December 7

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

3․ Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Ես համաձայն եմ հեղինակի հետ քանի որ, իմ կարծիքով նույնպես ինտիլիգենտությունը միայն կարդալը ,շատ ճամփորդելը կամ լեզուների տիրապետելը չէ։ Իհարկե դա էլ է ինտիլիգենտություն, բայց ավելի լավ է հոգևոր արժեքներով լինել ինտիլիգենտ։

Բացատրե՛ք հետևյալ միտքը,«Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։

Իմ կարծիքով դա ճիշտ է, քանի որ մեր օրերում ոչ բոլորն են կարողանում իրենց ճիշտ դրսևորել միջավայրում և դա տհաճ է։
Ինտելիգենտությունը համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։Հերոսունը ուներ շատ լավ մարդակյին հատկանիշներ ՝բարի,հոգատար,ուշադիր վոչ միյան մարդկանց այլ նաև բնության հանդեպ։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

«Ինտելիգենտությունը ունակություն է»