May 22

ԲՆակչության բժշկական օգնություն և սպասարկում

ՄԱՅԻՍ 22-26

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 3, 4

Առաջադրանք՝

  • Առանձնացնե՛լ բուժաշխատողների իրավունքները:
Հոդված 29.Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

 

1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության` բուժաշխատողները բաժանվում են ավագ, միջին, կրտսեր խմբերի բուժաշխատողների:

2. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական և ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է լիազոր մարմինը:

3. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում, բացառությամբ օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության:

4. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է լիազոր մարմինը: Սույն օրենքի իմաստով` օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային մինչև 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

 

Հոդված 30.Բուժաշխատողների իրավունքները

 

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները, օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները` իրենց իրավասության շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից` կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ` լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) իրենց կրթությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեղեկանք պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին (certificate of good standing).

7) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

8) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

  • Առանձնացնել՛ բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը:
Հոդված 31.Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.

3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, բացառությամբ պացիենտի գրավոր հրաժարման և օրենքով սահմանված այլ դեպքերի.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ավագ և միջին բուժաշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.

11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Բուժաշխատողները օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

May 21

Трендовые цвета этого года

Международный исследовательский институт Pantone назвал главный цвет 2023 года. Pantone 18-1750 Viva Magenta, малиново-красный оттенок с фиолетовым оттенком, был признан цветом года. Сотрудники компании разработали новый оттенок, вдохновленный натуральным красителем под названием кармин. Говорят, что его производят самки кошенильных жуков.

При этом он отметил, что этот цвет является символом бунтарства.
Какие цвета будут в моде в 2023 году, можно составить 3 большие группы.

Первая группа цветов будет стремиться к простоте наряду со спокойствием дома. Это теплые и мягкие цвета, как в случае с нежной зеленью.

Вторая группа относится к миру природы и будет включать различные успокаивающие оттенки зеленого. Земные тона присутствуют в этой группе.

Третья группа вызывает ностальгию и включает в себя яркие и интенсивные цвета, такие как красный.

вечные тени

Эти типы цветов ищут украшение, основанное на простоте и простоте, чтобы создать дом, который является спокойным и расслабляющим. Чтобы достичь этого, вы можете выбрать между не совсем белым или нежно-зеленым, не забывая о таком цвете, как терракота.

Мягкие зеленые тона прекрасно сочетаются с таким декоративным стилем, как японский. Белые цвета также идеальны, когда речь идет о достижении мира и спокойствия во всем доме. Такой оттенок, как нежнейший апельсин, также хорошо сочетается с такими натуральными материалами, как дерево.

Землистые и естественные тона

Весь 2023 год в моде будут разные цвета, напоминающие о природе. В этой гамме преобладают теплые цвета земли, зеленый, мягкий желтый и оранжевый. Говоря о цветах природы, также включается такой оттенок, как земля.

Вы можете выбрать мебель коричневого цвета для использования на кухне. Этот цвет следует использовать в меру и не переусердствовать. Этот тон создаст теплую и уютную атмосферу. Цвет охры – еще один модный в наступающем году. Вы можете использовать его на стенах любой комнаты в вашем доме. Важная вещь об этих типах праздников состоит в том, чтобы создать окружающую среду, напоминающую природу.

Что касается сочетания этих цветов, то нужно сказать, что земляные тона очень хорошо сочетаются с природными элементами. Таким образом, вы можете комбинировать их с деревом или керамикой. Не забудьте использовать большое количество растений, чтобы улучшить естественную среду, характерную для этих земляных тонов.

Когда дело доходит до плавной интеграции этих типов мягких тонов или цветов в дом, вы можете выбрать натуральные элементы или нестандартную мебель.

Короче говоря, это оттенки, которые будут задавать тренд в 2023 году. Если вы хотите быть современным, не стесняйтесь окрашивать комнаты дома в один из цветов, описанных выше. Как видите, есть оттенки на любой вкус, от самого светло-зеленого до землистого или более смелых и интенсивных цветов. Важно правильно подобрать цвет и идеально сочетать его для достижения современного и уникального дизайна.

