բշտեր, ցավ, մաշկը լավանում է առանց սպիացման
3րդ աստիճանի այրվածք` մաշկի խորը վնասում, բշտեր, նեկրոզ, մաշկը լավանում է սպիացմամբ
4րդ աստիճանի այրվածք` ծանր այրվածքներ, որոնք ընդգրկում են ջլերը, մկաններն ու ոսկորները, կարող են ավարտվել վերջույթի անդամահատումով
Ինչ անել այրվածների ժամանակ 

❓

1. Սառեցնել մաշկը: Սառը հոսող ջուրը կօգնի նվազեցնել մաշկի բորբոքվածությունն ու ցավը: 
2. Օգտագործել պանտենոլ և հակաբիոտիկային քսուք: Դրանք կօգնեն նվազեցնել քորը, բորբոքումը և կպաշտպանեն վերքն ինֆեկցիայից:
3. Ծածկել այրվածքը ստերիլ թանզիֆով
Ծանր աստիճանի այրվածքների դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի կամ համապատասխան ոլորտի մասնագետի` որակավորված բուժում ստանալու համար:
Խորը այրվածքների բարդութուններն են`
•բակտերիալ վարակ
•սպիացում
•օրգանիզմում շրջանառվող հեղուկի կորուստ •մարմնի ջերմաստիճանի կրիտիկական անկում
•ներքին օրգանների խնդիրներ
•հոդերի, մկանների և ոսկորների խնդիրներ
•վերջույթների ամպուտացիա

November 8

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ «ԳԱՌ-ԱԽՊԵՐԻԿ» վերլուծություն

Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» ստեղծագործության մեջ, ներկայացվում է գառնուկի կյանքը, որը վերջացավ հենց այն պահին, երբ նա սկսեց ապրել մարդկանց հետ: Ամբողջ աշխարհում կան կենդանաբանական այգիներ և շատ կենդանիների պահպանության կազմակերպություններ, որոնք կենդանիներին պահում են ու  սովորեցնում ապրել, այսինքն կարելի է կենդանիներին պահել մարդկանց մոտ, բայց ոչ՝ մարդկանց սովորեցնելով, երբ նրանց բաց են թողնում, նրանք ապրում այնպես, ինչպես վայրի կենդանիները: Մարդը նույնպես չի կարող ապրել այնտեղ, որտեղ նրան հարազատ ոչինչ չկա, նա սովոր է այլ կերպ ապրել, եթե նրան ոչ ոք չօգնի, նա կարժանանա գառնուկի ճակատագրին:

November 7

Առաջաին համաշխարհային պատերազմ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 30 — ՆՈՅԵՄԲԵՐ 4

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը

Պատերազմող կողմերը -Տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն անհետ կորածի։Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:

Գրականություն՝

November 5

Փառատոնային ֆիլմերի դիտում

Կինո դիտում ըստ նախագծի։

Զինակից քույրեր/ վերլուծություն

Սա մի կնոջ կյանքի պատմություն է ով իր կյանքի լավագույն 20 տարին նվիրել է բննությունը ոչնչացումից փրկելու գործին։Նրանք սկսեցին նախաձեռնել պայքար հանուն բննության որի հիմնադիրը Ջուլիներ էր։Սկսվեց 90ականերին և ընկերների հետ սկսեցին ճամփորդել տեսնելով ինչ վտանգի առաջ է կանգնած բննությունը։Ֆիլմում խմբի անդամները տարբեր երկրներից էին և ներկայացնում էին թէ ինչպես է իրավիճակը իրենց երկրում և որն է դրթապատճառը մասնակցել պայքարին։Մի քանի լրտվամիջոցներ և անտառապահներ դեմ էին պայքարին սակայն որոշ ժամանակ անց լքում են։Ֆիլմից ինձ համար տպավորիչ էր այն թե ինչպես գլխավոր առաջնորդը Ջուլին 738 օր անցկացնելուց հետո վերջապես իջնում և ծնկի գալիս Լունայի արմատներ մոտ, սկսում լաց լինել։Ջուլիի հաղթանակը վոգեշնչման մեծ աղբյուր է հանդիսանում հետագայում։Նրանց մոտ հաջողվեց ապրել բննության մեջ և փրկել այն։Ֆիլմում բննությունը համեմատում է եկեղեցու հետ այնտեղ հոգևոր մեծ էներգիա կա։Մինչ մենք կառուցում ենք հոգևոր կառույցներ և մոտենալ աստծու վնասում ենք մեզ տրված բննությունը։Այսքանը կարող եմ ասել ֆիլմի մասին։

