April 21

«Ագուլեցի» տուն-թանգարան և արտ-սրճարան

Այսօր ունեցանք ճամփորդություն դեպի «Ագուլեցի» տուն-թանգարանը և արտ-սրճարան։Թանգարանում ցուցադրված են հայկական և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների մշակութային արժեքներ՝ հնատիպ իրեր, կահույք, կահ-կարասի, խեցեղեն, գորգեր, գրքեր, զարդեր և այլն:Ներկայացված էր իր ստեղծեց տարազների հավաքածուն, տոնածիսական մշակույթի յուրատիպ հավաքածուն, որն իր ընդգրկումով եզակի է  Հայաստանում։Թանգարանում ներկայացված էր նաև իրեն հաջորդող հինգ սերունդների աշխատանքները։Գործում է նաև արտ-սրճարան որտեղ ներկայացված են ազգային և  Ագուլեցու ընտանեկան բաղադրատոմսերը։