June 12

Ամուսնության ազատություն

Ինչու՞ սկսեցի այս թեման ուսումնասիրել, նպատակը որն էր

Նպատակներ տեղեկանալ այս իրավունքի մասին և կատարել ուսումնասիրություն

Ինչ փուլերով եմ ուսումնասիրությունն իրականացնել

Առաջին փուլ-Ամուսնության պատմությունը տարբեր ժամանակներում։

Երկրորդ փուլ-Ամուսնություները Հայաստանում

Երրորդը փուլ-Քաղաքացիական ամուսնություն

Չորրորդ փուլ-Ավանդույթները տարբեր երկրներում

Հինգերորդ – Հին Հայկական հարսանեկան ավանդույթները և նշանակություները

Ամուսնության համար անհրաժեշտ են ամուսինների ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։

Ամուսնության պատմությունը

Տարբեր ժամանակներում ամուսնություները այլ կերպ են տեղի ունեցել։

Ստրկատիրական հասարակարգում միայն ազատ քաղաքացիներին էր թույլատրվում ամուսնանալ։

Մարդկանց միջև ամուսնական հարաբերությունների առաջին ձևը խմբամուսնությունն էր։ Հասարակության զարգացման ընթացքում աստիճանաբար սահմանափակվել են ամուսնությունները մերձավոր ազգականների միջև։

Վաղ միջնադարում Եվրոպայում հասարակության բոլոր խավերի համար պարտադիր էր եկեղեցական ամուսնությունը։ Ճորտերը կարող էին ամուսնանալ միայն ճորտատիրոջ համաձայնությամբ։

Բուրժուական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը զուգընթաց, եկեղեցական ամուսնությունից բացի, առաջացել է նաև քաղաքացիական իշխանությունների և նոտարի կողմից ձևակերպվող քաղաքացիական ամուսնությունը։

Ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունը հիմնված է ամուսինների ազատ ընտրության, նրանց փոխադարձ սիրո և հետաքրքրությունների ընդհանրության վրա։ Ամուսնությունն ազատ և իրավահավասար տղամարդու և կնոջ՝ օրենքով սահմանված կարգով կազմված կամավոր միություն է։

Ամուսնության և ընտանիքի պահպանության հարցերը կարգավորվում են ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան։ Ամուսնությունը գրանցվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ամուսնացողների դիմում ներկայացնելուց հիմնականում 1 ամիս հետո։ Ամուսնության գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքը (18 տարեկան)։ Ամուսնություն չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ ամուսնության մեջ է, ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից մեկը հոգեկան հիվանդության պատճառով անգործունակ է ճանաչված։ Ամուսիններն ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը։

Բազմակնությունն արգելվում ՀՀ օրենքով  ։ Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են  ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։

Ազգականների ամուսնությունը արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ։

Թվարկված պայմանների խախտումով կայացած ամուսնությունը համարվում է անվավեր։

Քաղաքացիական ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում[

Վերջին տարիներին լայն տարածում է ստացել եկեղեցական ամուսնությունը, սակայն Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է միայն քաղաքացիական ամուսնությունը, իսկ եկեղեցականը (քաղաքացիական ամուսնության հետ մեկտեղ) համարում է ամուսնացողների մասնավոր գործը։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում Են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջական և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը (Հայաստանում՝ հիմնականում տղամարդունը) կամ պահպանում նախաամուսնականը։

Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ։

Հայաստանի քաղաքացիների ամուսնությունն արտասահմանյան քաղաքացիների հետ գրանցվում է ընդհանուր հիմունքներով, սակայն նրանցից պահանջվում է փաստաթուղթ՝ գրանցված ամուսնության բացակայության մասին։

Կորեական հարսանիք

Արդեն հազարամյակներ շարունակ կորեացիներն ունեն ավանդույթ, որի համաձայն՝ նորապսակները հարսանիքին ներկայանում են հանբոկով, որը վառ գույներով ու գծերով զարդարված ավանդական կորեական համազգեստ է։

