January 26

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամիսը բավականին տարբերվող էր մյուս հունվարներից որոնք անցկացրել եմ։Այս հունվար ամիսը իմ առաաջին հունվարն էր կրթահամլիրում։Հունվարը ավելի հետաքրքիր դարձրեցին բոլոր նախագծերը դիջիթեքը,մարզական ստուգատեսը,բննատեխնիկական ստուգատեսը,ազգագրակ ստուգատես։Այս բոլոր նախագծերի ուսումնասիրման ընթացքում մենք ձեռք բերեցինք նոր հմտություներ և տվյալ ոլորտում փորձ։

Ձմեռային մարզական ստուգատես– Մարզական ստուգատեսի վայրը ընտրել էինք Երևանի Գեղասահքի և Հոկեյի դպրեցը։Այս մարզական ստուգատեսը բավակնին տարբերվող և տպավորիչ էր մնացած ստուգատեսներից։Ստուգատեսային ընթացքը ոչ միյան հետաքրքիր էր, նաև ուսուցողական, ձեռք բերեցինք որոշ հմտություներ,ծանոթացանք սահելու կանոներին՝ սահելու ուղություն,ինչպես պահել մարմնի հավասարակշռությունը։Այդ ընթացքում մեզ օգնում էին փորձառու ուսուցիչներ և մասնագետներ, որոնք ավելի էին մեզ հմտացնում։Ինձ շատ դուր եկավ այս ստուգատեսը կրկին մեծ սիրով կմասնակցեմ։

Բնագիտատեխնիկական ստուգատես- Այս ստուգատեսը ինձ շատ դուր եկավ։Փորձերի տարբերակները տարբեր էին կարող էինք հաց թխել,օճառ պատրաստել,դեկորատիվ մոմ պատրաստել,բնագիտական ֆիլմ թարքմանել․․։Այս տարբերակներից ես ընտրել էի դեկորատիվ մոմի պատրաստումը՝ ընթացքը թվում էր բավականին պարզ, բայց բավակնին հետաքրքիր էր նաև ուսուցողական։Այս ստուգատեսի ընթացքում ես փորձ ձեռք բերեցի, թե ինչպես տնային պայմաներում կարող եմ պատրաստել բուրավետ դեկորատիվ մոմեր,տարբեր գունանյութերով և եթերային յուղերով։Մոմերի պատրաստման ընթացքը և արդյունքը ։

Ազգագրական փառատոն- Այս նախագծի շրջանակներում գրականությունից և Հայոց լեզվից ուսումնասիրեցինք հայկական նշանաոր բարբառներից մեկը մշո բարբառը։Կարդացինք առակներ մշո բարբառով, կատարեցինք հետազոտական աշխատանքներ,ստեղծեցինք անհատական բառարան,ընտրեցինք առակներից մեկը և ձայնագրեցինք։Մշո բարբառի ուսուցման ընթացքը մի փոքր դժվար էր, սակայն Ընկեր Թամարը մեզ բացատրում էր բառերի նշանակությունը և առակները փողադրում էինք արևելահայերեն։Ազգագրական փառատոնի շրջանակում հայոց պատմությունից ուսումնասիրեցինք ազգային հագուստ տարազը,գույների նշանակությունը,թե որ շրջանում ինչպիսի տեսք է ունեցել տարազը։Այս նախագիծը նույն պես ինձ շատ դուր եկավ,քանի որ որոշ չափով կապ ուներ իմ ընտրած մասնագիտության հետ։