Կարմիր/վերլուծություն

Ֆիլմի գլխավոր հերոսը կարմրա զգեստ աղջիկն է ով ապրում էր բննության մեջ և վայելում այն։Սակայն մի օր նա նույնպես դեմ է դուրս գալիս բնությանը։Աղտոտում այն,պոկում ծառի տերևները,արմատախիլ անում ծաղիկները,կենդանիներ մորդուց թիկնոց է պատրաստում և այս ամենից հետո ցույց է տալիս այն բնական երևույթները որոնք տեղի են ունենում այս ամենի պատճառով։Այս ամենին մենք նույն պես նպաստում ենք դառնալով կարմիր։

November 3

past simple-Presnt perfect

Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը տեղի է ունեցել անցյալում: Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի): 
Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով:

Կանոնավոր բայերի -ed վերջավորությունը արտասանվում է՝ [t]-խուլ բաղաձայններից հետո՝ liked, stopped[d]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո՝ played, loved[id]-բաղաձայններից հետ՝ visited, added։

Եզակի թիվ/Singular
I-   I worked-Ես աշխատում էի / աշխատեցիII- You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիրIII-He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց
Հոգնակի թիվ/Plural
I-We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինքII-You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիքIII-He, she, it worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին
 Հարցական ձև / Interrogative formԵզակի թիվ/Singular
I-  Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞րIII-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ցՀոգնակի թիվ/PluralI-  Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նքII- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞քIII-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց
Ժխտական ձև / Negative form
Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did not=didn’t), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես կորցնում է -ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:
Եզակի թիվ / Singular
I-I didn’t work-Ես չեմ աշխատել / չաշխատեցիII-You didn’t work-Դու չես աշխատել / չաշխատեցիրIII-He, she, it didn’t work-Նա չի աշխատել / չաշխատեց
Հոգնակի թիվ / Plural
I-We didn’t work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինքII-You didn’t work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիքThey didn’t work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին:

ՆԵՐԿԱ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկա ժամանակակետից առաջ ավարտված գործողություն, որն իր հետևանքով և արդյունքով կապված է ներկայի հետ: Ներկա վաղակատար ժամանակաձևը կազմվում է հետևյալ կերպ՝ have/has+participle II և թարգմանվում է հայերենի սահմանական եղանակի ներկա վաղակատար ժամանակաձևի բայական վերջավորությամբ՝ -ել, ացել
Օրինակ՝

  1. I have seen the film-Ես տեսել եմ ֆիլմը:
  2. She has read her book-Նա կարդացել է իր գիրքը:

Ինչպես նկատում ենք, have/has-ը այս ժամանակաձևում ծառայում են որպես օժանդակ բայեր և հայերենում չեն թարգմանվում: 
Հարցական ձև/Interrogative form
Present Perfect-ի հարցական ձևը կազմվում է՝ have/has օժանդակ բայերը բերելով ենթակայից առաջ:

Օրինակ՝

  1. Has she read her book?
  2. Have you finished the work?

                                                     Ժխտական ձև/Negative form
Present Perfect-ի ժխտական ձևը կազմվում է՝ have/has-ին ավելացնելով not ժխտական մասնիկը՝ have not=haven’t, has not=hasn’t, որոնք դրվում են ենթակայի և participle II-ով դրված բայի մեջտեղում:

Օրինակ՝

  1. She hasn’t read the book-Նա դեռ չի կարդացել գիրքը:
  2. We haven’t finished our homework-Մենք չենք ավարտել մեր տնային աշխատանքները:

Present Perfect-ի հետ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ just-հենց նոր (դրվում է have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), yet-արդեն (դրվում է հարցական նախադասության վերջում), և դեռ (ժխտական նախադասության վերջում), already-արդեն (հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), of late, lately, recently-վերջերս (դրվում են նախադասության վերջում), ever-երբևէ (դրվում է հարցական նախադասության ենթակայի և Participle II-ի մեջտեղում ), never-երբեք (դրվում է հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), since-սկսած, ի վեր, for-շարունակ, for the last few days (weeks, months, years)-վերջին մի քանի օրերը (շաբաթները, ամիսները, տարիները): 

November 2

Ցրտահարություն

Առողջագիտական նախագիծ, որի ընթացքում նկարահանում ենք տեսադաս ուղեցույցներ տարբեր իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Այս ձմեռային ճամբարի ընթացքում իրավիճակային խնդիրները ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում հնարավոր դեպքերն են:

Նախագծային խումբ․ քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ

Առաջին բուժօգնություն ցրտահարության դեպքում