May 23

Առաջադրանք

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելևէջ, վայրէջք, առյա, բարություն, խոչընդոտ, մերթընդմերթ, հնէաբան, մանրէաբանություն, կիրակնօրյա, լուսընկա, պարզկա, կրթoջախ, մեղմoրոր, մեղմորեն, քնքշորեն, խավիար, մատյան, փասիան, հրեա, ինքնըստինքյան:

2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել,   հոտ,   գոլ,   գունդ:

Անարգել
Դասարանցիները անարգում էին նրա, և անդադար խոսում նրա վարքի մասին:
Ծնողները չդաստիարակեցին իրենց միակ որդուն, այդ իսկ պատճառով նա մեծացավ անարգել:

Հոտ
Ոչխարների հոտը, երբ լսում էր Հովվի ձայնը անմիջապես գնում էր նրա ետևից :
Օծանելիքի հոտը այնքան գայթակղեց քմահաճ հաճախորդին, որ նա առանց գնին նայելու միանգամից գնեց այն:
գոլ
Մրցավարի մեկնարկից վարկյաններ անց ֆուտբոլիստները խփեցին այդքան սպասված գոլը:
Դաշտում երկար եւ քրտնաջան աշխատելուց հետո նա վերադարձավ տուն եւ գոլ ջրով լոգանք ընդունեց:

Սննդաբաների կողմից խորհուրդ է տրվում առավոտյան մեկ բաժակ գոլ ջուր խմել։
Գունդ
Վաղ առավոտյան գունդը սպասում էր իր հրամանատարին, որպեսզի կատարի հրամանները:

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր – անկեղծ, երկերեսանի 

Կարծր –փափուկ, ամուր

Քնքուշ – կոպիտ, մեղմ

Ծածուկ –բացահայտ,գաղտնի

Մոլեգին —հանգիստ, խելագար

4.Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ, Սուրբ Հեղինեի կղզի, Կենտրոնական Ասիա, Խաղաղության համաշխարհային կոմիտե, Աշոտ Բռնավոր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ախուրյան գետ, Հայկական Պար լեռնաշղթա, Դավիթ Անհաղթ, Գեւորգյան ճեմարան:

5.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն ընկնել-խնդրել, աղերսել, աղաչել, ոտքից գլուխ-ամբողջությամբ, ճակատը պարզ-արդար, ծաղիկ հասակ-պատանեկություն, երիտասարդություն, արյունը գլխին խփել-բորբոքվել, ագրեսիվանալ, չարանալ, սիրտ առնել-համարձակվել, քամի անել-սուտ խոսել, պարծենալ:

6.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

քարակույտ, քարաբեկոր, ծանրաքար, քարաժայռ, անկյունաքար, քարայր։

7.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

դարձվածք, քաղվածք, նայվածք, քայլվածք, հյուսվածք, պատմվածք:


Posted May 23, 2022 by milenatovmasyan in category Հայոց լեզու

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*