Պակիստանյան հարսանիք

Հարսանիքից մի քանի օր առաջ պակիստանցի հարսի ձեռքերը զարդարում են խնայից զարդանախշերով։ Դա արվում է հատուկ Մեհենդիի ծիսակատարության համար, որը, ըստ նրանց հավատալիքների, հաջողություն պետք է բերի նորատեղծ ընտանիքին։

Շոտլանդական հարսանիք

Բոլոր տղամարդիկ, որոնք հրավիրված են լինում հարսանեկան արարողությանը, շոտլանդական լեռնականների ավանդական հագուստն են կրում՝ կիսաշրջազգեստ և երկար գուլպաներ։

Նիգերական հարսանիք

Նիգերական ավանդական հարսանիքների ընթացքում քողի տակ թաքնված հարսի դուրս գալուց առաջ փեսան ու նրա ընկերները ծնկի են գալիս հարսի ընտանիքի անդամների առջև։

Բոլիվիական հարսանիք

Հարսանեկան արարողության ընթացքում հարսի ու փեսայի գլխին ծաղկի թերթեր ու կոնֆետներ են լցնում, ինչպես և Հայաստանում եկեղեցուց դուրս գալիս։

Ամերիկյան հարսանիք

Կրկին ինչպես Հայաստանում, հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ում չամուսնացած աղջիկները բռնում են հարսի նետած ծաղկեփունջը։ Համարվում է, որ նա, ով բռնում է փունջը, հաջորդն է ամուսնանալու։

Ճապոնական հարսանիք

Ճապոնացի նորապսակները ավանդական ծիսակատարության ժամանակ 9 բաժակ սակե պետք է խմեն։

Չինական հարսանիք

Չինաստանում հարսին բերում են փեսայի ծնողները ավանդական կարմիր կառքով։

Հնդկական հարսանիք

Զանգվածային հարսանիքները Հնդկաստանում հեշտացնում են ընտանիքների ֆինանսական բեռը։ Հարսները ավանդական հնդկական կարմիր զգեստների փոխարեն սպիտակ հարսանեկան զգեստներ են կրում, քանի որ, որպես կանոն, զանգվածային հարսանիքներ կատարում են քրիստոնյա Փենջաբա համայնքի ներկայացուցիչները։

Հունաստան

Հունական հարսանիքներն անցնում են ուրախ պարերով: Այստեղ նորապսակները պարում են փողի պար, որի ժամանակ հյուրերը նվիրում են նորապսակներին գումար, կպցնելով այն զույգի հագուստներին:

Պարերի ընթացքում հարսնացուն պետք է փորձի կանգնել փեսայի ոտքերին, իսկ փեսան պետք է լինի այնքան ճկուն և ուշադիր, որ թույլ չտա: Սրանով փեսան ցույց է տալիս, որ ավելի ուժեղ է քան կինը:

Հին Հայկական հարսանեկան ավանդույթները և նշանակություները

«Հարսնառ» (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:

«Կոխ բռնելու» ավանդույթ՝  փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:

«Հարսանեկան  երգեր ու պարերգեր» —  թեմաները վերաբերել են փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին. լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր  թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը, խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։

«Մատանիներ» , որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են

 «Վառվող մոմեր» հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհ:
«Թագերը» ողջախոհության նշան են, քանզի Պսակը սուրբ է:

«Գինի խմելը» նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն:

«Մեղրը» խորհրդանշում է կյանքի քաղցրությունը:

«Կոտրում են նաև ափսեներ», որպեսզի խափանվի չարը:

 ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  •  Սպիտակ զգեստն ու ծաղկեփունջը
  •  Շքախմբով, երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը, որը  բրիտանական հարսանիքից է վերցված:

Տարոսիկները. հարս ու փեսայից մյուսներին  քաղցր բան փոխանցվելու գաղափարը  եղել է հարսի գլխին գաթա կոտրելը,  չորացրած մրգեր  բաժանելը:


Posted June 12, 2022 by milenatovmasyan in category Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*