Հայ ականավոր թագուհներ մեր պատմության մեջ հիմնականում հիշատակվում են թագավորները, սակայն այս նախագծը հնարավորություն տվեց հիշատակելու մեր հայոց աշխարհի թագուհիների։Հայ թագուհներից ինձ համար առանձնացվեց Վասպուրականի արծրունյաց թագավարության Մլքե թագուհին,որ սիրում էր գրչությամբ և ծաղկեցնելով զբաղվել։Նա Սմբատ Ա․-ի եղբայ Շապուհի դուստրն էր Թամար անունով։Գնահատում էր արվեստը և բավակնին նվիրված էր։Զբաղվում էր թելերի ստացմամբ և գունավորումով։Մլքե թագուհին մեծ ներդրում է ունեցել ոչ միյան արվեստում այլ նաև երկրի կառավարման,հարաբերություների ամրապնդման ոլորտում։Կարող եմ ասել որ այս ազգագրական փառատոն նախագիծը ևս կապ ունի մեր մշակութային արժեքների հետ և։

հղումներ ՝ Իրեք դժվար բան

Բառարանային շխատանք

Ազգագրության հետքերով

Հայ ականավոր թագուհիներ

Դիջիթեք-Այս նախագիծի հայտագրման և դասերի ընթացքը շատ հետաքրքիր էր։Մեզ հնարավորություն ընձեռնվեց սովորել նոր հմտություեր։Իմ մասնակցությունը այս նախագծում այդքանել շատ չէ, եթե կրկին հնարավորութոյւն ընձեռնվի ես մեծ սիրով կմասնակցեմ։Հմուտ ուսուցիչների և այս նախագծերի արդյունքում մեր հունվարը ամիսը ավելի տպավորիչ և գեղեցիկ դարձավ։

Ղափամայի ծես և «Ձոն զինվորին տոնախմբություն »-Հունվարի 28-ը կրթահալիրի օրացույցում նշված է որպես տոնախմբության օր։Այսօր մեր հայոց բանակի տոնն էր և ղափամայի օրը ։Ղափաման յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր ազգային խոհանցում։Քոլեջում նախապատրաստական ընթացքը վաղուց էր սկսվել։Տոնախմբությունը սկսեցինք սուրբ Երրորդություն եղեցում, որտեղ մենք երգեցինք հոգևորական երգեր,պարերգեր։Այնուհետև միասնական քայլեցինք դեպի կրթահամլիրի Մայր դպրոց։Մայր դպրոցի մարմարյա սրահում հյուրասիրությամբ,ազգային երգ ու պարով անցակացրեցինք տոնախմբությունը։Մի շարք օրինակելի աշակերտները և փորձառու ուսուցիչները պարգևատրվեցին կրթահամլիրի կողմից։Քոլեջի ուսանողները պարուսույցների հետ համատեղ պատրաստել էին ազգային պարեր։Շնորհավորեցինք մեր հայոց բանակի տոնը մաղթելով խաղաղություն։Ահա այսպիսի գեղեցիկ տոնախմբությամբ անցկացրենք հունվարի 28-ը։

Ահա այսպիսի գեղեցիկ և տպավորիչ հունվար ունեցանք կրթահամալիր քոլեջում։

January 26

Ձմեռային ստուգատես

Հունվար ամիսը մեզ մոտ ձմեռային ստուգատեսի ամիս է։Այսօր մենք շատ հետաքրքիր օր ունեցանք գեղասահքի դպրոցում։Հմուտ ուսուցիչների օգնությամբ սովորեցինք սահել։Սկզբում բավակնին դժվար էր, պետք է ճիշտ պահել հավասարակշռությունը,պահպանել սահելու հեռավորությունը որպեսզի չբախվենք միմիյանց։Ուսուցիչները բավականին վոգեշնչում էին մեզ, օգնում, մեզ օգնում էին նաև մեր ավագ ընկերները։Մեր ավագ ընկերներից շատերը սահելը փորձ ձեռք են բերել գեղասահքի դպրոցում։Ինձ համար հատկապես ավելի դժվար էր սահելը, ես առաջին անագամ էի փորձում սահել, զգացողություները բավակնին լավն էին լարվածություն,վախ,խինդ,հուզմունք այս բոլոր զգացողութոյւները միախառնված էին։Ես սկզբում փորձում էի սահել հենվելով, իսկ հետո ուսուցիչների օգնությամբ սկսեցի սահել,հետո աշխատեցի փոքրիկ քայլերով սկսել ինքնուրույն սահել, ինձ այդ ընթացքում ոգեշնչում էր ընկեր Մարիամը,խորհուրդներ տալիս, թե ինչպես սահեմ և դա ինձ օգնում էր։Ես այսօր հաղաթահերից իմ վախերից մեկը և փորձ ձեռք բերեցի։Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին,մեր ուսուցիչներին և Գեղասահքի դպրոցին, որ մեզ հնարավուրություն ընձեռնեցին ունենալու այսպիսի գեղեցիկ և ուսուցողական օր։

