May 31

Հայ հանրաճանաչ նկարիչներ

Հայ ազգն աշխարհին տվել է տաղանդավոր կարիչների և արվեստագետներ։Այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել մի քանի հայ հանրաճանաչ նկարիչներ:

Հովհաննես Այվազովսկի (1817-1900)

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։

Մինաս Ավետիսյան (1904-1948)

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նա ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ:

Արշիլ Գորկի (1904 -1948)

Արշիլ Գորկին (իսկական անուն-ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը:

Արշիլ Գորկին հայազգի ամերիկյան նկարիչ է, ում ներդրումը համաշխարհային և ամերիկյան արվեստում դժվար է թերագնահատել: Նրան իրավամբ համարում են վերացական էքսպրեսիոնիզմի հայրը: Արշիլ Գորկու գեղանկարներն ու գծանկարները գտնվում են ամերիկյան բոլոր նշանավոր, ինչպես նաև աշխարհի շատ թանգարաններում։

Փանոս Թերլեմեզյան (1865-1941)

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է 1865թ. մարտի 3-ին Վանում: Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում (1881-1886թթ.): Սուլթան Համիդի բռնությունների դեմ ակտիվորեն պայքարելու համար հետապնդվել է, հեռակա դատվել և պատժից խուսափելու համար մեկնել է Թիֆլիս: 1895-1897թթ.-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897թ.-ին թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է և աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ: 1899-1904թթ.-ին սովորել է Ժյուլիան ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է «Բանվորուհին ջրհորի մոտ» պատկերը (1903թ.), Փարիզի բանվորական թաղամասի և Լամանշի շրջակայքի բնանկարներ:

Ժակ Իխմալյան (1922-1978)

Նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը ծնվել է 1922-ին` Կ. Պոլսում, որտեղ էլ ստացել է մասնագիտական կրթություն: 1961-ից բնակություն է հաստատել Մոսկվայում, զբաղվել նկարչությամբ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1968, 1969, 1973, 1974 թվականներին, վերջինը՝ Վիլնյուսում։ Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից։ Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը: Նրա լավագույն գործերից են՝ Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Շ.Պետեֆիի և այլ դիմանակարներ: 1974թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Զբաղվել է նաև կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ: Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով:

Երվանդ Քոչար (1899-1979)

Հայազգի քանդակագործ և նկարիչ Թբիլիսիից: Կյանքի երկար տարիներն անց է կացրել Ֆրանսիայում, ապա տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ 30 տարի անց առաջին անգամ անհատական ցուցադրություն է ունեցել:

Գրիգոր Խանջյան (1926-2000)

ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Սեպուհի Խանջյանը Հայաստանի նկարիչների միջին սերնդի ամենաականավոր դեմքերից է: Ունի մեծ ավանդ կերպարվեստի ճկվող շրջանակներում` գրաֆիկայից մինչև գեղանկար, գրքային նկարազարդումներից դեպի դեկորատիվ արվեստի այլազան ճյուղեր: Խանջյանի արվեստում կարծես լինի տեսակային խաչասերում. գրաֆիկայից է սերել հենց նկարչի գեղանկարը, իսկ գեղանկարից` գրաֆիկան: Նրանք այնքան մեղեդայնորեն համակցված են, սակայն յուրաքանչյուրն` ավելի լոկալ ու ֆանտաստիկ:

Մարտիրոս Սարյան (1880-1972)

Հայ մեծանուն նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960թ.), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965թ.), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945-51թթ.) Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ.-ի փետրվարի 16 (4)-ին:

Կյանք ու կենսունակություն պարունակող նրա կտավներին նայելիս դժվար է լինում պատկերացնել, որ Սարյանը մի նկարիչ է, ով տեսել է հայերի Ցեղասպանությունը, ապրել քաղաքացիական ու Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Նկարիչը պատկերել է լեռներ, գետեր, բլուրներ ու հարթություններ՝ դրանով իսկ կյանքի, խաղաղության ու գեղեցկության կոչ անելով:

Ջոտտոն ( Գևորգ Գրիգորյան, 1897-1976) եղել է հայ նկարիչ, գեղանկարիչ։ Գրիգորյանն այն հայ նկարիչների շարքում էր, ովքեր առավել վառ ներկայացրին Հայոց ցեղասպանության ողբերգությունը։ Նկարչի փոքր սենյակը միշտ լցված է եղել նման նկարներով։ Գրիգորյանի կնոջ նախաձեռնությամբ 1980 թվականին Երևանում տուն-թանգարան է հիմնադրվել:շ

Սեդրակ Առաքելյանը (1884-1942) Հայաստանի ազգային արվեստի հիմնադիրներից էր։ Այսօր այդ ականավոր նկարչի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք այլ պատկերասրահներում:

Հարություն Գալենցը ( 1910-1967) եղել է հայ նկարիչ և Լիբանանի նկարիչների միության հիմնադիրներից մեկը։ Տեղափոխվելով Հայաստան՝ Գալենցն արագ հայտնի դարձավ իր յուրահատուկ գլուխգործոցներով։ Այսօր նրա տուն-թանգարանը գտնվում է Երևանի նրա անվան փողոցում։

Ժան Գարզուն (Գառնիկ Զուլումյան, 1907-2000) եղել է Ֆրանս-հայկական նկարիչ, նկարազարդող, գեղանկարիչ և այսպես կոչված «փարիզյան դպրոցի» ներկայացուցիչ։ Նա համարվում է Ֆրանսիայի չորրորդ լավագույն նկարիչը, ում աշխատանքները ցուցադրվել են ժամանակակից նկարչության բազմաթիվ թանգարաններում:


Posted May 31, 2022 by milenatovmasyan in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*