May 20

Հարցման ամփոփում

Սոցոլոգիայի հիմունքներ առկայի շրջանակներում կամզմել ենք հարցում ՝ նորաձևության մասին, որի նպատակն է պարզել նորաձևության դերը հասարակության կյանքում։Մեր ժամնակաշրջանումը բոլորը փորձում են լինել ոճային և կրել տարբերվող հագուստ։Հարցումը անցկացրել ենք օլայն  GoogleForms հարթակի օգնությամբ։Հարցվողների 89.5% իգական,10.5% արական սեռի ներկայացուցիչներ են։Նորաձևությամբ ավելի շատ հետաքրքրված են կանայք և աղջիկները։Տարիքային խմբում գերակշռում են 15-20 և 31-35 տարեկաները, կան նաև այլ տարիքային խմբին պատկանող ներկայացուցիչներ։Ըստ զբաղվածության 42%ը ուսանող է իսկ 30%ը աշխատում է։Կրթությունը միջին մասնագիտական 52.6 % և միջնակարգ 28.1%։

Ըստ արդյունքերի Դուք հետև՞ում եք նորաձևությանը հարցին 63,2%ը պատասղանել է այո իսկ 33,3% ոչ։

Նշեք Ձեր նախընտրելի ոճը և ինչո՞ւ եք նախընտրում հենց այդ ոճը կամ ոճերը:

Հիմնականում նախապատվությունը տալիս են ` դասական 43,9% , գրանժ 12,3% և սպորտային 50,9%:Նախընտրում են քանի որ հարմարավետ է 64%,մոդայիկ է 28% , աշխատանքն է պահանջում 8%։

Կրածդ հագուստը պատմում է քո մասին, խոսում է հոգուդ լեզվով: Այդպե՞ս է հարցին 47,4%ը նայած տրամադրության, 38,6%ը այո այդպես է, 10,5%ը ոչ։

Հարցվողները այս հարցին դժվարությամբ են պատասխանել։

Հագուստի ո՞ր ֆիրմաներից  եք օգտվում

Pul&bear, Zara, Stradivarius, Next, Elina, Mania, Persona, Alexs հիմնականում օգտվում են այս բռենդներից։

Ձեր կարծիքով ո՞ր ոճի հագուստներն են արդիական ։

Հարցվողների մեծ մասը 32.56%-ը ընտրել է սպորտային: Հարցվողների մյուս մասը 31.45%-ը ընտրել է դասական իսկ գրանժ և boho ոճը ավելի քիչ են նախնտրել:

Ձեր կարծիքով ո՞ր ոճի հագուստներն են արդիական ։

Հարցվողների մեծ մասը 32.56%-ը ընտրել է սպորտային: Հարցվողների մյուս մասը 31.45%-ը ընտրել է դասական իսկ գրանժ և boho ոճը ավելի քիչ են նախնտրել:

Ձեր զգեստապահարանում որ՞ գույներեն են գերակշռում։

Հարցվողների մեծ մասը 29.50%-ը այս հարցին պատասխանել են մուգ, 22.38%-ը պատասխանել է նյուդ գույներ, 20.35%-ը պատասխանել է վառ իսկ պաստելային և վառ պաստելային գույները ավելի քիչ են նախնտրել:

Գույները ունեն իրենց հոգեբանական նշանակությունը համամիտ եք:

Այս հարցին հարցվողների մեծ մասը պատասխանել են այո:




կմասնակցեք հագուստի մոդելավրման և նորաձևության վերբերյալ նախագծի ։

Այս հարցին հարցվողների մեծ մասը պատասխանել է այո կմասնակցեն:

Մասնակիցներ՝ Արմենուհի Երզնկայան,Սյուզաննա Կարոլինա Պողոսյան։

Հարցումը կարող եք տեսնել հղումով։

May 19

WHICH COLORS ARE TRENDY IN 2023?

Pantone International Research Institute has announced the main color of 2023. Pantone 18-1750 Viva Magenta, a raspberry red shade with purple undertones, was found to be the color of the year. The company’s employees developed a new shade inspired by a natural dye called carmine. It is said to be produced by female cochineal beetles.

At the same time, he noted that this color is a symbol of rebellion.

What colors will be in fashion in 2023, you can make 3 big groups.

