January 20

Ազգագրության հետքերով

Առաջադրանք՝ ուսումնասիրել ազգային հագուստ տարազը,պատմությունը,գույների նշանակությունը։

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ Է: Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի, զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:Հայաստանի տարածքում հնում գործածվող տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերներից և գրավոր աղբյուրներից:Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում: Առանձին դիտարկենք Հայաստանի մի քանի շրջաններում տարածված գոգնոցների առանձնահատկությունները.

Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի յուրաքանչյուր ընտանիք, այդ ընտանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում: Առանձին դիտարկենք Հայաստանի մի քանի շրջաններում տարածված գոգնոցների առանձնահատկությունները.

ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ գոգնոցը քառանկյունաձև՝ մհուդե, մետաքսե, բրդյա գործվածք էր, որում գերակշռում էր կարմիր գույնը: Վրան պատկերում էին բուսանախշեր և թռչուններ:

ՍԱՍՈՒՆՈՒՄ գոգնոցը կապույտ գույնի բրդյա գործվածք էր, որի վրա բրդյա թելերով ասեղնագործված էին երկրաչափական նախշեր:

ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ գոգնոցի գույնը ունեցել է որոշակի նշանակություն: Շեղանկյուններով զարդարված կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները այն չեն կրել: 

ՏՂԱՄԱՐԴՈՒ տարազը ավելի շուտ է կորցրել ազգային նկարագիրը: Բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (մապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Շապիկի օձիքը զարդարում էին ասեղնագործ նախշերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում:

Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը։

Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղմագործություններով, մեջքին կապում էին բրդյա գոտի: Դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:

Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև, քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ:

Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:

Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:

Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:

Եզրակացություն՝ Տարազը մեր մշակույթի գերակշռող մասն է կազմում,յուրաքանչյուր տարածաշրջան աչքի էր ընկնում իր տարազի առանձնահատկությամբ։Տարազը կարող էր ավելին պատմել տարածաշրջանի ժողովուրդներ նրանց նախասիրություների մասին և մենք պետք է պահենք մեր մշակութային առանձնահատկություները ,որոնք ձևավորվել են դարերի ընթացքում։

Աղբյուրներ`

Հայկական տարազի պատմությունը

http://barevarmenia.com/