September 7

Անգլերենի սեպտեմբերյան նախագծեր

Սեպտեմբերյան նախագծեր՝

  1. Իմ մասնագիտությունն է
  2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Շարունակական նախագծեր՝

  1. Անգլերենի ակումբ բոլոր սովորողների համար
  2. Անգլիախոս ֆիլմեր
  3. Մեկ ամիս – մեկ գիրք

Մեծ նախագծերի սկիզբ՝

  1. Սևանը՝ մեր հայելին
  2. Հայաստանի մարզերը. ծեսեր, ավանդույթներ, խոհանոց
  3. Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն
  4. Շուկայաբանության ուսումնական նյութեր

Շամփորդական նախագծեր՝

  1. Աշնանային Արատես
  2. Բարձրունքի հաղթահարում. Գութանասար
  3. Քաղաքային քայլք
  4. Այցելություն Թումոյի այգի
September 7

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտագիտությունը, նրա ուսումանասիրման օբեյեկտն է բննությունն,ապարներ,ռելիէֆ,կլիման,ջրեր,հողաբուսական ծածկույթը։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Խնդիրն է ուսումնասիրել բննությունը և օբյեկտները, դարձնել ավելի արդյունավետ ։

Ինչ է լանդշաֆտը

Դա այն տարածքն է որտեղ երկրաբանական կառուցվածքը ,ռելիեֆը , կլիման , ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունն փոխկապակծված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում որով տարբերվում է հարևան լանդշաֆտներից:

Թեմա 2

 Ստացիոնալ և կիսաստացիոնար մեթոդներ:

• Դաշտային հանույթի մեթոդ:

• Փորձագիտական մեթոդ:

• Լաբորատոր մեթոդ:

• Համեմատական մեթոդ:

• Քարտեզագրման մեթոդ:

• Աէրոտիեզերական մեթոդ:

• Նկարագրական մեթոդ:

• Երկրաինֆորմացիոն մեթոդ:

• Գծանկարչական մեթոդ:

• Վերադրման մեթոդ:

• Երկրաֆիզիկական մեթոդ:

• Երկրաքիմիական մեթոդ:

• Հնէալանդշաֆտագիտական մեթոդ:

• Քանակական մեթոդ:

• Մաթեմատիկական մեթոդ:

• Մոդելավորման մեթոդ:

• Հաշվեկշռային մեթոդ:

• Վիճակագրական մեթոդ:

Թեմա 3

Երկրաբանական հիմքը և նրա բաղադրիչները

Երկրաբնական հիմք

Հողային բաղադրիչ

Ռելեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ

Կլիմայական բաղադրիչ

Ջրեր

Կենսոլորտ

Անթոպոգեն բաղադրիչ

Թեմա 4

Օզոնային շերտ

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:Օզոնը թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է: Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է: Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները: Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից: Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է, օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ: Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։

  • Օզոնը հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Մ. վան Մարումը 1785 թ-ին՝ օդի միջով էլեկտրական կայծեր անցկացնելիս: 1840 թ-ին գերմանացի քիմիկոս Կ. Շյոնբեյնն ուսումնասիրել է այդ գազի հատկությունները և անվանել «օզոն», որը հունարենից թարգմանաբար նշանակում է հոտավետ:
  • ՀՀ-ում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին՝ Արագածի հարավային լանջին` 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն:
  • 1995 թ-ից սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր:
  • 1999 թ-ից ՀՀ-ն անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ:

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ,որի հետևանքով խախտվում Լե Շատելյեի սկզբունքը: 2000թ. աշխարհում այրվել է 15 մլրդ տոննա վառելանյութ, և օդը հարստացել է ածխաթթու գազով:1970-ականներին Մ.Ի.Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում ածխաթթու գազը տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել.դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Հայաստանում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10 %-ի սահմաններում:
Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործուներությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ3-ի կազմը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու:
Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստարտոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Երբ սառնարանները շարքից դուրս են գալիս ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով ռեակցիայի մեջ մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է արդյունաբերական թափոններ բաց չթողնել ,որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Նյութի աղբյուրը ՝ Օզոնային շերտ

Թեմա 5

Մարդ-բնություն փոխհարաբերությունը, Լե Շատելյեի սկզբունքը։

• Երկրագնդի վրա բնակչության բուռն աճը, այլ կերպ՝ «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խաղտում են բնության հավասարակշռությունը, այս երևույթին անվանում են հայտնի գիտնական Լե Շատելյեի անվամբ: Այսպիսով Երկրագնդի բնակչության թիվը վերջին տարիների ընթացքում գրանցում է մեծ աճ, որն էլ վատ ազդեցություն է ունենում, թե՛ Երկրագնդի, թե՛ նրա բնության և շրջակա աշխարհի վրա: Բոլորը ձգտում են ապրել բարեկեցիկ, հարուստ և բավարարված կյանքով, որն էլ փորձում են ստանալ բնության հաշվին, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում մարդը սկսեց վերափոխել բնությունը: Հենց այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը:

Ներկայումս մարդ-բննություն հակասությունն այնքան է աճել որ ձևավորովել է երկու հակադիր միտում ՝

