May 26

«Սուրբ երրորդությունը»՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Վռամշապուհ թագավոր

 Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեսրոպ Մաշտողը ավարտելով իր ուսումը մի շարք աշակերտների հետ մեկնում է Գողթան գավառ քրիստոնեություն քարոզելու։Ժողովրդի մեջ այդ ժամանակ բավականին արմատավորված էր հեթանոսությունը և բազմաստվածությունը։Մեսրոպ Մաշտոցը տեսնելով այս ամենը հասկանում է, որ քրիստոնեությունը մարդկանց մեջ միայն քարոզչությամբ չի կարող արմատավորվել և պետք է զբաղվել կրթությամբ։

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթևը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Գրերի գյուտում մեծ ներդրում են ունեցել հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և հայոց արքա Վռամշապուհը:Սահակ Պարթևը Մեսրոպ Մաշտոցի հետ կազմել է ծեսերի և օրհնությունների գիրքը՝ «Մաշտոցը», կարգավորել հայկական Տոնացույցը, գրել և եղանակավորել է շարականներ, Պատարագամատույց, ծիսական աղոթքներ, կազմակերպել հունարենից Աստվածաշնչի թարգմանությունն ու կանոնացումը: 

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Այդ գործում մեծ ներդրում է ունեցել Վռամշապուհը։Արքաօգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը:


Posted May 26, 2022 by milenatovmasyan in category Հայոց Պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*