January 26

Տպավորություներ Մշո բարբառից

Արդեն մեկ ամիս է ինչ մենք ուսումնասիրում ենք մշո բարբառը։Մշո բարբառը հայերենի կը ճյուղի խոշորագույն ճյուղերից մեկն է։Խոսվել է Վանա լճի հյուսիսային և հարավային,արևմտյան շրջաներում։Այժմ խոսվում է Արագածոտնի,Գեղարքունիքի,Շիրակի,Արմավիրի մարզում,խոսվում է Վրաստանի որոշ շրջաներում, խոսում են մշեցիները։Ներկան կազմում է կը մասնիկով։Ներկայումս շատ քչերն են տիրապետում բարբառին սաակայն որոշ չափով պահպանվել է։Մշո բարբառը ուսումնասիրելու ընթացքում մենք կարդացինք առակներ որոնք փոխադրեցինք արևելահայերեն,կազմեցինք անհատակն բառարան,ընթերցեի ինձ դուր եկած առակներից մեկը և ձայնագրեցի։Առակներից ամենաշատը ինձ դուր եկավ «Երեք դժվար բան»ը։Ինձ համար այդքանել դժար չէր բարբառի ուսումնասիրման ընթացքը սակայն կաին անհասկանալի բառեր , սովորեցինք նոր և հետաքրքիր բառեր։Որպես վերջաբան կարող եմ ասել բարբառները ևս պատկանում են մեր մշակույթին արժեքների շարքին և պետք է պահպանել։

Մշո բարբառի հետազոտություները

Մշո բարբառի ուսումնասիրության վերաբերյալ հիշատակություններ կան դեռևս 19-րդ դարի վերջերից, իսկ նրա ամբողջական հետազոտությունը կատարվել է 20-րդ դարի առաջին կեսերից, և այդ
գործընթացը շարունակվում է մինչ օրս: Մշո բարբառի լեզվական առանձնահատկությունների քննությամբ զբաղվել են Քերովբե Պատկանյանը, Լևոն Մսերյանցը, Հրաչյա Աճառյանը, Սիրանուշ Բաղդասարյան-Թափալցյանը, Սմբատ Շահնազարյանը, Քերոբ Մադաթյանը,
Բենսեն, Կարօ Սասունին, Սարգիս և Միսակ Բդեյանները, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ:

Մշո բարբառի այլ հետազոտողներ մասամբ հաստատում են Ք.
Պատկանյանի այս տեսակետը: Օրինակ քրդերենից Մշո բարբառին անցած ընդամենը հինգ բառ է
հիշատակում ՝ ադէ «մայր», լաո «մանչ, տղա, կոչական բառ», ճէռօք «հեքիաթ, երկար, ձանձրալի խոսակցություն», ճալավ «ախոռների մեջ
փորված փոս, որտեղ թափվում է կեղտաջուրը», լամուգ «տղա, քրդի
տղա» իսկ Ք. Մադաթյանը վկայում է խաշնարածության իմաստային
դաշտը ներկայացնող շուրջ երկու տասնյակ բառ՝ բալակ «գույնզգույն»,
բըշ «պիսակավոր», բըռ «ոչխարի մի մասի անջատվելը հոտից»,