November 23

Սեբաստացիական պատումներ ՝ Միլենա Թովմասյան

Ես Միլենա Թովմասյանն եմ երկու տարի է ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում հագուստի մոդելավորում բաժնում։Այս ուսումնական տարում սկսեցինք ավելի խորացված ուսումնասիրել մեր մասնագիտական ոլորտը։Ընկեր Կարինե և ընկեր Մերի հետ միասին իրականացրել ենք մի քանի նախագծեր՝ Շապիկների ներկում 5 տարեկաների հետ,Պարկեր չրերի համար,Էկո պայուսակների ձևում,շարֆերի ներկում։Այս նախագծերի արդյունքում մենք կարողացանք փոքրիկներիր հետ համատեղ կատարել աշխատանք և մի փոքր ուսուցանել նրանց։Կարի դասընթացների ընթացքում ու սումնասիրել և կարել ենք կիսաշրջազգեստների բոլոր տեսակները։Էսքիզներից ուսումնասիրել և իրականացրել եմ 2 հավաքածու կենդանկան և բուսական թեմայով երեկոյան զգեստներ։Այս մասնագիտությունը մի փոքր բարդ է քանի որ, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ամեն մի դետալին և աշխատանքը սիրով կատարել։

November 23

Հագուստի մոդելավորման մասնագիտության ուսումնասիրում

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Այս նախագծը ինձ շատ դուր եկավ քանի որ, դեռ չէինք իրականացրել նման նախագրիծ և խորը ուսումանասիրել մեր մասնագիտական ոլորտը։Հարցերի արդյունքում պարզեցին թէ ինչն է եղել մեր մոտիվացիյաի աղբյուրը և ինչպես ընտրեցինք մեր մասնագիտությունը։Նախագծի ընթացքում մենք ծանոթացանք տարբեր մասնագիտություների հետ լսելով մեր ընկերներին։

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:Ես ընտրել եմ հագուստի մոդելավրում մասնագիտությունը։Այսօր այն բավականին պահանջված մասնագիտություն է։Այն իր մեջ ընդգրկում է մի քանի մասնագիտություներ՝ դերձակ,ոճաբան,մոդելավորող։
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:Գեղարվեստի ակադեմիա, Խաչատուր աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ։
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից): Կան հայկական բրենդներ որոնք զբաղվում են հագուստի արտադրմամբ։

MANIA/ՄԱՆԻԱ

Roberto/Ռոբեռտո

Artuyt/Արտույտ

Tagani/Տագանի

էլինա

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):Մեր օրերում այն բավականին պահանջված մասնագիտություն է։ Աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Արամ Նիկոլյան, ֆաինա, Արիգա Թորոսյան, Ռուզանե, Վահան Խաչատրյան, Սոնքես, Նելլի Սերոփյան, Վահան Խաչաըրյան, Կիվեռա։

  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
    • Կխնդրեմ այն չվերցնել և կազմել ինքնուրույն։

Ինչու՞  ընտրեցիք հենց հագուստի մոդելավորողի մասնագիտությունը։ 
Դեռ փոքր հասակից հետաքրքրվել եմ, ուսումնասիրել, ստեղծագործել, փոփոխություններ արել հագուստների վրա։ Եվ ի վերջո դա խորացնելով  ընտրեցի հենց հագուստի մոդելավորող մասնագիտությունը, որով արդոն 10 տարուց ավելի է զբաղվում եմ։

Ո՞րն է ձեր մոտիվացիայի աղբյուրը։ 
Յուրաքանչյուր իրավիճակում կարելի է գտնել մոտիվացիա, նույնիսկ գույնը կարող է լինել մոտվացիա և դրա շնորհիվ ստեղծվի նորը, ընդամենը մեկ գույնի բազում երանգների համադրությունը։

Կկիսվե՞ք ձեր փորձով և ի՞նչ խորհուրդ կտաք ապագա դիզայներներին։
Ինքս սովորել և ավարտել եմ հագուստի մոդելավորում, ստեղծել եմ հավաքածուներ, մասնակցել մի շարք ցուցահանդես_ցուցադրությունների։ Խորհուրդ եմ տալիս ակտիվ գործունեություն ծավալել, ստեղծել նորը, լինել նորը, որակովը  հայկական արտադրանքում և կրել Մերը։

Այս որոլտի շրջանակներում հե՞շտ է
աշխատանք գտնելը։

Աշխատանք գտնելը հնարավոր է և հեշտ, եթե կա ձգտում, սեր մասնագիտության նկատմամբ և աշխատասիրություն։

Ի՞նչ որակական հատկանիշներ է անհրաժեշտ այս ոլորտի մասնագետ դառնալու համար։
Անընդհատ որոնող, նորը ստեղծող և զարգացնող պետք է լինել։

Ի՞նչն եք կարևորում այս մասնագիտության մեջ։
Լինել համարձակ, կրեատիվ, տարբերվող, նորամուծություններ ստեղծող, անհամադրելին համադրելի դարձնող։

Հնարավո՞ր է միայն բավարվել ինքնակրթությամբ։
Ամեն օր սովորում ենք նորը, եթե զբաղվում ենք մեր ընտրած մասնագիտությամբ։

Հարցազրույցը կազմել է Միլենա Թովմասյանը, մասնակցել է Կարինե Ղարախանյանը ՝ մասնագիտությամբ ոճաբան,դիզայներ,հագուստի մոդելավորող նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջի մասնագետ։

  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի