May 25

Խոնարհ աղջիկը վերլուծություն

Այս պատմվածքը առաջին հայացքաից շատ ծավալուն է սկայան երբ սկսում ես ընթերցել չես կարողանում կտրվել։ Երկու ընկեր են լինում: Մի անգամ Ձորագյուղի մոտով անցնելիս նա հիշեց, որ այդտեղ եղել է: Մյուս ընկերը հարցրեց թե ինչու և նա պատասխանեց, որ երբ տասնյոթ-տասնութամյա տղա էր բանտից նոր էր ազատվել և մի որոշ ժամանակ պետք է քաղաքում չերևար: Նրան նրա հարազատները հրավիրեցին Ձորագյուղ ուսուցիչ աշխատելու, իսկ նա այդ ժամանակ շատ եռանդ ուներ: Նա աշխատում էր, երբ մի օր անտառում հանդիպեց մի գեղեցիկ աղջկա: Աղջկա անունը Խոնարհ էր: Նա հավանեց այդ աղջկան և սկսեց թաքուն հետևել նրան: Խոնարհի փոքր քույրը սովորում էր այդ տղայի դասարանում: Առաջ նա վերաբերվում էր այդ աղջկան ինչպես մնացածներին, իսկ այդ իմանալուց հետո նա ավելի սիրալիր էր աղջկա հետ: Մի օր Խոնարհի ծնողները հրավիրեցին նրան իրենց տուն ընթրելու: Նա մերժեց, պատճառաբանելով որ զբաղված է և գիրք է կարդում: Նրանք դրանից նեղվեցին: Նա զղջաց, որ չի գնացել, բայց նրան հանդիմանեցին և նորից չհրավիրեցին:

Անցան ամիսներ և արդեն գնալու ժամանակն էր: Երիտասարդ տղան շատ էր ուզում տեսնել Խոնարհին և որոշեց կազմակերպել ավարտական հանդես: Նա ասաց երեխաներին, որ բոլոր հարազատներին հրավիրեն: Հանդեսի ժամանակ եկել էր նաև Խոնարհը: Նա ուղղում էր քրոջ շորերը: Տղան եկավ և նստեց Խոնարհի կողքին և բռնեց նրա ձեռքը: Բայց Խոնարհը քաշեց ձեռքը և օգնեց քրոջը: Գնալու ժամանակ նա ուզեց տեսնել խոնարհին, բայց չգտավ: Տարիներ անց երբ ընկերոջ հետ այդտեղով անցնում էին նրանք նորից տեսան Խոնարհին: Նրա ընկերը ասաց, որ մի քանի օր առաջ Խոնարհն էր եկել և մի բուռ ցորեն էր խնդրում: Նա ասում էր, որ ամուսինը մահացել էր, իսկ իրենց միակ կովը սատկել էր: Տղան ճանաչեց Խոնարհին, բայց աղջիկը՝ ոչ:


Posted May 25, 2022 by milenatovmasyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*