September 14

Կենսաբանությունը վորպես գիտություն

Կենսաբանությունը  բնական գիտություն որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմերը, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլուցիոն։ Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են, բայց կան նրանց միավորող մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանուր են բոլոր կենսաբանական գիտությունների համար։ կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ՝ բջջային տեսություն , ըստ որի՝ բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը, էվոլուցիուն տեսություն գենային տեսություն, ըստ որի՝ գենը համարվում է ժառանգականության հիմքը, էներգիայի սպառման և ձևափոխման սկզբունքը և հոմոստազը։Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ կենսաքիմիա որը, օրինակ, ուսումնասիրում է կյանքի քիմիան ,մոլեկուլային տեսություն  կենսամոլեկուլային միջև բարդ փոխհարաբերությունները, բջջատեսությունը կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզոլոգիական օրգաների և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը, էվոլոցիուն գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը։

Մակրոէվոլյուցիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Մարդու Հյուսվածքները: Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն — դաս։  Կենսաբանություն, 8-րդ դասարան.

September 14

Ուսումնական մեկնարկ

.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը,ոլորտները, դրանց կառուցվածքը, մայրցամաքները, տարածաշրջաններն , երկրները և այնտեղ կատարվող երևույթները: Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները:

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիներն
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը
բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը:
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Ֆիզիկական աշխարհագրություն,Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն։

Ֆիզիկական աշխարհագրությունն ուսումնասիրում է երկիր մոլորակի բնությունը և այնտեղ ընթացող բոլոր երևույթներն ու օրինաչափությունները:

Սոցիալ-տնտեսական (հասարակական ) աշխարհագրությունն (երկրագրություն) ուսումնասիրում է երկիր մոլորակի բնակչության և նրա վարած տնտեսության տարածական բաշխվածությունը ինչպես ամբող աշխարհում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում և երկրներում: