May 7

Վիյլամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

Վերլուծություն

Այս պատմավածքը ինքնակենսագրական է։Գլխավոր հերոսը տասներեք ամյա հեղինակն է, որը աշախատանքի էր ընդունվել որպես ցրիչ։Հայրը մահացել էր և նա փորձում էր թեթևացնել մոր բեռը։Մի օր հեղինակը տուն է վերադառնում գրամաֆոնով և նոր ձայնասակավառակով, քանի որ աշխատավարձ էր ստացել։Մայրը աշխատում էր խանութում որտեղ չորացրած մրգեր էին վաճառում և մայրը տեսնելով որդու կատարծ գնումները բարականում է, քանի որ մտածում էր այդ գումարը ավելի խելամիտ կարելի էր ծախսել։Ես կարծում եմ, որ Վիլլին անիմաստ չէր ծախսել, քանի որ նա գնահատում է երաժշտությունը, արվեստը, որը զարգացնում է մարդու մտահորիզոնը։Երբ մայրը լսեց երաժշտությունը նա նույն պես սկսեց սիրել և խնդրեց որդուն որպեսզի նորը գնի։Այդ օրվանից հետո մայրը տանեցիների հետ վեճերի ընթացքում փորձում էր արդարացնել իր որդուն, քանի որ այն, ինչ Վիլլին գնում էր, նրան նույնպես դուր էր գալիս։Այս պատմվածքից կարող ենք հասկանալ, որ պետք է ավելի շատ գնահատենք այն ինչ ունենք,գնահատենք արվեստը, հոգևոր բարիքները, քանր որ հեղինակը երաժշտության միջոցով փորձում էր գունավորել կյանքը։


Posted May 7, 2022 by milenatovmasyan in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*