Պահպանել բնությունը ,նրա կենսաբազմությունը։

Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ներկայումս լուծելի է մարդ բննություն հասկաությունը։

Թեմա 6

Բնօգտագործում

• «Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հարցերով, և որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիքներից։

Բնօգտագործում գիտական ուղղության խնդիրն է՝ մշակել միջոցներ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար և չզրկել գալիք սերունդներին բնության չվերականգնվող սուղ ռեսուրսներից։

1. Գյուղատնտեսական – գյուղական մթերքների արտադրություն:

2. Անտառտնտեսական – այս ֆունկցիան կատարվում է անտառներում որևէ ձեռնարկություն կառուցելու և շահագործելու ժամանակ: Օտագործվում նաև փայտամշակման դեպքում։

3. Լեռնարդյունաբերական – լեռնարդյունաբերական ֆունկցիան է մետաղի արտադրությունը:

4. Ռեկրեացիոն – եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, այն համարվում է ռեկրեացիոն ֆունկցիա: Այս ֆունկցիան ունեցող վայրերում կարող են կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ:

5. Տրանսպորտային – ֆունկցիան տրանսպորտի գործումն ու ապահովումն է:

6. Ռազմաստրատեգիական – ֆունկցիան կատարվում է պաշտպանական նպատակներով: Համապատասխան վայրերում կառուցվում են զորանոցներ:

7. Ուսումնական – ֆունկցիան ծառայում է ուսումնական գործին: Կան համալսարաններ, բարձրագույն կրթություն ունեցող դպրոցներ, որոնք ծառայում են հենց այս ֆունկցիայով:

8. Արդյունաբերական – ֆունկցիայով ձեռնարկությունները թափոններ են արտանետում:

9. Մարդածին – ֆունկցիան կարգավորում է մարդու բնակավայրի անցանկալի գործոնները:

Թեմա 9

Բնության լանդշաֆտները ունեն իրենց տեսքը, զարգացման ընթացքը և որոշակիորեն փոփոխության են ենթարկվում։

Կարելի է նշել բնության փոփոխման 3 խոշոր աստիճան `

1. Թույլ վերափոխված լանդշաֆտ

Այստեղ մարդը կարող է առանձին տարրեր փոխել լանդշաֆտի մեջ, բայց դրանից բնության ամբողջականությունը չի փոխվում։

2. Վերափոխված լանդշաֆտ

Այս լանդշաֆտում փոխվում են որոշ բաղադրիչներ։

3. Արմատապես վերափոխված լանդշաֆտ

Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Եթե մարդն այլևս չօգտագործի այն, միևնույնն է, այն չի վերականգնվի։

Լանդշաֆտի վերափոխումը պետք է կատարվի միայն տեղանքի լավ և ճիշտ ուսումնասիրությունից հետո, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։

September 7

Առակի թարգմանություն

Обмен домами

Տանն փոխանակում

Прослышали два шильдбюргера, что люди в давние времена друг с другом разными товарами обменивались и от такого обмена большую выгоду имели. Думали они, думали и надумали сами друг с другом обменяться, и не чем-нибудь, а сразу домами.

Երկու Շիլդբուրգեր լսեցին, որ մարդիկ հին ժամանակներում տարբեր ապրանքներ են փոխանակել միմյանց հետ և մեծ օգուտներ են ստացել նման փոխանակումից։ Նրանք մտածեցին, մտածեցին և որոշեցին փոխանակվել միմյանց հետ, և ոչ թե որևէ բան, այլ միանգամից տներ։

Первый шильдбюргер, который жил на верхнем конце улицы, разобрал свой дом и перетаскал его по брёвнышку на нижний конец, где жил тот, с кем он договорился об обмене. А второй шильдбюргер, что жил на нижнем конце улицы, тоже разобрал свой сруб и отвёз его туда, где прежде жил первый шильдбюргер. На новом месте каждый из них собрал свой дом, присел отдохнуть и задумался: «А что же я на этом выиграл?»

Առաջին Շիլդբուրգերը, ով ապրում էր փողոցի վերևի ծայրում, ապամոնտաժեց իր տունը և այն քարշ տվեց գերանի վրայով դեպի ստորին ծայրը, որտեղ ապրում էր նա, ում հետ նա պայմանավորվել էր փոխանակել։ Իսկ երկրորդ շիլդբուրգերը, ով ապրում էր փողոցի ստորին ծայրում, նույնպես ապամոնտաժեց իր փայտե տունը և տարավ այնտեղ, որտեղ ապրում էր առաջին շիլդբուրգերը։ Նոր վայրում նրանցից յուրաքանչյուրը հավաքեց իր տունը, նստեց հանգստանալու և մտածեց. «Ի՞նչ շահեցի սրա վրա»:

Шильдбюргерам было не до смеха: сколько труда они положили, чтобы дома свои сперва разобрать, а потом снова построить, да всё, оказывается, зря.

Շիլդբուրգերները չէին ծիծաղում. ինչքա՜ն աշխատանք կատարեցին, որպեսզի նախ ապամոնտաժեն իրենց տները, հետո նորից կառուցեն, բայց ամեն ինչ, պարզվում է, ապարդյուն էր։