The first group of colors will seek simplicity along with the tranquility of the home. They are warm and soft colors, as is the case with soft greens.
The second group refers to the natural world and will include various soothing shades of green. Earth tones are present in this group.
The third group evokes nostalgia and includes bright and intense colors like red.
eternal shades
These types of colors look for a decoration based on simplicity and simplicity to achieve a home that is calm and relaxing. To achieve this, you can choose between off-white or soft green, not forgetting a color like terracotta.
Soft green tones are perfectly combined with a decorative style such as Japanese. White colors are also perfect when it comes to achieving peace and tranquility throughout the home. A shade like the softest orange also goes well with natural materials like wood.Earthy and natural tones
Throughout 2023, different colors reminiscent of nature will be fashionable. Warm earth colors, greens, soft yellows and oranges will dominate this range. When referring to the colors of nature, a shade such as earth is also included.
You can choose brown colored furniture for use in the kitchen. This color should be used in moderation and not overdone. This tone will create a warm and comfortable atmosphere. Ocher color is another one that will be fashionable in the coming year. You can use it on the walls of any room in your house. The important thing about these types of holidays is to create an environment reminiscent of nature.
As for the combination of these colors, it must be said that the earth tones are very well combined with natural elements. In this way, you can combine them with wood or ceramics. Don’t forget to use plenty of plants to enhance the natural environment characteristic of these earth tones.
When it comes to seamlessly integrating these types of soft tones or colors inside the home, you can choose natural elements or irregular furniture.
In short, these are the shades that will set the trend in 2023. If you want to be modern, do not hesitate to paint the rooms of the house with one of the colors described above. As you can see, there are shades for every taste, from the lightest green to earthy or bolder and more intense colors. The important thing is to choose the right color and combine it perfectly to achieve a modern and unique design.
May 17

Վիտամիններ

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Ուշադրություն

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:Sponsored Content

May 17

Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։


Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքը առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքումթափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Կրծքավանդակի թափանցող վնասվածքի նշաններ

Հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում, շնչառությունը դառնում է մակերեսային և դժվարացած, անոթազարկը՝ թույլ, հաճախացած կամ անկանոն, մաշկը՝ գունատ, խոնավ, կապտավուն, կարող է լսվել ներծծվող օդի ձայն։ Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։

Առաջին օգնություն կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում (բաց պնևմաթորաքս) 

•Վերքի վրա տեղադրել փականային վիրակապ

— վերցնել օդի համար անանցանելի որևէ նյութ, օրինակ` պոլիէթիլենի ուղղանկյուն կտոր,

-վերքը ամբողջովին ծածկել դրանով,

— թաղանթի երեք կողմերը (փոքր և երկու մեծ) կպչուն ժապավենով կպցնել մարմնին, դա թույլ չի տա, որ ներշնչելիս օդն անցնի կրծքավանդակ, իսկ չորրորդ կողմը, որը պետք է լինի վերքից ավելի հեռու, թողնել ազատ` արտաշնչվող օդը դուրս գալու համար:

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունեուլու և սահմանափակել նրա շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Եթե ձեռքի տակ չկա հարմար միջոց, պետք է վերքը ծածկել ձեռքով։

Որովայնի վնասվածքներ

Որովայնը հեշտությամբ վնասվում է, քանի որ պաշտպանված չէ ոսկրերով։ Այս խոռոչում տեղակայված օրգաններից հեշտությամբ վնասվում և արյունահոսում են լյարդը, փայծաղը, ստամոքսը։

Լյարդը, գտնվելով որովայնի վերին մասում, որոշ չափով պաշտպանված է կողոսկրերով, սակայն նուրբ է և կարող է պատռվել բութ առարկայի հարվածից կամ ծակվել կողոսկրի կոտրվածքիհետևանքով։ Այն շատ հարուստ է արյունով և կարող է ուժգին արյունահոսել և տուժածի մահվան պատճառ դառնալ։

Փայծաղը գտնվում է ձախ կողմում և մասնակի պաշտպանված է ստորին ձախ կողոսկրերով։ Փայծաղը արյուն մատակարարող օրգան է, և դրա վնասվածքը կարճ ժամանակում կարող է առաջացնել մեծ քանակությամբ արյան կորուստ և կյանքի համար վտանգավոր դառնալ։

Ստամոքսն ունի արյունատար անոթներ, և եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը կարող են լցվել որովայնի խոռոչ և վարակ հարուցել:

Որովայնի փակ վնասվածքի նշաններ՝

• սուր ցավ,

• արյունազեղումներ որովայնի պատի վրա,

• ներքին արյունահոսության նշաններ,

• սրտխառնոց, երբեմն՝ փսխում,

• թուլություն,

• ծարավի զգացում,

• ցավոտ, փքված կամ տախտակի ամրություն ունեցող որովայն։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու: Պառկեցնել նրան մեջքի վրա կամ նստեցնել՝ մեջքը հենելով, ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկի հոդերում, ծնկների տակ դնել փաթաթած ծածկոց կամ բարձ, իսկ ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

