May 7

Ճամփորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք և անոմալ զոննաների ուսումնասիրություն

Հավաքել տեղեկություններ օրգովի ռադիոալեհավաքի և Պարիս Հերունու մասին։

Պարիս Հերունի

Պարիս Միսակի Հերունին ծնվել է 1933թ․ դեկտեմբերի 17-ին , Երևանում, հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ։Մեծ ներդրում է ունեցել ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։1971 թվականին հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը գտնվում է  Օրգով և Տեղեր գյուղերի միջ։Այն իրենից ներկայացնում է 4000 հայելի, 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում։ Հայկական այս անտենան ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ։ ՌՕԴ-54/2.6 կիրառության բնագավառներն են տիեզերքի ուսումնասիրությունը և հեռավոր տիեզերական կապը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ։ Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Ներկայումս այն պատրաստվում է վերագործակվման։ Հին դիտակը կշահագործվի նոր եղանակով՝ համակարգչով։ Տիեզերքից եկող աղմուկը, ձայները ևս համակարգչով կարձանագրվեն ու կմշակվեն որպես տեղեկատվություն

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից սկսած ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Մինչև 2021 թվականը, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվել։

Նյութի աղբյուրներ

1,2,3

2.Տեղեկություներ անոմալ զոննաների մասին

Խմբագրման փուլում է․․․․

3.Պատում

Այսօր ունեցանք ճամփորդական օր, ըստ նախագծի Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Օրգովի ռադիոաստղադիտակ:Օրը սկսեցինք եկեղեցում պատարաքին մասնակցելով և ճանհապար ընկանք։Առաջինը այցելեցինք Արշակունիների դամբարան, որը գտնվում է Աղձք գյուղում, այնտեղ են գտնվում հայ և հեթանոս թագավորների մասունքները։Առաջին անագամ էի գտնվում այդեղ և կարող եմ ասել ճանաչելով մեր պատմությունը, բացահայտելով մեր հուշարձաները, հնավայրերը մենք ճանաչում ենք ինքներս մեզ և մեր նախնիներին։Հաջորդ այցելության վայրը Օրգովի ռադիո աստղադիտակն էր, որը իր տեսակով առաջիններ աշխարհում։Այնտեղ կար նաև Հերնու գիտցող-ստվերաչափը, որը հնում օգտագործվել է որպես արեգակնային ժամացույց և ամիսները ցույց տվող գործիք։

Եղանք Ամբերդ տանող ճանհապարի անոմալ զոնա հատվածում, որտեղ իրականացրած չափումներ և փորձեր արդյունքում կարող եմ ասել, որ դա ուղակի աչքի խաբկանք է։Եղանք նաև Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք ամրոցում, որը կառուցվել է 11-13-րդ դարերում։Հատկապես տպավորիչ էր այն հատվածը, որտեղից կանայք իրենց ցած էին գցում և ինքնասպանում լինում։Այս պատմությունը վկայում է այն մասին, որ դեռ հին ժամանակներից մինչ օրս հայերը միշտ պայքարել են հայ մնալու համար։Վերջին այցելության վայրը Սուրբ Հովհաննես եկեղեցին էր, որը գտնվում է Բյուրականում։Ահա այսպիսի գեղեցիկ ճամփորդական օր ունեցանք։

Լուսանկարներ


Posted May 7, 2022 by milenatovmasyan in category ֆիզիկա, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*