July 9

Մուտք Ճամբար օր երրորդ

Այսօր մենք շատ լավ օր ունեցանք ճամբարում ։ Մարմնամարզանք կատարեցինք ծանոթացանք մեր մարզիչ `ընկեր Ռուզանայի հետ , սովերեցինք ինչպես կատարել նախավարժանքներ, թռիչքներ և այլն։Սովորեցինք ազգագրական պարեր `Էջմիածին , Մուսալեռան դափկի , Սասնա Քոչարի ։Էջմիածինը Կարնո պարանմուշներից է:Կարնո կլոր պարերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ետ ու առաջ պարերը: Ետ ու առաջ պարում են թե քաղաքներում և թե գյուղերում: Քաղաքներում կատարում են դանդաղ ու հանդիսավոր, գյուղերում՝ արագ ու թռիչքներով: Հնում Ետ ու առաջ պարերը կատարել են հատուկ օրերի և միայն շինություններում:Էջմիածին պարը ըստ ժողովրդի մեկնաբանությունների շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գմբեթը։Այստեղից ել առաչհացել է պարի անվանումը Դափկի» պարը տարածված է եղել Կիլիկյան Հայաստանի Մուսալեռում: Պարը հայտնի է նաև արաբական աշխարհում:Դափկի» պարը տարածված է եղել Կիլիկյան Հայաստանի Մուսալեռում: Պարը հայտնի է նաև արաբական աշխարհում:Հայաստանում գոյություն ունեն պարեր Մըշո խըռ անվանմամբ: Նրա մեղեդիները նման են Քոչարու մեղեդիների: Մըշո խըռ պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես և Քոչարունը, և նրա սխեման կարելի է վերագրել երկու գնալ, երկու դառնալ պարատեսակին: Բայց ի տարբերություն Քոչարի պարատեսակի` Մըշո խըռ պարատեսակը ունի իր սխեմային հատուկ հիմք, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա:

Սա բոլորդ ձեր բլոգում դրեք և ուղարկեք կրթահամալիրից դուրս բարեկամներին,ընկերներին։ 2 տող ձեր կողմից ավելացրեք,որ հրավիրում եք քոլեջ։

Բոլոր պատանիներին սիրով հրավիրում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Քոլեջ ,գնալու դեպի երազանքի մասնագիտություն


Posted July 9, 2021 by milenatovmasyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*