• Վնասվածքի վրա սառը թրջոց դնել։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Որովայնի բաց կամ թափանցող վնասվածքներ

Առաջին օգնություն

• Տուժածին զգուշությամբ պառկեցնել մեջքի վրա։ Եթե վնասվածքը երկայնական է, ոտքերը պետք չէ բարձրացնել կամ ծալել։

• վերքի շրջանում հեռացնել հագուստը։

• Որովայնի վերքը ծածկել չոր ստերիլ վիրակապով։

• Եթե վերքից արտանկած են ներքին օրգանները՝

— վերքը պետք է զգուշությամբ ծածկել թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները,

— թաց գործվածքը ծածկել պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա,

— պոլիէթիլենի թաղանթը ծածկել մի քանի տակ ծալած փափուկ գործվածքով՝ ջերմությունը պահպանելու համար։

• Երբ տուժածը հազում է կամ փսխում, ձեռքովպահել վերքը։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Կոնքի կոտրվածքներ

Նշաններ. 

• Տուժածի կոնքագոտին ակներև ձևա

փոխված է։

• Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավ է զգում։

• Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։

• Տուժածի ոտքերը լինում են զատած (<<գորտի դիրք>>) կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։

Առաջին օգնություն

• Զանգել շտապօգնություն:

• Անշարժացնել տուժածի կոնքագոտին ու ստորին վերջույթները։

• Տուժածի ծնկների տակ եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ ամուր, լայն գործվածքներ դնել և դրանցից մեկը զգուշությամբ սահեցնել նրա կոնքի տակ։

• Եռանկյունաձև վիրակապը կապել կոնքի շուրջը՝ գոտևորելով և ամրացնելով այն։

• Զգուշորեն, առանց տուժածի ոտքերը շարժելու, կայունացնել նրա դիրքը։ Դրա համար տուժածի ծնկների տակ և ոտքերի միջև եղած ազատ տարածություններում պետք է ծալած ծածկոցներ կամ այլ ներդիրներ դնել։ Ոտքերը կապել միմյանց։

• Ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

Կոնքազդրային հոդի վիրակապ

Կոնքազդրային հոդը վիրակապելու դեպքում վիրակապը դրվում է ուսահոդը վիրակապելու սկզբունքով:

Եռանկյունաձև վիրակապ կոնքի վնասվածքի դեպքում

Վիրակապի հիմքը դրվում է ազդրի վերին երրորդ մասում, գագաթը անց է կացվում դեպի գոտին և ամրացվում այնտեղ այնպես, որ ծածկվի հետույքային շրջանը և կոնքազդրային հոդը։ Այնուհետև, վիրակապի երկու ծայրերը հանգուցելով, ամրացվում է ազդրի շուրջը:

May 17

Ումբերտ էկո «Նամակ թոռնիկիս»․ վերլուծություն

Դասաժամի ընթացքում կարդացինք իտալացի հայտնի գրող Ումբերտո էկոի այս ստեղծագործությունը, նկարագրել է մտքերը և իր զգացողություները մահվան և կյաքով լեցուն ապրելու մասին։Նամակում հեղինակը շատ խորհուրդներ է տալիս իր թոռանը,որպեսզի նորագույն տեխնոլոգիաները նրան չխանգարեն մտածել և ուսունասիրել աշխարհը գտնելով նոր հետաքրքրություները, մի նոր բան բացահայտել։Տեխնոլոգիաների զարգացումը մեծ տեղ է բաղեցրել մեր կյանքում և օգնում են մեզ առօրյայաում, սակայն կարող են հասցնել նաև վնասներ։

May 17

Ինչո՞ւ ենք քնում

Քունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Մարդու կայնքում այն շատ կարևոր նշանակույուն ունի, քանի որ քնի շնորհիվ վերականգնվում է օրվա ընթացքում սպառած էներգիան, նորից հնարավորություն ստանալով վարելու ակտիվ ու լիարժեք կենսակերպ:Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը: Քնի և արթունության վիճակները հերթագայվում են իրար և ընթանում բոլորաշրջաններով, որոնց տևողությունը մոտավորապես 24 ժամ է։Արթնության վիճակը միշտ նույնը չէ, կախված ուղեղի աշխատանքի բնույթից, հոգնածության աստիճանից և այլ գործոններից արթուն մարդու հոգեվիճակն ու ընկալումների գիտակցվածության աստիճանը փոփոխություններ են կրում: 
Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է: Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից, որ մարդը փակում է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է շրջապատող աշխարհից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում. Որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է: Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ: Նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցության տակ: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն) չեն արթնացնում քնածին, բայց ձևափոխվում և մտնում են նրա երազների մեջ, ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ: Բոլոր այդ դեպքերում տեղի է ունենում ազդող գրգռիչների  ենթագիտակցական ընկալում:  Քնած մարդը որոշ չափով պահպանում է նաև վերահսկողությունը իր մկանների լարվածության և շարժումների նկատմամբ: Ուղեղը երբեք լրիվ կերպով չի հանգստանում, այն գտնվում է մշտական ակտիվության վիճակում: Հենց այդ պատճառով էլ միայն փոքրաթիվ մարդիկ են բարձր մահճակալներից կամ գնացքների տախտակածաներից ընկնում, երբ քնած են: Ընկնելու վտանգ ծագելու դեպքում շատերն անմիջապես արթնանում են:

Քունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց է, որը բնորոշվում է արտքաին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայուության թուլությամբ և որոշ փուլերում նաև ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով:
  Քնի և արթունության վիճակները հերթագայվում են իրար և ընթանում բոլորաշրջաններով՝ցիրկադիանային ռիթմերով, որոնց տևողությունը մոտավորապես 24 ժամ է։ Բացի սովորական հանդիպող գիշերային քնից, որոշ ժողովուրդներին հատուկ է նաև ավանդական ցերեկային քունը (սիեստա)։ Քունը նպաստում է ստացված տեղեկատվության մշակմանն ու պահպանմանը, T-լիմֆոցիտների ակտիվացման միջոցով՝ իմունիտետի վերականգնմանը։ Քնի ժամանակ ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները։

  Քունը սովորաբար սկսվում է դանդաղ քնի առաջին փուլից, որը մարդու մոտ տևում է 5-10 րոպե։ Դրան հետևում է երկրորդ փուլը՝ 20 րոպե տևողությամբ և 30-45 րոպեանոց 3-4-րդ փուլերը։ Դրանից հետո քնածը վերադառնում է դանդաղ քնի 2-րդ փուլ, որին հաջորդում է առաջին արագ քունը և տևում է մոտավորապես 5 րոպե։ Նված ամբողջ հերթականությունը կոչվում է բոլորաշրջան (ցիկլ)։ Առաջին բոլորաշրջանը տևում է 90-100 րոպե։ Այնուհետև դրանք կրկվում են, որի ընթացքում դանդաղ քնի մասնաբաժինն աստիճանաբար պակասում է և մեծանում արագ քնի տևողությունը, որը որոշ դեպքերում կարող է տևել մինչև 1 ժամ։ Սովորաբար քնի բոլորաշրջանները կրկնվում են մինչև 5 անգամ։ Դրանց հերթականությունն ու տևողությունը ներկայացնում են հիպնոգրով (հիպնոգրամա)։

Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների (տեսողություն, լսողություն, հոտառություն, համ և շոշափում) խիստ թուլացում: Անպայման և պայմանական ռեֆլեքսներն արգելակվում են: Պակասում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչն ուղեկցվում է նյութափոխանակության ուժգնության նվազմամբ (8–10 %-ով) և ջերմաստիճանի իջեցմամբ: Սակայն նյարդային համակարգը շարունակում է աշխատել: Օրինակ` կան մարդիկ,  ովքեր վայրկենապես արթնանում են, երբ, նույնիսկ, միայն տալիս են նրանց անունը, թեև խորը քնած են մնում ցանկացած ուժեղ աղմուկի դեպքում:

Քուն մտնելիս մկանների լարվածությունը փոքրանում է, պակասում է սրտի զարկերի թիվը, իջնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է ավելի դանդաղ: Որոշ չափով նվազում է մարմնի ջերմաստիճանը՝ 1-2 աստիճանով: Փոխվում է ուղեղի էլեկտրական ակտիվության բնույթը: Քուն մտնելիս մարդն ամենից առաջ կորցնում է հսկողությունը սեփական մարմնի նկատմամբ, բայց մինչև գիտակցության անհետացման վերջին պահը շարունակում է լսել ձայները, շրջապատող աշխարհի աղմուկը: Արթնանալիս առաջինը ընկալվում է հենց այդ աղմուկը և միայն ամենավերջում վերականգնվում է սեփական մկանների մի մասի գիտակցական վերահսկողությունն ու կառավարումը:

Փաստեր

1. Մենք ավելի լավ ենք քնում նորալուսնի, քան լիալուսնի ներքո՝ թեպետ պատճառները դեռ բացահայտված չեն։

2. Եթե Դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա Ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

3. Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։

4. Երկուշաբթի օրը դժվա՞ր եք արթնանում։ Հանգստյան օրերի ժամանակ խախտված բիոռիթմն է մեղավոր։

5. Մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր կարողանում են ինքնակամ հետաձգել իրենց քունը։ 

6. Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։

7. 16 ժամից ավել արթուն վիճակը կարող է այնպես ազդել մարդու վարքագծի վրա:

8. Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակը ընկնում է։

9. Անգլիայում կար հատուկ մի պաշտոնյա, որն ամեն առավոտ մարդկանց արթնացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։

10.Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։

11 Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։

May 15

ՄԱՅԻՍ 15-19

ՄԱՅԻՍ 15-19

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 2

ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Առաջադրանք՝

  • Առանձնացնել մարդու/պացիենտի/ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները:
Հոդված 13.Բժշկական օգնության և սպասարկման իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով` առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալու բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

4. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Հոդված 14.Մարդու (պացիենտի) իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս

 

1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի`

1) ընտրելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և բուժաշխատողին.

2) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունքի.

3) հրաժարվելու բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց, բացի սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերից.

4) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` օրենսդրությանը համապատասխան.

5) իմանալու իրեն բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բուժաշխատողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

6) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ունենալու այցելուներ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և լիազոր մարմնի սահմանած կարգերին համապատասխան: Սույն իրավունքը կարող է սահմանափակվել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով` լիազոր մարմնի սահմանած դեպքերում.

7) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ցավի գնահատման և դրա համարժեք կառավարման.

8) սույն օրենքով սահմանված կարգով իրազեկ լինելու իր հիվանդությանը և համաձայնություն տալու բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար.

9) ստանալու ամբողջական տեղեկատվություն բժշկական օգնության և սպասարկման ծավալների, դրանց համար սահմանված վճարների չափի, վճարման կարգի վերաբերյալ.i

10) ծանոթանալու իր բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով.

11) հրաժարվելու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց.

12) սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված իրավունքից օգտվելու դեպքում լիազորելու իր փոխարեն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղեկատվություն ստանալու.

13) ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն.

14) իր առողջական վիճակի կամ տրամադրվող կամ առաջարկվող բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իր միջոցների հաշվին ստանալու մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք.

15) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերում.

16) իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալու փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.

17) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից:

Հոդված 15.Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են նրան, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը.

2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն:

3. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները միաժամանակ տրամադրվում են նրա օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձին, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների բացակայության դեպքում` միայն օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում` լիազորված կոնտակտային անձին:

May 10

Թարգմանություն

дешевый верблюд

Армянская басня

Это был ноябрь. Сын пришел к отцу и сказал, что цены на верблюдов упали настолько, что верблюда можно купить за копейки.

Сколько травы у вас есть, чтобы кормить его? — спросил отец сына.

— Вовсе нет, — ответил сын. –

Верблюд за пенни слишком дорог.

В конце марта, когда трава подросла, сын пришел к отцу и сказал:

  • Батюшка, верблюд стоит сто рублей.
  • Это дешево сейчас, вы должны купить его.

Сын взял верблюда и начал сеять.

էժան ուղտ

Հայկական առակ

Նոյեմբերն էր։ Որդին եկավ հոր մոտ, ասաց, որ ուղտերի գինն այնքան է ընկել, որ ուղտը կարելի է գնել մեկ կոպեկով։

Որքա՞ն խոտ ունեք նրան կերակրելու համար: հայրը հարցրեց որդուն.

-Մի արբա,- պատասխանեց որդին: –

Մի կոպեկ արժողությամբ ուղտը չափազանց թանկ է։

Մարտի վերջին, երբ խոտը բուսավ, որդին եկավ հոր մոտ և ասաց.

  • Հա՛յր, ուղտը հարյուր ռուբլի արժե։

-Հիմա էժան է, պիտի գնես։

Որդին ուղտ առավ ու սկսեց ցանել։